Facebook   Twitter
 
Մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը կապահովի ՀՀ ժողովրդավարական անշրջելի զարգացումը. ՀՀ Նախագահ

Մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը կապահովի ՀՀ ժողովրդավարական անշրջելի զարգացումը. ՀՀ Նախագահ

14 Սեպտեմբերի 2017 - 11:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ,

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը:

Կարևոր և արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում:

Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության և տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը:

Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը:

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ:

Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի և Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր և շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վարչապետն ու ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
21 Նոյեմբերի 2017 - 17:31
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենը՝ ՀՀ դատախազությունում. համագործակցությունը սերտացնելու հարցեր են քննարկվել
21 Նոյեմբերի 2017 - 17:01
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։
Բելառուսցի պաշտոնյայի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտի
21 Նոյեմբերի 2017 - 16:48
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ (Լուսանկարներ)
21 Նոյեմբերի 2017 - 16:42
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը:
Պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվել. Ծառուկյանը խնդրել է բացակայությունները հարգելի ճանաչել
21 Նոյեմբերի 2017 - 16:09
ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալիս ԱԺ հերթական քառօրյաներից և մշտական հանձնաժողովների աշխատանքներից բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարել:
«Սա չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղում». Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Լուսանկար)
21 Նոյեմբերի 2017 - 15:48
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ՀՀ Նախագահն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարին
21 Նոյեմբերի 2017 - 14:49
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Լեւոն Արոնյանի կինը վարչապետին օգնելու է օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում
21 Նոյեմբերի 2017 - 13:55
Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին վարչապետին օգնելու է օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:
Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է միասնական տրանսպորտային համակարգի ծրագիրը
21 Նոյեմբերի 2017 - 13:15
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3512
 
Լրահոս`
Հումոր՝ նկարների տեսքով (Տեսանյութ 18+)
Հասարակություն, Տեսանյութեր