Facebook   Twitter
 
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

14 Սեպտեմբերի 2017 - 12:48
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, համաձայն ռազմական համագործակցության ամենամյա պլանի, կընթանան TurAzQartalı-2017 համատեղ թռիչքատակտիկական զորավարժությունները։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 18-ին մեկնարկող զորավարժություններին կմասնակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈւ 30 ավիացիոն միավոր, այդ թվում՝ ՄիԳ–29, F-16, Սու-25, Ս-130 Herkules եւ CASA CN-235 ինքնաթիռներ, Մի–35, Մի-17 եւ Sikorsky S-70 ուղղաթիռներ։

Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն 2 երկրների ՌՕՈւ համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների իրականացման եւ մարտական համակարգման ոլորտում փոխգործակցության ուսումնասիրության, որոնողա–փրկարարական միջոցառումների անցկացման, ցամաքային թիրախների ոչնչացման եւ այլ առաջադրանքներ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. հանուն նրա 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
20 Հունիսի 2018 - 16:54
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի իր հերթական նիստում արձանագրություն է կազմել ԱԺ պատգամավորի մանդատը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից Հրանտ Դավթյանին տալու վերաբերյալ:
Ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին
20 Հունիսի 2018 - 16:52
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին:
Ռոնալդուն հավաքականներում խփած գոլերով երկրորդն է պատմության մեջ
20 Հունիսի 2018 - 16:50
Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Մարոկկոյի հավաքականի դարպասն ուղարկած գնդակի շնորհիվ հավաքականներում խփած գոլերով (85) երկրորդն է պատմության մեջ։
Beeline-ը, Յունիբանկը եւ «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ են գործարկել
20 Հունիսի 2018 - 16:49
Beeline-ը, «Մոբայլ սենթր»-ը եւ Յունիբանկը հայտարարում են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել 30 000-ից բարձր արժեք ունեցող ցանկացած սմարթֆոն «Մոբայլ սենթր»-ի խանութ-սրահներում։
Չի բացառվում, որ ոստիկանները բերման ենթարկեն Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին. ոստիկանության 6–րդ վարչությունը ԵԿՄ–ում է
20 Հունիսի 2018 - 16:44
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ վարչություն) աշխատակիցներն այս պահին ԵԿՄ կենտրոնական շենքում են եւ ստուգումներ են անցկացնում։
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է
20 Հունիսի 2018 - 16:39
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է 482.02 դրամ՝ նվազելով 0.24 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Դավթի Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ. հարցումներ են անցկացվում
20 Հունիսի 2018 - 16:38
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ:
Նուռնուսի բնակիչը երեք մարդուց գողացել է ցլիկներ ու երինջ
20 Հունիսի 2018 - 16:32
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս հունիսի 19-ին, ժամը 11-ին, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ Համլետ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, Նուռնուս համայնքում երեք անձանցից գողացել է մեկական հորթ:
Անի Լուպեի եւ կիսամերկ Հայկ Մարությանի զվարճալի լուսանկարը
20 Հունիսի 2018 - 16:30
Երևանի Պետական Կամերային Թատրոնի դերասանուհի Անի Լուպեն Instagram-ի իր էջում հումորային լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած զվարճալի լուսանկարում Անին Հայկ Մարությանի եւ Իշխան Ղարիբյանի հետ է: Դերասանուհին իր միկրոբլոգի հումորային հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 21835
 
Լրահոս`