Facebook   Twitter
 
Մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա 70  տնտեսվարողի վերադարձվել է 812 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար

Մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա 70 տնտեսվարողի վերադարձվել է 812 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար

14 Սեպտեմբերի 2017 - 13:17
Պարզեցվել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը
Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը.
Մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը ներդրվել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից: Գործընթացն, ըստ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանի, լրացուցիչ խթան է տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման գործում. «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում: 2017 թվականի ապրիլի 13-ից (կառավարության որոշման գործողության ժամկետի սկզբից) մինչև օգոստոսի 31-ը 70 տնտեսվարողի արդեն իսկ վերադարձվել է 812 միլիոն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսվարողի՝ 137,3 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»:

Նորարարությունից արդեն իսկ օգտված հարկ վճարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակ, շրջանառու միջոցներ և դրանք ուղղել նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը:
Տիգրան Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ մինչև 2018 թվականի ավարտը գործարկվելու է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, ինչի արդյունքում էական փոփոխվելու է «հաշվանցում» ընթացակարգը: «Մասնավորապես բարձրանալու է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազագույնի են հասցվելու միասնական հաշվին գումարների մուտքագրման և միասնական հաշվից դրանց վերադարձման գործընթացի աշխատատարությունը և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանվածից ավելի վճարված գումարների վերադարձման ժամկետները»:

Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017 թվականի 8 ամսվա ընթացքում 133 տնտեսվարողի վերադարձվել է ավելի քան 37,1 միլիարդ դրամ ԱԱՀ, նախորդ տարվա համադրելի ժամանկահատվածում՝ 78 կազմակերպության՝ 28,8 միլիարդ դրամ ԱԱՀ: Նման ցուցանիշն, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների թվի աճով: Իսկ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոս ամիսներին 175 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 56,4 միլիարդ դրամ: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, տարեսկզբից աշխատանքներ են տարվել ԱԱՀ-ի ստացման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ:
Այժմ ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում, ինչը հնարավոր է դարձել եկամուտների աճի շնորհիվ:
Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ զգալի ավելացել է oտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գումարը. Tax free հաշիվներով 2017 թվականի 8 ամիսների ընթացքում վերադարձվել է 340,2 միլիոն դրամ՝ 2016 թվականի համադրելի ժամակահատվածի` 217,9 միլիոն դրամի դիմաց: Ընդհանուր առմամբ, 2016թ. սեպտեմբեր-2017թ. օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 585,9 միլիոն դրամ:

Տիգրան Կիրակոսյանի դիտարկմամբ՝ աճել են նաև ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Այսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2017 թվականի 8 ամսվա ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գումար, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում՝ 900 միլիոն դրամ: Իսկ 2016թ. սեպտեմբերից 2017-ի օգոստոս ամիսներին վերադարձված եկամտահարկը կազմել է ավելի քան 2,1 միլիարդ դրամ: Գործընթացում այժմ ներգրավված է 2000-ից ավելի քաղաքացի:


ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նմանատիպ նորություններ
Լապշինը խղճում է Ադրբեջանի բարձրաստիճան իրավապահներին
21 Սեպտեմբերի 2017 - 23:18
Ալեքսանդր Լապշինը, ով ձերբակալված է եղել Ադրբեջանում, մանրամասնել է, թե ինչ ձևով են ադրբեջանական իրավապահները հարցաքննել իրեն և ստիպված եղել հայտնվել հիմարի կարգավիճակում: Այս մասին Լապշինը գրառում է կատարել իր անձնական բլոգում:
Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում են
21 Սեպտեմբերի 2017 - 22:41
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Հրդեհ Սյունիքի մարզում (թարմացված)
21 Սեպտեմբերի 2017 - 22:40
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Հայկական TripPlannera խելացի օգնականը կօգնի կազմել ճանապարհորդության իդեալական պլան
21 Սեպտեմբերի 2017 - 22:39
Երկարատև ճանապարհորդությունից առաջ շատերն են կանգնում ճանապարհորդությունը ճիշտ պլանավորելու խնդրի առաջ: Հայկական ստարտափն առաջարկում է ոչ միայն ծանոթանալ աշխարհի ամենատեսարժան վայրերին, այլև ճիշտ պլանավորել ուղևորությունն այնտեղ:
Բժիշկները չեն կարողանում պարզել Հնդկաստանում ծնված սիամական երկվորյակների սեռը
21 Սեպտեմբերի 2017 - 21:37
Ուշադրություն, նկարները կարող են տհաճություն պատճառել։
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք միացած են որովայնի ու սեռական օրգանների հատվածում։
Կրկին ամեն ինչ ցույց տվեց. իդեալական կազմվածքով Քիմ Քարդաշյանը՝ Մալիբուում (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 21:31
Երբ ապրիլի վերջին հրապարակվեցին Քիմ Քարդաշյանի լողազգեստով լուսանկարները, շատերը նրան քննադատեցին վատ կազմվածք ունենալու համար:
Ավստրալիայում բացել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը
21 Սեպտեմբերի 2017 - 21:04
Ավստրալիական Գոլդ-Կոստ առողջարանային քաղաքում կառուցել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը, որի պատերն ավազից են: Հյուրանոցն ունի երկու սենյակ՝ ընդհանուր սենյակ՝ ութ հոգու համար, և երկտեղանի առանձին սենյակ:
Անկախությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. հոգեբան
21 Սեպտեմբերի 2017 - 20:05
Այդքան շահարկվող, ցանկալի և անհրաժեշտ անկախությունը կյանքի պես կարևոր ու թանկ է: HayNews.am-ը զրուցել է ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Սիրինա Առաքելյանի հետ պարզելու թե որքանով է կարևոր անկախությունը անհատի կայացման գործում:
«Կոչումը համով կոնֆետն է, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս». Լալա Մնացականյան
21 Սեպտեմբերի 2017 - 19:25
Դերասանուհի Լալա Մնացականյանի համոզմամբ, նախագահի կողմից շնորհվող կոչումները խորհրդային տարիների մնացորդն են ու պետք է այդ ավանդույթին վերջ դնել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8088
 
Լրահոս`