![]() Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին09 Փետրվարի 2018 - 23:29
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծավալուն հարցազրույց է տվել Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) կայքին, որում խոսել է կատարված աշխատանքի, առաջիկա ծրագրերի, կանանց բռնցքամարտի զարգացման և այլ հարցերի մասին:
«Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականը փոփոխությունների ենթարկվեց, քանի որ մի շարք բռնցքամարտիկներ որոշեցին տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ գումար վաստակելու համար:
Հաշվի առնելով այն, որ բավականին լավ թիմ ունեինք, որոշեցինք չխոչընդոտել նրանց: Մինչև 2020 թվականը մտադիր ենք շարունակել մրցաշարեր ընդունելու ավանդույթը, այդ թվում Օլիմպիական խաղերի վարկանիշ տվող: Բռնցքամարտի զարգացումը շատ կարևոր է ցանկացած երկրի համար: Ֆեդերացիան գլխավորելու առաջին տարում երիտասարդ աշխարհի չեմպիոնուհի ունեցանք, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեցինք 91 կգ քաշային կարգում: Առաջին անգամ հայկական բռնցքամարտի պատմության մեջ ունեցանք օլիմպիական 5 ուղեգիր, իսկ Խաղերի ժամանակ մեր մասնակիցները պարտվեցին հավասար պայքարում: 2010 թվականից հետո ունեցանք Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչը խոստումնալից է Օլիմպիական խաղերից առաջ: Չի կարելի ասել, որ կանանց բռնցքամարտը վերելք է ապրում, սակայն այն բանից հետո, երբ 2014 թվականին Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հետաքրքրությունն մեծացավ: Շատ աղջիկներ ոգևորված Անուշ Գրիգորյանի հաջողությամբ հետևեցին նրան և դուրս եկան ռինգ: Որոշ գաղափարներ ունեմ AIBA-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է դրանք հանրային դարձնելու համար: Ավելի լավ կլինի, որ այդ հարցերը քննարկենք AIBA-ի ղեկավարների հետ, որպեսզի հնարավորություն ունենք մեր գաղափարներն իրագործելու համար: Դոպինգի վերահսկողությունը մեր ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ Հայաստանի չեմպիոնները միշտ ստուգվում են: Բացի այդ, ֆեդերացիան գլխավորելու իմ առաջին տարվանից կազմակերպում ենք մարզչական և մրցավարական դասընթացներ և քննություններ: Դրանք հանձնողները ստանում եմ վկայականներ: Ստացվել է այնպես, որ Ազգային Ժողովում գտնվող Օլիմպիական խաղերի միակ մասնակիցն եմ, այդ պատճառով փորձում եմ առավելագույնն անել ոչ միայն բռնցքամարտիկների, այլև բոլոր մարզաձևերի համար»,- ասել է Արթուր Գևորգյանը: HayNews.am ![]() 20 Փետրվարի 2019 - 11:08
Փետրվարի 20-ին` ժամը 23:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մելքոնյան փողոցի և Ա. Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ այգում, այրվում է տնակ:
![]() 20 Փետրվարի 2019 - 11:07
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը:
![]() 20 Փետրվարի 2019 - 11:05
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բավարիայի» հետ խաղի արդյունքը:
![]() 20 Փետրվարի 2019 - 11:03
«Էլենի օրագրից» սիրված դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է գրավիչ կերպարում։
![]() 20 Փետրվարի 2019 - 10:49
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետվարի 20-ին, ժամը 00:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորհայք ճանապարհին այրվում է տնակ:
![]() 20 Փետրվարի 2019 - 10:46
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» կhյուրընկալվի գերմանական «Շալկեին»:
![]() 20 Փետրվարի 2019 - 10:45
Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզմանը:
![]() 20 Փետրվարի 2019 - 10:34
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 21-ին՝ ժամը 09:00-ից
![]() 20 Փետրվարի 2019 - 10:32
Երեւանի եւ Օդեսայի միջեւ ուղիղ չվերթները կգործարկվեն մայիսի 20-ին, նշված է YanAir Airlines ավիաընկերության Facebook-յան էջում:
|
Լրահոս`
![]()
Երևանի Դալմայի այգիներում փայտյա տնակ է այրվել
Հասարակություն ![]()
Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը
Հասարակություն ![]()
Ճապոնիայում կործանիչ է վթարի ենթարկվել
Միջազգային ![]()
Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում
Մշակույթ, Հասարակություն ![]()
Հրդեհ Սյունիքում. Երկու տնակներն ամբողջությամբ այրվել են
Հասարակություն ![]()
«Զենիթի» հարձակվողը զվարճացրել է ակումբակիցներին
Սպորտ, Հասարակություն ![]()
Վանաձորում մեկ ամբողջ օր պլանային ջրանջատումներ են լինելու
Հասարակություն ![]()
Երեւանի եւ Օդեսայի միջեւ ուղիղ չվերթը կգործարկվի մայիսին
Հասարակություն ![]()
«Ես առանձնապես չեմ շտապում». Թրամփ
Միջազգային ![]()
«Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր». Բակո Սահակյան
Հասարակություն, Քաղաքական |