Facebook   Twitter
 
5 մասնագիտություններ, որոնք կվերանան մոտակա տասը տարիների ընթացքում

5 մասնագիտություններ, որոնք կվերանան մոտակա տասը տարիների ընթացքում

09 Փետրվարի 2018 - 23:51
Տեխնոլոգիաների զարգացումը և կենսակերպի փոփոխությունները բերում են նրան, որ նոր մասնագիտություններ են առաջ գալիս, իսկ մյուսները՝ աստիճանաբար անհետանում են։
Օքսֆորդի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայիս մասնագիտությունների մոտ 45%-ը գալիք տասը տարիների ընթացքում կանհետանան։ Ստորև դրանցից մի քանիսի նկարագրությունն է.

Տաքսիի դիսպետչեր. Տեխնոլոգիաների աճին զուգահեռ և GPS նավիգացիայի զարգացմամբ մարդիկ հեշտությամբ իրենց համար մեքենա են կանչում, առանց դիսպետչերների ծառայություններին դիմելու։

Գանձապահ. Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս գնումներ կատարելու պարզ գործընթացում ևս բավական առաջ գնալ։ Ինքնասպասարկման դրամարկղերի ի հայտ գալուն զուգահեռ՝ մանրածախ խանութի վաճառողի մասնագիտությունը աստիճանաբար իր տեղը զիջում է տեխնիկային։ Հիմա ինքնասպասարկման դրամարկղեր կան միայն խոշոր սուպերմարկետներում, բայց մի քանի տարուց դրանք ամբողջովին դուրս կմղեն սովորական գանձապահներին։

Փոստատար. Կապի էլեկտրոնային միջոցների ի հայտ գալուն պես թղթային փոստի հրատապությունը գրեթե զրոյի է հավասարեցվել։ Այսօր փոստատարի աշխատանքը քիչ շանսեր ունի առաջ գնալու և զարգանալու համար։

Ավտոբուսի վարորդ. Գիտնականները գտնում են, որ վարորդի աշխատանքը նույնպես շուտով կանհետանա։ Tesla ավտոմեքենաների հաջորդ սերունդը ամբողջովին ինքնավար է լինելու և շարժվելու է իրեն հատկացված երթևեկության գոտիով։

Բանկային աշխատակից. Բանկերի մենեջերները, ովքեր օգնում են լրացնել վարկը, վճարել հաշիվները կամ գումարային փոխանցումներ ստանալ, աստիճանաբար կփոխարինվեն վճարային օնլայն ծառայություններով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քաղաքացին դեղատանը առևտուր կատարելիս անհարկի աղմուկ է բարձրացրել, շեղել է աշխատակցուհու ուշադրությունը և գումար հափշտակել
23 Մայիսի 2018 - 12:34
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 76-ամյա Լյուրիս Հակոբյանը, որը հայտնաբերվել և կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։
ՌԴ-ն և ԱՄՆ-ն հետաքրքրված են ահաբեկչության դեմ համատեղ պայքարով. ՌԴ ԱԳՆ
23 Մայիսի 2018 - 12:31
ՌԴ ԱԳՆ-ի` նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը, չնայած երկկողմ հարաբերություններում լարվածությանը, նախկինի պես հետաքրքրված են ահաբեկչության ֆինանսավորման դեմ համատեեղ պայքարով. հայտնում է РИА Новости-ն:
Կառաջարկեի չօգտագործենք քաղբանտարկյալ տերմինը. Արթուր Դավթյանը այլ լուծում է առաջարկում
23 Մայիսի 2018 - 12:27
Կառաջարկեի, որ մենք չօգտագործենք «քաղբանտարկյալ» տերմինը: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
23 Մայիսի 2018 - 12:25
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:
Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը
23 Մայիսի 2018 - 12:20
Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, իսկ նրան խորհրդարանում կարող է փոխարինել «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, եթե չհրաժարվի մանդատից:
Քիմ Քարդաշյանին երեխաների հետ «բռնացրել են» Դիսնեյլենդում
23 Մայիսի 2018 - 12:17
Մինչ աշխարհիկ լրատվամիջոցները դեռ հեղեղված են Քիմի վերջին լուսանկարով, որտեղ 37-ամյա հեռուստաաստղը ներկայացել է ամբողջովին մերկ (Քիմը լուսանկարով գովազդում էր իր նոր օծանելիքը, որը վերջերս է սպառվել, բայց հիմա նորից հայտնվել է վաճառքում), հայուհին ինքը հանգիստ զբոսնում է Դիսնեյլենդում։
Վրաստանում ձյուդոիստները պահանջում են ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը
23 Մայիսի 2018 - 12:14
Վրաստանի ձյուդոյի հավաքականի անդամները պահանջել են ֆեդերացիայի նախագահ Դավիթ Կևխիշվիլիի հրաժարականը և բողոքի ակցիա են կազմակերպել։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Տրանսպորտի նախարարն ընդգծել է որակյալ նախագծեր և ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունը
23 Մայիսի 2018 - 12:06
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպեց ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14704
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մահացած զինվորը վիրավորվել է որովայնի շրջանում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
 
«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». թեժ վեճ ԱԺ-ում
Հասարակություն, Բնապահպանություն