Facebook   Twitter
 
Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

09 Մարտի 2018 - 09:25
Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:
Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասին: Նրա 47 փոխանցումից թիմակիցներին հասել է 83 տոկոսը: 29-ամյա խաղացողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 5 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:

Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ եւս խախտել են մի դրվագում:

Մխիթարյանը ստացել է 9.1 գնահատականը եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ «Արսենալը» արտագնա խաղում հաղթել է 2:0 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը խփել է առաջին գոլը լոնդոնյան թիմում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
19 Հունիսի 2018 - 20:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Բողոքի ցույց՝ ընդդեմ Գարեգին Բ-ի. Ուղիղ միացում
19 Հունիսի 2018 - 20:14
Այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ կաթողիկոս Գարեգին Բ-ի:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին
19 Հունիսի 2018 - 20:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին:
Մենք ձեր կողքին ենք լինելու և լուծելու ենք բոլոր խնդիրները. Արայիկ Հարությունյան
19 Հունիսի 2018 - 20:02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
Ըստ մահվան վկայականի՝ 5–ամսական երեխայի մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն էր. Քննչական կոմիտե
19 Հունիսի 2018 - 19:52
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
19 Հունիսի 2018 - 19:50
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 ՏN 416 համարանիշի և Toyota Camry մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ
19 Հունիսի 2018 - 19:48
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հունիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ:
Լարա Առաքելյանը և Տարոն Կոխլիկյանը ևս աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել
19 Հունիսի 2018 - 19:47
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրի մեկնաբան Լարա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ազատվել է աշխատանքից` համաձայն սեփական դիմումի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13487
 
Լրահոս`