Facebook   Twitter
 
Ավտովթար Շիրակի մարզում. 65-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է դաշտում. կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Ավտովթար Շիրակի մարզում. 65-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է դաշտում. կնոջը տեղափոխել են հիվանդանոց

09 Մարտի 2018 - 10:47
Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ազատ Մելքոնյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 DՏ 558 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ վարորդի համաքաղաքացի, 61-ամյա Սուսաննա Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ՃՈ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի պետ Զատիկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորն ամուսիններ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միքայել Մինասյանի սանիկ լինելը խարան չէ. Վիկտոր Մնացականյան (տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2018 - 00:06
«Իմ Քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Վիկտոր Սողոմոնյանը խոսել է համացանցում վերջին երկու օրերին անընդհատ իր անվան մասին շահարկվող լուրերի մասին, կապված այն բանի հետ որ վերջինս բարեկամական կապով կապված է Սերժ Սարգսյանի փեսայի հետ, այսինքն նրա սանիկն է:
ՀԱՀ-ում օրինականացրել են մարիխուանայի մասնավոր պահպանումը եւ օգտագործումը
19 Սեպտեմբերի 2018 - 00:05
ՀԱՀ-ի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրինականացրել է մարիխուանայի մասնավոր պահպանումը եւ օգտագործումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Africa News-ին:
Խոշոր վթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում 14 եւ 16 տարեկան երեխաներ կան
19 Սեպտեմբերի 2018 - 00:02
Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանն Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևա-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի «գաի պոստի» մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 համարանիշի ավտոմեքենային:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 23:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է վարչապետի լրատվական ծառայությունը։
Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով. Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ
18 Սեպտեմբերի 2018 - 23:56
Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի, դիզայներ, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, Երևանից մեկնելուց առաջ հրաժեշտի գրառում է արել իր ինստագրամյան էջում:
Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը
18 Սեպտեմբերի 2018 - 23:49
Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին:
Երիտասարդ ընտանիքը կես մլն դրամի գողություն է կատարել «Դալմա» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 23:37
«Դալմա» առևտրի կենտրոնում երիտասարդ ընտանիքն անկաշկանդ վերցրել է կես միլիոն դրամ արժողությամբ հեռախոսը,- այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ռիչարդ Գիրի երիտասարդ կինը հաստատել է, որ երեխա է սպասում
18 Սեպտեմբերի 2018 - 23:36
Օրերս Ռիչարդ Գիրի 35-ամյա կինը՝ իսպանացի լրագրող Ալեխանդրա Սիլվան, սոցցանցի իր էջում հաստատել է, որ իրենց ընտանիքում շուտով ավելացում է սպասվում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13306
 
Լրահոս`