Facebook   Twitter
 
Թուրքիայի զինված ուժերը Աֆրինի կենտրոնից 4 կիլոմետր հեռավորության վրա են

Թուրքիայի զինված ուժերը Աֆրինի կենտրոնից 4 կիլոմետր հեռավորության վրա են

09 Մարտի 2018 - 11:07
Թուրքիայի զինված ուժերը և Ազատ սիրիական բանակի ուժերը Աֆրինի կենտրոնական շրջանից 4 կիլոմետր հեռավորության վրա են, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ «Ձիթենու ճյուղ» հատուկ գործողության իրականացման ժամանակ 730 կմ/ք տարածք մաքրվել է ահաբեկիչներից, ազատագրվել է 157 բնակավայր:

Տեղեկացվում է նաև, որ ներկայումս թուրքական Զինված ուժերը և Ազատ սիրիական բանակի ուժերը պատրաստվում են գրավել Մաբատլի գյուղը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Աֆրիկայում տեղակայված են մոտ 8-10 հազար ահաբեկիչներ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՌԴ ՊՆ-ն հայտնաբերել է կործանված «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնամասերը
18 Սեպտեմբերի 2018 - 16:59
Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնամասերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը
18 Սեպտեմբերի 2018 - 16:48
Սիրիան ողջունում է նախօրեին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպման ընթացքում կայացված որոշումը, ըստ որի՝ սիրիական Իդլիբում՝ զինյալ ընդդիմադիր խմբավորումների ու սիրիական բանակի շփման գծի միջև, կստեղծվի ապառազմականացված գոտի։
Նիգերիան ջրհեղեղի պատճառով ազգային աղետի մասին է հայտարարել
18 Սեպտեմբերի 2018 - 16:37
Նիգերիայի կառավարությունը ավելի քան 100 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով երկրի 4 նահանգներում հայտարարել է ազգային աղետի մասին: Այս մասին նշված է երկրի նախագահի աշխատակազմի՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար
18 Սեպտեմբերի 2018 - 16:29
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր, մոսկովյան «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի և նրա զարմիկ Զաուր Մարդանովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2004թ. երգիչ Ավրաամ Ռուսոյին առևանգելու փորձի համար:
Թուրքիայի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է եղել
18 Սեպտեմբերի 2018 - 16:22
Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող էլեկտրակայանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:
Չեխիայում շունը գտել է բրոնզե դարի գանձ
18 Սեպտեմբերի 2018 - 16:08
Չեխիայի հյուսիսում շունը գտել է բրոնզե դարի գանձ, հայտնում է N1-ը:
Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը
18 Սեպտեմբերի 2018 - 15:50
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է հրապարակել 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության գործով ընթացող հետաքննության գաղտնի փաստաթղթերը:
Մոսկվայում Իսրայելի դեսպանին ՌԴ ԱԳՆ են կանչել
18 Սեպտեմբերի 2018 - 15:23
Մոսկվայում Իսրայելի դեսպանին ՌԴ ԱԳՆ են կանչել Սիրիայում Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռի կործաման առնչությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարությանը:
Հալեպի նահանգային խորհրդի կազմում 2 հայ է ընդգրկվել
18 Սեպտեմբերի 2018 - 15:17
Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4013
 
Լրահոս`