Facebook   Twitter
 
Ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք «Սպայկային». Գեղամ Գեւորգյան

Ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք «Սպայկային». Գեղամ Գեւորգյան

15 Ապրիլի 2019 - 14:10
Ֆինանսական խնդիրների դեպքում Գյուղատնտեսության նախարարությունը կօժանդակի «Սպայկա» ընկերությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։
««Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ չի շարունակի մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ, մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե «Սպայկային», թե մյուս ընկերություններին, դրա համար ունենք հատուկ ծրագիր եւ ֆինանսական ռեսուրսներ։ Այնպես որ կարծում եմ այդ ֆինասական ռեսուրսների խնդիրը չպետք է ունենանք»,–ասաց նա։

«Սպայկայի»» կողմից արտահանվող պտուղ–բանջարեղենի ծավալի մասով նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այն կազմում է արտահանվող հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 20 տոկոսը. «Բայց դա չի նշանակում, որ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն: Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողներ, խրախուսում ենք նրանց մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ որովհետեւ դրա կարիքը ունենք»:

Նրա խոսքով՝ արտահանման շուկայում «Սպայկա» ընկերության տեղը գրավելու խնդիր չկա, խոսքը շուկայում առկա բացը լրացնելու մասին է։

«Մենք բոլոր արտահանողների հետ աշխատում ենք թե հիմա, թե դրանից առաջ եւ թե ապագայում շարունակելու ենք աշխատանքը բոլորի հետ, թե արտահանողների թե վերամշակողների հետ, որովհետեւ վարչապետը տարվա սկզբից գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանձնարարական էր իջեցրել, եւ մենք անընդհատ թվեր ենք հրապարակում, թե ինչի պահանջարկ կա, եւ թե վերամշակողները ինչ պահանջարկ ենք ներկայացրել»,–հավելեց Գեղամ Գեւորգյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:21
Իսրայելում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ Հերմոնե լեռնադահուկային հանգստավայրում 4 օր անընդմեջ ձյուն է տեղում։
54-ամյա Մոնիկա Բելուչին՝ խոր բացվածքով զգեստով և սլացիկ ոտքերով
23 Ապրիլի 2019 - 21:18
Պապարացիները 54-ամյա Մոնիկա Բելուչիին լուսանկարել են իտալական Սաբաուդիա քաղաքում։ Դերասանուհին առափնյա փողոցում շրջել է ծաղկավոր, խոր լանջաբացվածքով և ներքևում լայն կտրվածքով զգեստով։
Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ
23 Ապրիլի 2019 - 21:17
Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրականի խաչմերուկում բախվել են Toyota Camry մակնիշի 90 ԼV 001 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 CN 625 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես է Ջիջի Հադիդը տոնել իր 24-ամյակը
23 Ապրիլի 2019 - 21:15
Ամերիկուհի հայտնի մոդել Ջիջի Հադիդը տոնել է իր 24-ամյակը։ Ծննդյան երեկույթի նա հրավիրել է ընտանիքին և մտերիմ ընկերներին։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՏՄՊՊՀ նորընտիր նախագահին
23 Ապրիլի 2019 - 21:12
Ապրիլի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՏՄՊՊՀ նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանին:
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
23 Ապրիլի 2019 - 21:08
Ապրիլի 23-ին Վերսալում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Քաղաքի ոստիկանության բաժինը հաղորդում է, որ Rue du Parc-ից բարձրանում է ծխի բարձր սյուն:
Մխիթարյանի բարձր աշխատավարձը «Արսենալին» կստիպի նրա տրանսֆերը հանել վաճառքի
23 Ապրիլի 2019 - 21:06
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակը Լոնդոնի «Արսենալը» մտադիր է «թեթեւացնել» աշխատավարձի ցուցակը՝ հրաժարվելով բարձր վարձատրություն ունեցող մի քանի ֆուտբոլիստներից։
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարության վերաբերյալ
23 Ապրիլի 2019 - 20:59
Հարց. Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես կմեկնաբանեք դա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16055
 
Լրահոս`
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր