Facebook   Twitter
 
Խախտումներ եւ բացթողումներ են հայտնաբերվել «Սեւան» ՔԿՀ-ում. դատախազությունը շարունակում է ստուգումները

Խախտումներ եւ բացթողումներ են հայտնաբերվել «Սեւան» ՔԿՀ-ում. դատախազությունը շարունակում է ստուգումները

15 Ապրիլի 2019 - 14:43
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի եւ պայմանների պահպանման վիճակը:
Ստուգվել է նաեւ ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի եւ խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը եւ համաչափությունը:

Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք, հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:

«Սեւան» ՔԿՀ-ում եւս հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության՝ խցերում քնելատեղերի վարագուրապատման, այդպիսով կացարաններում անձանց տեղաշարժը հսկելու հնարավորությունից ՔԿՀ ծառայողներին զրկելու բազմաթիվ դեպքեր:

Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ: ՔԿՀ-ի բաց եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում փոստարկղեր տեղադրված չեն եղել, իսկ որոշ կացարաններում արձանագրվել են առանց վարչակազմի թույլտվության պահվող կենդանիներ: Գրեթե բոլոր պատժախցերը եւ կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով եւ գույքով:

ՔԿՀ-ի ԲՍԲ-ում շրջայցի ընթացքում հայտնաբերվել են չբնակեցված կացարաններ, որոնցում առկա են եղել դատապարտյալներին պատկանող հագուստ, սննդամթերք, կենցաղային իրեր, այդ թվում նաեւ՝ արգելված իրեր եւ առարկաներ: Այսինքն ՔԿՀ-ում առկա են եղել անվտանգության ապահովման բացթողումներ:

ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանք չեն ենթարկվել տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժկանխարգելիչ հետազոտման, իսկ բժշկական սպասարկման բաժնի մասնագետները ոչ բոլոր դեպքերում են այցելել պատժախցերում գտնվող դատապարտյալներին:

Ստուգման ընթացքում պարզվել է, որ սահմանված չափանիշներին չեն համապատասխանում ՔԿՀ-ի տարածքի եւ կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Նման խնդիրներ առկա են եղել ՔԿՀ-ի բնակելի գոտում, կացարաններում եւ բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Կացարանների մոտ եղել են խոշոր աղբակույտեր, որոնք դատախազի պահանջով ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել եւ ՔԿՀ-ի տարածքը մաքրվել են հենց ստուգման ընթացքում:

Հարկ է ընդգծել, որ նույն խախտումը արձանագրվել էր նաեւ այս ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված նախկին ստուգման ժամանակ, ինչի մասին տեղեկացվել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:

Այլ իրավունքների ապահովման վիճակի ստուգման համատեքստում պարզվել է, որ ՔԿՀ-ում առկա կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված կարանտինային բաժանմունքում դատապարտյալները պահվում են խցերում: Մինչդեռ նման խցային պայմաներ նախատեսված են փակ եւ կիսափակ ուղղիչ հիմնարկների համար: Այսինքն առկա է եղել պատժի կրման առաջին շրջանում դատապարտյալի իրավունքների որոշակիորեն սահմանափակման իրողություն: Բացի այդ, պարզվել է, որ չեն ապահովվել «Սեւան» ՔԿՀ-ի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները կարանտինային բաժանմունքում կատարելու անհաժեշտ պայմանները:

Խախտումներ են արձանագրվել նաեւ ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ընդգրկման սահմանված չափորոշիչների պահպանման, տեսազանգից եւ հեռախոսազանգից անձանց օգտվելու ժամանակացույցի ապահովման, իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին իբրեւ ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողների հաշվառելու եւ նրանց հետ անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանելու, հանձնուքների ընդունման եւ հանձման կանոնների պահպանման, ինչպես նաեւ պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների հետագա բնակության վերաբերյալ հարցումներ կատարելու, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու ժամկետների պահպանման ոլորտներում:

Արձանագրված խախտումների մի մասը վերացվել է հընթացս ստուգումների: ՔԿՀ-ում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի կողմից «Սեւան» ՔԿՀ վարչակազմին տրվել են առավել տեւական ժամանակահատվածում վերացման ենթակա խախտումների ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված մի շարք հանձնարարություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բուսակերությունը կարող է պաշտպանել սրտային անբավարարությունից. հետազոտություն
23 Ապրիլի 2019 - 22:51
Բուսակերների համար սրտային անբավարարությունից հիվանդանոցում հայտնվելու վտանգը 41 տոկոսով ավելի ցածր է, քան նրանց համար, ովքեր միս են ուտում:
Ինյեստան դարձել է Վիսել Կոբեի նոր ավագը
23 Ապրիլի 2019 - 22:49
«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն առավել հայտնի է «Բարսելոնայում» իր ելույթներով, դարձել է թիմի նոր ավագը, հայտնում է ճապոնական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մխիթարյանի, Օզիլի և ևս 5 ֆուտբոլիստի ապագան Արսենալում հարցականի տակ է. Daily Mail
23 Ապրիլի 2019 - 22:46
Հայաստանի Ազգային հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում հարցականի տակ է, վստահեցնում է Daily Mail-ը:
Ի՞նչ է պատմում քնելու դիրքը ձեր մասին
23 Ապրիլի 2019 - 22:44
1. Էմբրիոն

Որոշ մարդիկ գունդուկծիկ են քնում: Դա շատ է հիշեցնում մոր արգանդում էմբրիոնի դիրքը: Նման մարդիկ սովորաբար ուժեղ են, նպատակասլաց, երբեմն դաժան, սակայն դա միայն արտաքին քողարկում է:
Կանադացին արգանակ է եփել 100 տարի առաջ մահացած մարդու ոսկորներից
23 Ապրիլի 2019 - 22:19
20-ամյա կանադացի Լուկաս Դոուն ձերբակալվել է վանդալիզմի և մարդկային մարմնի մնացորդներն անարգելու մեղադրանքով։
Հայր ու որդի փորձել են փրկել խեղդվող զբոսաշրջիկին և զոհվել են
23 Ապրիլի 2019 - 22:15
Հայր ու որդի Ավստրալիայում փորձել են փրկել են սինգապուրցի զբոսաշրջիկին և խեղդվել են՝ գրում է Daily Mail-ը։
Ավստրալիայի հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին երկրի վարչապետի հայտարարությունը
23 Ապրիլի 2019 - 22:14
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Յուրգեն Կլինսմանին
23 Ապրիլի 2019 - 22:12
Անգլիական «Նյուքասլը» մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնին ամռանը հրավիրել գերմանացի Յուրգեն Կլինսմանին, հաղորդում է Chronicle Live-ը։
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 27843
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Իսրայելում Զատկի տոնին ձյուն է տեղացել (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
Վերսալում հզոր հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր