Facebook   Twitter
 
Ոսկե ձկնիկը մահացել է 44 տարեկան հասակում

Ոսկե ձկնիկը մահացել է 44 տարեկան հասակում

15 Ապրիլի 2019 - 23:25
Մեծ Բրիտանիայում, ապրիլի 10-ին, մահացել է 44-ամյա ոսկե ձկնիկը՝ Ջորջը, հաղորդում է The Mirror-ը:
Ջորջի տերը՝ Քիթ Էլիսը, 1974թ.-ին նրան մեկ այլ ձկնիկի՝ Ֆրեդի հետ շահել է տեղի տոնավաճառում և նվիրել է ընկերուհուն՝ Մերիին, որի հետ այժմ ամուսնացած է:

Ֆրեդը մահացել է 2017-ին՝ 42 տարեկան հասակում: Նրա մահից հետո Ջորջը սկսել է կորցնել իր ոսկե երանգը և, ի վերջո, դարձել է արծաթագույն, պնդում են ձկների տերերը: Ջորջին թաղել են Ֆրեդի կողքին, տան կողքի այգում:

Քիթը և նրա կինը կարծում են, որ ձկների երկարակեցության գաղտնիքը «կանոնավոր ֆիզիկական վարժություններն են, ձկների համար նախատեսված փաթիլներից հատուկ սննդակարգը և ջրի պարբերաբար թարմացումը»:

2015 թ.-ին Ջորջն ու Ֆրեդը ճանաչվել են Մեծ Բրիտանիայի ամենատարեց ոսկե ձկնիկները: Այս տեսակի ներկայացուցիչների կյանքի միջին տևողությունը մոտ 10 տարի է:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար
25 Ապրիլի 2019 - 09:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
25 Ապրիլի 2019 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ». Աբովյանում ընտրությունները թեժ են լինելու. տարաձայնություններ կան անգամ ՔՊ-ի ներսում
25 Ապրիլի 2019 - 09:15
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:
Ապրիլի 25-ի ռոմանտիկ հորոսկոպը
25 Ապրիլի 2019 - 09:13
ԽՈՅԵՐ

Այսօր ուշադիր եղեք այն ամենին, ինչը կասի սիրելին: Ինչ-որ արտահայտություն կարեւոր կդառնա ձեր հարաբերությունների հետագա զարգացման կամ շարունակության համար:
Հնդիկ տղամարդն ընտրություններին պատահմամբ սխալ թեկնածուի օգտին քվեարկելուց հետո կտրել է ցուցամատը
25 Ապրիլի 2019 - 09:12
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի 25-ամյա բնակիչ Պավան Կումարը հուսահատությունից մսի դանակով կտրել է ձախ ձեռքի ցուցամատը, երբ երկրի ազգային ընտրություններին պատահմամբ սխալ թեկնածուի օգտին է քվեարկել: Այս մասին գրում է Oddity Central հարթակը:
«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը «կապել է» իշխանության վրա ազդեցություն ունեցողներին. Տարբեր գործեր են դասավորում
25 Ապրիլի 2019 - 09:11
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին օլիգարխ, նոր Հայաստանում խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով լավանում են, քանի որ նրրան հաջողվել է «կապել» իշխանության վրա քիչ թե շատ ազդեցություն ունեցող անձանց:
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը՝ իշխանության թիրախում. «հերթով հետեւներից գնալու ենք»
25 Ապրիլի 2019 - 09:10
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարվեց քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին․ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փակագծերը չբացեց՝ հայտնելով միայն, որ դրանք կլինեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման եւ այլ հանրային նշանակություն ունեցող ոլորտների վերաբերյալ։
Յուլյա Նաչալովան գիտեր իր մահվան օրը. Իսաևա
25 Ապրիլի 2019 - 08:38
Ռուսական էստրադայի երգչուհի Յուլյա Նաչալովայի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան պատմել է, որ երկչուգին հավատում էր հանդերձյալ կյանքին և վախենում էր չար աչքից:
«Ժողովուրդ». Նոր Նորքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. միլիոնավոր գումարներ են դուրս գրվել եւ յուրացվել
25 Ապրիլի 2019 - 08:37
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս մեղադրանք է առաջադրվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18532
 
Լրահոս`