Facebook   Twitter
 
Գաղտնիքներ Ջենիֆեր Լոպեսից. ինչպես 50 տարեկանում 30-ի տեսք ունենալ

Գաղտնիքներ Ջենիֆեր Լոպեսից. ինչպես 50 տարեկանում 30-ի տեսք ունենալ

16 Ապրիլի 2019 - 11:39
Հուլիսին Ջենիֆեր Լոպեսը կդառնա 50 տարեկան. երգչուհին հրաշալի կազմվածք ունի եւ շատ երիտասարդ տեսք։ «7Д»-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ կազմվածքը պահպանում է սպորտի եւ առողջ ապրելակերպի միջոցով։
Երգչուհու խոսքով՝ ստիպված է եղել յհրաժարվել մի քանի մթերքից. Լոպեսը սննդակարգից բացառել է կոֆեինը եւ ալկոհոլը։ «Դրանք լրջորեն ազդում են ե՛ւ մաշկի, ե՛ւ կազմվածքի, ե՛ւ մազերի վրա։ Իսկ ես միշտ լավ եմ հոգ տարել իմ մասին, ինչն անարդյունք չի եղել։

Այս տարիքում կանանց հաճախ դադարում են ուշադրություն դարձնել։ Եվ մենք պատաստ ենք հանձնվել, համակերպվել. «Հնարավոր է՝ ես իսկապես ոչնչի պիտանի չեմ։ Չեմ կարող մեծ ծրագրեր կազմել, փորձել իրականություն դարձնել երազանքները»… Առաջարկում եմ լռեցնել քննադատին, որն ապրում է մեր ներսում են խանգարում առաջ շարժվել, որովհետեւ այդպիսի մտքերը պարզապես անհեթեթություն են»,- ասել է Լոպեսը։

Ջեյ Լոն նաեւ հիշել է դեռահասության տարիքը՝ խոստովանելով, որ ընտանիքում միշտ գովաբանվել է փարթամ կազմվածքը։ «Դա մեր մշակույթի մասն է»,- պարզաբանել է Լոպեսը՝ նկատելով, որ իր ոճը կրում է նաեւ փողոցային նորաձեւության եւ բրեյք դանսի հանդեպ սիրո ազդեցությունը։

«Ես սիրում եմ համադրել գլամուրը եւ մի փոքր տղայական, գանգստերական ոճը… Սպորտային տաբատ, բաճկոն, ընդգծված աչքեր եւ խոշոր ականջօղեր։ Այդ ամենն իմ մեջ կենդանի է, չի անհետացել։ Ես կարող եմ կուտյուրային զգեստ կրել, որը ոտքից գլուխ գլամուրային է, բայց կրել ոսկե ականջօղեր։ Եվ առհասարակ այնքան ոսկի, որքան ցանկանամ։ Այո՛, դա իմ ոճն է, եւ ոչ ոք ինձ չի ստիպի հրաժարվել դրանից։ Կոպտության եւ ուժի խառնուրդ սեքսուալության հետ…»

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դոլարն այսօր գնվում է նվազագույնը 480 դրամով. արտարժույթի փոխարժեքներ
25 Ապրիլի 2019 - 09:51
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար
25 Ապրիլի 2019 - 09:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
25 Ապրիլի 2019 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ». Աբովյանում ընտրությունները թեժ են լինելու. տարաձայնություններ կան անգամ ՔՊ-ի ներսում
25 Ապրիլի 2019 - 09:15
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:
Ապրիլի 25-ի ռոմանտիկ հորոսկոպը
25 Ապրիլի 2019 - 09:13
ԽՈՅԵՐ

Այսօր ուշադիր եղեք այն ամենին, ինչը կասի սիրելին: Ինչ-որ արտահայտություն կարեւոր կդառնա ձեր հարաբերությունների հետագա զարգացման կամ շարունակության համար:
«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը «կապել է» իշխանության վրա ազդեցություն ունեցողներին. Տարբեր գործեր են դասավորում
25 Ապրիլի 2019 - 09:11
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին օլիգարխ, նոր Հայաստանում խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով լավանում են, քանի որ նրրան հաջողվել է «կապել» իշխանության վրա քիչ թե շատ ազդեցություն ունեցող անձանց:
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը՝ իշխանության թիրախում. «հերթով հետեւներից գնալու ենք»
25 Ապրիլի 2019 - 09:10
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարվեց քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին․ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փակագծերը չբացեց՝ հայտնելով միայն, որ դրանք կլինեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման եւ այլ հանրային նշանակություն ունեցող ոլորտների վերաբերյալ։
Յուլյա Նաչալովան գիտեր իր մահվան օրը. Իսաևա
25 Ապրիլի 2019 - 08:38
Ռուսական էստրադայի երգչուհի Յուլյա Նաչալովայի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան պատմել է, որ երկչուգին հավատում էր հանդերձյալ կյանքին և վախենում էր չար աչքից:
«Ժողովուրդ». Նոր Նորքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. միլիոնավոր գումարներ են դուրս գրվել եւ յուրացվել
25 Ապրիլի 2019 - 08:37
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս մեղադրանք է առաջադրվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16421
 
Լրահոս`