Facebook   Twitter
 
«Իրավունք». Ինչո՞վ է հայտնի Գավառում սպանության հեղինակը, եւ ինչու այրված դիակը հայտնվեց աղբանոցում. Մանրամասներ

«Իրավունք». Ինչո՞վ է հայտնի Գավառում սպանության հեղինակը, եւ ինչու այրված դիակը հայտնվեց աղբանոցում. Մանրամասներ

09 Մարտի 2018 - 09:14
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Գացառում 54-ամյա Հայրապետ Հերգանյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Հայրապետը մինչ սպանվելը խոսել է կնոջ հետ եւ ասել, որ գտնվում է շուկայի տարածքում եւ գալիս է տուն: Սակայն տուն չի հասել:
Սպանվածը Գավառում զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ: Նկատենք, որ նա սպանվել է բավական դաժան ձեւով՝ հանցագործը բենզինը լցրել է անշնչացած դիակի վրա եւ այրել: Նա նախկինում մեկ այլ՝ թմրամիջոցների վերաբերող քրեական գործով է անցնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«168 ժամ». Նոր փաստաթուղթ՝ ՀԱՊԿ-ից. Ի՞նչ է պատասխանելու Հայաստանը
21 Մարտի 2019 - 09:59
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ տարածվել է հերթական ուշագրավ լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:
«Փաստ». Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարևոր. հստակ քաղաքական են­թատեքստ կա
21 Մարտի 2019 - 09:57
«Իշխանությունների համար օրակար­գային կարևոր հարց է դարձել անցումա­յին արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նա­խագծերի մշակումը, որի մասին դեռևս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն դիմել է այլ միջոցների. Մանվել Գրիգորյանի իրական խնդիրները շուտով կպարզվեն
21 Մարտի 2019 - 09:33
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, եւ արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը:
«Ժամանակ». Պետք է ոչ թե երաշտի սահմանումը տալ, այլ ընդամենը փակել Արարատի ձկնաբուծարանները
21 Մարտի 2019 - 09:32
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում եւ սահմանել, թե ինչ բան է երաշտը կամ սակավաջրությունը:
«Հրապարակ». ԿԳ նախարարը հատուկ դպրոցում իր թեկնածուին է նշանակել տնօրենի ԺՊ և այնտեղ աուդիտ է սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրումն այդ պաշտոնին
21 Մարտի 2019 - 09:29
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում:
«Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգները
21 Մարտի 2019 - 09:25
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը, փաստորեն, չի կատարում վարչապետի հրահանգը՝ ՀԴՄ կտրոններ տպելու հետ կապված։
«Հրապարակ». ԱՄՆ Պետդեպը փաստում է, որ ՀՀ կառավարությունը չի պաշտպանել Ամուլսարի աշխատակիցների աշխատանքային իրավունքնե­րը
21 Մարտի 2019 - 09:11
«ԱՄՆ Պետդեպարտամենտն օրերս հրապարակեց Հա­յաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը: Նման զեկույցներում հայաստանյան շրջանակնե­րում սովորաբար ուշադրություն է դարձվում քաղաքական հատվածներին, ժողովրդավարության, կոռուպցիայի հետ կապված հարցերին:
«Հրապարակ». Շմայսի ու Լֆիկի ոգին է թեւածում
21 Մարտի 2019 - 09:07
«Հրապարակ» թերթը գրում է. «Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։
«Առավոտ». Ղազախստանը կմնա ավտորիտար ռեժիմով երկիր, որտեղ ընտրությունները զուտ խորհրդանշական բնույթ են կրում
21 Մարտի 2019 - 09:05
«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Երեկ մի տեղ կարդացի, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ու­նեցած թավշյա հեղափոխության ազդեցության տակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1528
 
Լրահոս`