Facebook   Twitter
 
«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

«ՉԻ». Լեւոն Ալթունյանը տիրապետելու է հույժ գաղտնի տվյալների. Նրան ասել են՝ ստվերում մնա

09 Մարտի 2018 - 09:26
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները կարեւորում են էլեկտրոնային համակարգի ներդրումը ոլորտում, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարում է, որ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու է բոլորովին անկախ օղակ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգի պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը վերապահվել է առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գեւորգյանին:
Ասել է թե՝ այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջության մասին հույժ գաղտնի տվյալներին տիրապետելու է անմիջապես Լեւոն Ալթունյանը: Խոսքը Armed.am կայքի մասին է, որտեղ գրանցված են բոլոր քաղաքացիների առողջապահական գաղտնիքները:

Առողջապահության նախարարին վերաբերող մի ուշագրավ մանրամասն եւս. Նախարար Լեւոն Ալթունյանին արգելել են մասնակցել չորեքշաբթի օրը տեղի ունեցած կառավարության հերթական նիստին՝ ասելով, որ նա ստվերում մնա՝ մինչեւ հանդարտվի դեղերի առնչությամբ բարձրացած աղմուկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017-ին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը
16 Հունիսի 2018 - 09:43
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ:
Արցախի ԱԺ նախագահը՝ շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակման մասին. «Ժողովուրդ»
16 Հունիսի 2018 - 09:30
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂ խնդրում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում նման փոփոխություն:
«Հրապարակ». Որքան կիջնի գազի գինը. տարբեր թվեր են շրջանառվում
16 Հունիսի 2018 - 09:23
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրով-Մնացականյան հանդիպման հաջորդ օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ռուսական գազը թանկանա, Հայաստանը գազ կգնի Իրանից։ Բայց իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը, և այն տեղ հասցնելու խնդիրը նույնպես «Գազպրոմ Արմենիայի» իրավասության ներքո է։
«Ժամանակ». Արհամարհել է. Երբ հետ կկանչի Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանին
16 Հունիսի 2018 - 09:21
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 13-14-ին Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնություն այցից նոր մանրամասներ են ի հայտ եկել:
«Հրապարակ». Դատական օրենսգրքի դրույթ՝ «կարված» Տիգրան Մուկուչյանին վճռաբեկ դատարան բերելու համար
16 Հունիսի 2018 - 09:20
«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանում քաղաքացիական և վարչական մասնագիտացման գծով դատավորի թափուր տեղ կա, որը լրացնելու համար Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ 40-ից բարձր հավակնորդները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակներ, առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, որից առնվազն 5-ը՝ դատավորի, իրավագիտության դոկտորի գիտական աստիճան կամ 10 տարի բուհում «իրավունք» դասավանդած, կամ գիտական աշխատանք կատարած լինեն, կարող են մասնակցել:
Քանի՞ հոգի է լքել ՀՀԿ-ն այս պահի դրությամբ. «Ժողովուրդ»
16 Հունիսի 2018 - 09:19
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը երեկվա դրությամբ կազմել է 1500 հոգի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Ժողովուրդ». Նախագահը մտնում է վարչապետի ոլորտ. որեւէ հետին միտք չկա՞
16 Հունիսի 2018 - 09:17
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
«Ժամանակ». Գեներալներ Մանվել-Սեյրան դուետը ճաք է տվել. Ի՞նչ է ասել Դոն Պիպոն Սեյրան Սարոյանին
16 Հունիսի 2018 - 09:16
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Դոն Պիպոյի վերադարձով գեներալներ Մանվել-Սեյրան դուետը ճաք է տվել:
«Հրապարակ». ՊԵԿ-ը գիշերային ստուգումներ է անում. մտել են Ծառուկյանի գազալցակայաններ
16 Հունիսի 2018 - 09:14
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1257
 
Լրահոս`
 
ԱԺ ճեպազրույցները. ուղիղ
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Քիմ Քարդաշյանին քննադատել են դստեր ուղիղ մազերի համար
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն