Facebook   Twitter
 
Երջանիկ եմ, երբ հոգսերից ու տառապանքից ամայացած` նկարում եմ

Երջանիկ եմ, երբ հոգսերից ու տառապանքից ամայացած` նկարում եմ

02 Դեկտեմբերի 2011 - 10:58
Ավիկի արվեստանոցի դուռը բացվում է. փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ: Կարդալուց հետո կգրի ինձ` «Մա՛ն, Ավիկ չէ էլի… Ավետիս Խաչատրյան»: Իսկ արվեստանցի աթոռներից, պատերից, կտավներից…ամեն ինչից Ավիկի աշխարհի հոտն է փչում: Ոչ մի «յան» չեմ կարողանում տեղավորել:
Ավիկի արվեստանոցի դուռը բացվում է. փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ: Կարդալուց հետո կգրի ինձ` «Մա՛ն, Ավիկ չէ էլի… Ավետիս Խաչատրյան»: Իսկ արվեստանցի աթոռներից, պատերից, կտավներից…ամեն ինչից Ավիկի աշխարհի հոտն է փչում: Ոչ մի «յան» չեմ կարողանում տեղավորել:

Մի արվեստանոցում երեք նկարիչ. հայրը և երկու որդիները: Ստեղծագործական բախումներն անխուսափելի են:

-Կարծես երեքով մի վերարկու ունենանք, ով հասցնում է շուտ արթնանալ, նա էլ առաջինն է հագնում…

Յուրաքանչյուրը ինքնատիպ արվեստանոցային տրամդրություն է սիրում…հայրը`ժողովրդագրական երգերի տակ է շարժում վրձինը, Ավիկը սիրում է լռությունը, եղբայրը` մեկ այլ բան… երբեմն հաճելի է` երեք նկարիչ մի արվեստանոցում: Վիճում են, քննարկում. երեք աշխարհների բախում մի սենյակում….վատ չէ:

«Մեկ էլ հարցնում եմ եղբորս` Աբգար, ոնց է, ինչ-որ բան է ասում, երևի չեմ էլ լսում ,մի բան չի բավարարում, պտտվում եմ հորս կողմը`պապ, ոնց է… նորից մի բան չի բավարարում, պտտվում եմ իմ կողմը` Ավ, ոնց է…Ու այսպես այնքան մինչև ծնվում է կտավը»:

Կերպարներիդ նայելով չես ասի` հանգիստ, անաղմուկ միջավայրի ծնունդ են…

-Հոգեվիճակները տարբեր են:Երբեմն լռությունը ավելի քան անհրաժեշտ է, երբեմն էլ ձայնի, հայացքի պակաս եմ զգում…երբեմն էլ սավառնում եմ . ժամերով կարող եմ քարացած նստել.ռումբ էլ պայթի` չեմ զգա: Նկարելիս կարծես կենակցում եմ մտքիս և երևակայությանս հետ..բայց դա չգրես, ամոթ է:

Բայց դե նկարիչը երևի պետք է չասի ամոթ է: Մանավանդ քեզ նման նկարիչը.տպավորություն է` կերպարներդ մերկ են, ապրումներդ ու հույզերդ` շատ բաց. դրա համար էլ երբեմն ծիծաղելի են, խոցելի:

-Ամեն մի ստեղծագործող պետք է անցնի իր ստեղծագործության միջով: Ես ինձ եմ նկարում, ուրեմն հենց այդպիսին եմ: Բնավորությամբ պարզ եմ և խոցելի, դրա համար էլ նկարներս ինձ են նման…պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Նկարներումդ քո չապրած, երևակայական մանկությունն է,թե՞ …

- Հիմնականում ապրած: Ես երկու մոլորակ ունեմ`իրական և երևակայական: Երկուսում էլ միաժամանակ կամ. ապրում եմ, զգում եմ, վայելում եմ..ուղղակի իրական մոլորակում տառապնքս շատ է: Խոցելի բնավորությունս, պարզությունս ակնհայտ երևում է, իսկ իմ մոլորակում ամեն ինչ ուրիշ է.ինձ այնտեղ սիրում են, քանի որ ես եմ նրանց ծնել…

Քո երևակայական աշխարհից հետո իրական աշխարհի գույները շա՞տ չէ թանձր

- Երկու աշխարհներն էլ ունեն իրենց կոլորիտը:Ես դա յուրովի եմ ընկալում և յուրովի եմ մեկտեղում…թանձրություն շատ եմ սիրում. ամրություն կա մեջը:

Այնքան բան կա խոսելու. կողմնորոոշվելը դժվար է…ժպտալով հարցնում եմ`

Է՞լ ինչից խոսենք

-Ազատությունից…ամենակարևորը արվեստագետի համար ազատությունն է:Երազում եմ մեծ ու լուսավոր արվեստանոց ունենալ, որտեղ ամենուր ես կլինեմ: Կենցաղը լափում ու կուլ է տալիս իմ չքնաղ երազը, իմ ազատությունը.. .երջանիկ եմ, երբ հոգսերից ու տառապանքից ամայացած` նկարում եմ:

Մանե Գրիգորյան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մահացել է Սթիվ Բուշեմիի կինը
13 Հունվարի 2019 - 13:26
«Ոսկե գլոբուս»-ի հաղթող Սթիվ Բուշեմիի կինը` հայտնի ռեժիսոր, քանդակագործ և նկարիչ, Ջո Անդրեսը, մահացել է 66 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Սերժ Թանկյանը հանդես կգա Ջոն Դոլմայանի նոր ալբոմում
12 Հունվարի 2019 - 21:28
Մինչ երկրպագուները սպասում են System of a Down խմբի նոր երգերին, խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը պատրաստվում է թողարկել իր նոր երաժշտական ալբոմը:
Անտոնիո Բանդերասը հիասթափված է «Ոսկե գլոբուսում» Հայդի Քլումի վարքից
12 Հունվարի 2019 - 21:23
«Ոսկե գլոբուս» 76-րդ մրցանակաբաշխությունը զերծ չէր անհեթեթ իրավիճակներից և սկանդալային պատմություններից։
Ջուլիա Ռոբերթսը աճուրդում 100 հազար դոլարով ձեռք է բերել Ֆուտբոլի աշխարհի առաջնության մի քանի տոմս
12 Հունվարի 2019 - 18:40
Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը աճուրդում ձեռք է բերել Քաթարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության մի քանի տոմս՝ տեղեկացնում է ILoveQatar-ը։
Մհերը հրապարակել է որդու լուսանկարը
11 Հունվարի 2019 - 19:03
Երգիչ Մհերը, ով ամիսներ առաջ է հայր դարձել, տեղադրել է որդու լուսանկարը։
Արետա Ֆրանկլինին մահից առաջ թալանել են
11 Հունվարի 2019 - 15:42
Միչիգանի ոստիկանությունը հետաքննում է 2018 թվականի օգոստոսին կյանքից հեռացած հանրահայտ երգչուհի Արետա Ֆրանկլինի ունեցվածքի գողության գործը, հայտնում է TMZ պորտալը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 735
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական