Facebook   Twitter
 
Զբաղվում եմ չգիտես ինչով. Ջուլիետա Ստեփանյան

Զբաղվում եմ չգիտես ինչով. Ջուլիետա Ստեփանյան

05 Դեկտեմբերի 2011 - 19:58
HayNews-ը զրուցեց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի հետ



-Որքանո՞վ են այսօր երիտասարդները մասնակցում թատրոնի կյանքին թե' որպես հանդիսատես, թե' որպես գործող անձինք:

Մեր ժամանակներում մենք այդքան հնարավորություններ չունեինք: Այնքան ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդությունը շատ առողջ է: Շփվել եմ շատ երիտասարդների հետ: Շատ ակտիվ են, թատրոնով տարված մարդիկ են: Ես չեմ կարող ասել, որ դա 100%-ով ճիշտ է, սուտ կլինի: Թատրոնից դուրս երիտասարդների հետ հանդիպում եմ երթուղայիններում, և կան շնորհքով երտասարդներ, բայց կան նաև հակառակը` շատ անշնորհք: Դա մեծամասամբ ընտանիքներից է գալիս:

-Տիկին Ջուլիետա դուք ազատություն տեսնո՞ւմ եք երիտասարդության մեջ:

Ես ազատություն տեսնում եմ երիտասարդության մեջ: Մենք ուղղակի ազատությունը այլ կերպ ենք պատկերացնում: Ազատությունը պետք է լինի մտքի, խոսքի, լավ ապրելակերպի, այլ ոչ թե լկտիության: Ազատություն կա, և ես տեսնում եմ, պարզապես այսօր վախ կա ազատությունից, որ ազատության հետևանքով մտածելակերպը կտուժի: Բայց հենց վախը կա, ազատությունն իր տեղը զիջում է:

Դուք` որպես թատրոնի դերասանուհի, ինչպե՞ս եք գնահատում մեր հեռուստաեթերը:

Դա ծայրահեղությունից ծայրահեղություն է: Շատ թերություններ կան, պակասում է պրոֆեսիոնալիզմը: Ամեն մարդ իր տեղում չէ: Բոլորը ուզում են դառնալ դերասան և «դերասան» դառնում են, չնայած բացարձակապես չգիտեն, թե ինչ է դա: Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ ինչ ժողովուրդը պահանջում է, այն էլ ստեղծում է հեռուստատեսությունը: Եթե այդպես լիներ, ուրեմն հեռուստատեսությունները պետք է փակվեին, որովհետև այնպիսի բաների պահանջ կա… Բայց լավ բաներ էլ է պահանջում հեռուստադիտողը, բա ինչո՞ւ չկա: Ես ինքս որպես հեռուստադիտող նայում եմ հաղորդումներ և ,իմ հաղորդումը ևս, ուղղակի ափսոսում եմ ինքս ինձ, բայց մարդիկ շատ գոհ են: Ուղղակի ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, այդ թվում նաև ես:

-Ըստ Ձեզ, Ձեր ասած բացերը հենց պրոֆեսիոնալների անգործության հետևանք չէ՞:

Այդ պրոֆեսիոնալներից մեկն էլ ես եմ, բայց զբաղվում եմ չգիտես ինչով, զուտ ապրելակերպի ապահովման համար: Բայց երբ դու ճաշակ ես ուզում թելադրել և’գործով, և’ խոսքով: Ասում են` «ախր դու շատ բարձր բաներից ես խոսում, մերը բիզնեսն է»: Արվեստը դարձել է բիզնեսի մաս: Արդյոք ես իմ տեղո՞ւմ եմ: Հեռուստատեսությունում ես պետք է միայն խաղայի սերիալներում, բայց ոչ հաղորդում վարեի, որովհետև դա իմ գործն է, ես դերասան եմ: Բայց հիմա ով հասնում՝ խաղում է սերիալում: Հիմա, ինձ դրսում հանդիպում է մեր շենքի աղբ հավաքող մեքենայի վարորդը և ասում է «պրիվետ կոլեգա», և գիտես ինչո՞ւ, որովհետև ինքը ինչ-որ սերիալում խաղացել է: Սերիալներում հիմա փնտրում ենք, թե ով է դերասան:
Ախր, ի՞նչ մեղավոր է այն մարդը, որ տանը նստած պիտի նայի էտ ցանցառությունը ու ցանցառ-ցանցառ ծիծաղի կամ լաց լինի: Ամեն անորակ դերասան կոմեդիա է խաղում: Այնքան են արել, որ ժողովրդին ստիպում են, որ սովորի այդ որակին: Մենք այսօր սովորեցնում ենք վատը, այլասերվածը:

-Ի՞նչ կասեք վերջին ժամանակներում դերասանների շրջանում տարածում ստացած պոռնոգրաֆիկ բնույթի սկանդալների մասին:

Ազգդ հիվանդ է: Ես ուղղակի մի բան գիտեմ «ձուկը գլխից է հոտած»: Եթե գլուխը բուժվի, մարմինն էլ կբուժվի: Տվյալ դեպքում մարմինը ազգն է: Նման սեքսուալ տիպի սկանդալները արդեն պարծենալու թեմաներ են դարձել: Եթե դա քեզ հետաքրքրում է` ունեցիր քո ընտանիքում, բայց մի դարձրու գլխավոր թեմա: Հիմա ով շատ կա դրա մեջ, աշխատում է աչք ծակել, որովհետև հպարտության թեմա է: Դարձել է բիզնես անելու գործիք: Հիմա ինչ այլանդակություն, այլասերվածություն կատարվում է դարձնում են բիզնես: Ուղղակի ազգը ցավագին հիվանդ է: Միակ փրկությունը աղոթքն է Աստծուն, որ աղոթենք՝ ազգը փրկվի:

-Դուք խոսեցիք «ձկան գլխի» մասին, շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, մասնակցելո՞ւ եք :

Ես քաղաքականությունից այնքան հեռու մարդ եմ, որ նույնիսկ չեմ էլ փորձում խորանալ: Ուղղակի վերջին ժամանակներս զարմանում եմ, թե ինչպես մարդիկ, որ իրար հետ շատ մտերիմ երկիր էին ղեկավարում, դարձել են անհանդուրժող իրար հանդեպ: Եթե իրենք իրար չեն հավատում, վստահում, բա ուզում ես քո ժողովուրդը ի՞նչ լինի որ: Եթե ընտանիքում ծնողները անհաշտ են, բայց հանուն երեխաների իրար հետ են ապրում, ո՞ւմ է պետք: Երկիրը մի մեծ ընտանիք է, ժողովուրդն էլ երեխայի դերում է: Եթե դուք իրար ուտում եք, բա ժողովուրդն էլ պետք է չարանա, թշնամանա, իրար չսիրեն: Մեր երկրին սերն է պակասում: Իսկ ընտրությունների անպայման մասնակցելու եմ և ընտրելու եմ իմ հասկացածի չափով:

Տիգրանուհի Մկրտչյան
Լուսանկարը՝ Ankakh.com-ի
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու, ուսումնասիրելու մարդկանց և նրանց քայլերը, պահվածքը՝ տարբեր իրավիճակներում»․ Սիրուշոյի նոր հրապարակումը՝ Լոս Անջելեսից
24 Մարտի 2019 - 21:35
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով:
Գոռ Հակոբյանի ընտանեկան ջերմ լուսանկարը
24 Մարտի 2019 - 20:55
«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում պատկերված են նրա որդիներն ու կինը՝ Հրուշ Մնոյանը։
Փարիզում աճուրդի է հանվել է Պիկասոյի հազվագյուտ գործերից մեկը
24 Մարտի 2019 - 18:55
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի հազվագյուտ կտավներից մեկը վաճառքի է ներկայացվել Փարիզում կայանալիք Christie's աճուրդում:
Վոլոչկովան ցուցադրել է սիրեցյալի թանկարժեք նվերը (Լուսանկարներ)
24 Մարտի 2019 - 17:57
Պարուհի Անաստասիա Վոլոչկովան մասնակցել է Նորաձևության շաբաթվա շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը։
Լազարևը հայտնել է, թե ինչով է «Եվրատեսիլ»-ի նոր երգը տարբերվում նախորդից
24 Մարտի 2019 - 16:37
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը, որն այս տարի Scream երգով երկիրը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում, խոսելով իր ապագա ելույթի մասին, հայտարարել է, որ այս տարի չի լսի, թե ինչ են ասում մարդիկ մրցույթի մասին:
Դերասանուհի Անջելիա Ջոլին կհեռանա կինոյից
24 Մարտի 2019 - 14:15
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելիա Ջոլին կհեանա կինոյից՝ նոր կյանք սկսելու, գրում է The Sherbrook Times-ը՝ աղբյուրին հղումով:
Էլթոն Ջոնի «մասնակցությամբ» Rocketman-ում սեքսուալ տեսարան կցուցադրեն
24 Մարտի 2019 - 12:28
Բրիտանացի կոմպոզիտոր և երգիչ Էլթոն Ջոնի մասին Rocketman ֆիլմն ամենայն հավանականությամբ կթողարկվի R նիշով (նախատեսված է միայն մեծերի համար)։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։
64-ամյա Բրյուս Ուիլիսը և նրա 40-ամյա կինն ամուսնացել են երկրորդ անգամ
24 Մարտի 2019 - 10:21
Մարտի 19-ին հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը նշել է 64-ամյակը, իսկ 2 օր անց Ուիլիսը և նրա 40-ամյա կինը՝ Էմմա Ուիլիսը միմյանց կրկին սեր են խոստովանել՝ իրենց ամուսնության 10-ամյակի կապակցութամբ։ Այդ առթիվ նա լուսանկար է հրապարակել։
Վոլոչկովան պարծեցել է սիրեկանի մատուցած միլիոնանոց նվերով
23 Մարտի 2019 - 22:16
Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մասնակցել է Նորաձեւության շաբաթվա շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը։ «Ես բացել եւ փակել եմ ցուցադրությունը», - հպարտ նշել է Վոլոչկովան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 785
 
Լրահոս`