Ես ո’չ աղանդավոր եմ, ո’չ կուսակցական, ես դորիանսական եմ26 Հունվարի 2012 - 18:01
Վերջին շրջանում համացանցում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, թե, ի վերջո, ով է Բաքվում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու: Ամենահավանական թեկնածուների շարքում նշվում է նաև «Դորիանս» ռոք խմբի անունը, որը ֆեյսբուքյան իր խմբում տեղադրել էր եվրատեսիլյան թեմաներ` իմանալու մարդկանց կարծիքը այս թեմայի վերաբերյալ: Արդյոք «Դորիանսը» կներկայացնի՞ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույքում, ի՞նչ երգով հանդես կգա և մասնակցելու համար ի՞նչ պայմաններ առաջ կքաշի: Այս և ուրիշ թեմաների մասին Haynews.am-ը զրուցեց խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի և խմբի սոլիստ Գոռ Սուջյանի հետ:
Ինչու՞ ֆեյսբուքյան ձեր էջում տեղադրեցիք Եվրատեսիլին առչվող թեմաներ:
Վահագն Գևորգյան – Մեզ հետաքրքիր էր իմանալ մարդկանց կարծիքը այս թեմայի վերաբերյալ: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի մասնակցեք Բաքվում կայանալիք մրցույթին: Վահագ Գևորգյան - Մենք Եվրատեսիլին մասնակցելու տենդով երբեք չենք տառապել, սակայն Ադրբեջանի հաղթանակից հետո մի քանի անգամ հայտարարել ենք, որ անվտանգության երաշխիքների դեպքում պատրաստ ենք ներկայացնել Հայաստանը Բաքվում: Մեր գլխավոր պայմանը երկրի կողմից անվտանգության երաշխիքն է: Ու չնայած չգիտենք` ինչ ընթացք կստանա եվրատեսիլյան թեման, բայց մենք պատրաստել ենք մի երգ, որի բառերը մեր ֆեյսբուքյան խմբում տեղադրված են: Եկեք վերադառնանք ռոքին: Տարիներ առաջ ո’չ հեռուստատեսությունը, ո’չ ռադիոն չէր հեռարձակում ռոք երաժշտություն, հետո սկսեցին հեռարձակել, ինչի արդյունքում էլ միանգամից ռոք խմբերը շատացան քանակապես, բայց ոչ բոլորը որակ ապահովեցին: Ի՞նչ կասեք այս մասին: Գոռ Սուջյան - Մենք «underground»-ի տարիներին շատ լավ ու տաղանդավոր երաժիշտներ ու խմբեր ենք ունեցել` «Մելոմանները», «Ոստան Հայոցը», հին ու նոր «Բամբիռները» և շատ ուրիշ խմբեր: Սրանից հետո մի պահ կար, որ ռաբիսը մարդկանց կերել էր, չնայած հիմա էլ քիչ չի ուտում, ինչն էլ որակի վրա ազդեց: Բայց մարդիկ այսօր կարողանում են ընտրություն կատարել, այսօր այլընտրանքի հնարավորություն կա: Այսինքն նորմա՞լ է, որ կան այսքան շատ խմբեր, որոնցից արժեքավոր գործեր շատ քչերն են ստեղծում: Գոռ Սուջյան - Այո, նորմալ է, ես կարող եմ ասել, թե ինձ համար ովքեր են արժեքավոր` «Բամբիռը», «Էմփիռեյը», «Ռեինկարնացիան», «Կատուները», Սուրեն Առուստամյանի խումբը, հիմա կարող է մոռանամ ուրիշներին… Վատ ասածը մի քիչ հարաբերական է, քանի որ նոր խմբեր են ստեղծվում ու բնական է, որ դրանք միանգամից «Led Zeppelin» չեն կարող դառնալ: Իսկ ինչպե՞ս եք նայում նրան, որ ռոք երգիչները, ովքեր Հայաստանում համարվում են ռոք պրոպագանդողներ, նաև այլ երաժշտություն են երգում, որը կապ չունի ռոքի հետ: Գոռ Սուջյան - Այս երկրում նորմալ է. եթե երկիրը չի նպաստում, որ երաժիշտն իրեն կարողանա ապահովել միայն մի ոճում երգելով, ապա նորմալ է: Այսօր մեզանում ռոքի զարգացման համար ի՞նչ խոչընդոտներ կան: Գոռ Սուջյան – Խոչընդոտներն առաջ ավելի շատ էին, քան հիմա: Այսօր քեզ դրսևորելու հնարավորություններն ավելի շատ են: Եթե մարդ տաղանդավոր է, ապա, հաստատ, տաշած քարը գետնին չի մնա: Որպես ռոք երաժշտության մեջ ստեղծագործող մարդ, ի՞նչ է քեզ համար ռոքը: Գոռ Սուջյան - Ռոքն ինձ համար երաժշտական ոճ է, ինչպես ջազը, բլյուզը: Ընդհանրապես երաժշտությունը` արվեստին մոտ երաժշտությունը, մարդկանց իրենց հոգսերից շեղելու միջոց է: Ես սիրում եմ անհատականություններին, որ լսես ու ասես` սա «Led Zeppelin»-ն է, սա` «Sting»-ն է: Նրանք բոլորն ինձ համար տարբեր գույներ են, իսկ երաժշտության մեջ գույնը շատ կարևոր է, որ լսես ու կարողանաս երգչի աշխարհի մեջ մտնել: Ձեր հանդիսատեսը ձեր աշխարհ մտնու՞մ է: Գոռ Սուջյան - Համերգների վերջում մեզ մոտենում են ու ասում են` շնորհակալ ենք ձեզ, մենք մտանք ձեր աշխարհ ու տեսանք, որ ամեն ինչ այս կյանքում շատ սիրուն է: Մեր «Life is really beautiful» երգը լսելուց հետո մի աթեիստ աղջիկ, խոստովանեց, որ սկսել է հավատալ Աստծուն: Դա շատ լավ գնահատական էր, քանի որ ես ինքս Աստծուն շատ եմ հավատում, ֆանատ չեմ ու ոչ էլ աղանդավոր, հավատում եմ Աստվածաշնչում գրվածին, որտեղ ինչ գրված է, լինում է: Ես ո’չ աղանդավոր եմ, ո’չ կուսակցական, ես դորիանսական եմ: Ի՞նչ ես կարծում` ռոքն այսօր ծառայու՞մ է որպես հասարակական բողոքի արտահայտման կամ խնդիրներ բարձրաձայնելու միջոց: Գոռ Սուջյան - Ընդհանրապես, երաժշտությունը պետք է նպաստի խնդիրների վերացմանը: Մենք այսօր լիքը խնդիրներ ունենք, մեկը այն, որ չենք ժպտում, միշտ մունաթ դեմքերով ենք: Օրինակ ուրիշ երկրում, երբ ինքնաթիռից իջնում ես, ժպիտով են գալիս քեզ դիմավորելու, իսկ Հայաստանում` տխուր դեմքով: Մենք ունենք խմբեր, որոնք ջազ են նվագում կամ ռեգգի, բոլորն էլ իրենց ասելիքն ունեն ու փորձում են ինչ-որ բան փոխել: Կոնկրետ ես փորձում եմ սեր քարոզել, բայց 8-րդ դասարանի սերը չէ: Սերը շատ գլոբալ ու խորը թեմա է, ասում են` սերն ունի երկու ասպեկտ. առաջինը, երբ սպանում ես քո էգոն, երկրորդը, երբ ապրում ես դիմացինի համար: Մեր պատկերացմամբ սերը հենց դա է, և այդ ենք փորձում քարոզել: Շատ ուրիշ խնդիրներ էլ ենք տեսնում ու փորձում անդրադառնալ դրանց: Մյուս կողմից խնդիրն այն է, որ Հայաստանում ամեն մեկն իր գործի մեջ մասնագիտացված չէ, ուզում է ամեն ինչից փորձել, սակայն ամեն մեկը պետք է փորձի գտնել իր տեղը ու փորձի գործ անել և ոչ թե նստել ու սպասել: Վերջին շրջանում ակտիվ կերպով կազմակերպվում են բնապահպանական ակցիաներ: Դրանց մասնակցություն ունենու՞մ եք: Գոռ Սուջյան - Մի անգամ մասնակցություն ունեցել ենք, բայց վաղուց էր: Կարծում եմ, ինչքան էլ փորձենք բնապահպանական ինչ-որ գործեր անել, աշխարհի մակարդակով ստեղծվել է մի համակարգ, որը բնությունը քանդում է, և մենք շատ փոքր ազդեցություն կարող ենք ունենալ դրա դեմ: Քանի որ շուտով մոտենում են ընտրությունները, ապա նախընտրական քարոզարշավների ժամանակ կուսակցությունների կազմակերպած համերգներին մասնակցություն կունենա՞ք: Գոռ Սուջյան - Եթե մարդն ինձ առաջարկի համերգին երգել, նվագել, կմասնակցեմ, բայց երբեք տվյալ կուսակցությունը չեմ պրոպագանդի, քանի որ ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, իմ կուսակցությունը Դորիանսն է, մենք էլ` պատգամավորներ (HayNews.am` ժպտում է): Գոհար Արամյան HayNews.am 22 Փետրվարի 2012 - 21:30
Երեկ Լոնդոնում կայացավ «BRIT Awards» երաժշտական գլխավոր մրցանակաբաշխությունը:
22 Փետրվարի 2012 - 15:23
Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի թուրք-գերմանական արտադրության «Արարատ» ֆիլմը:
22 Փետրվարի 2012 - 12:40
«BRIT Awards»--ի «Լավագույն ալբոմ» անվանակարգում մրցանակի արժանացած հայտնի երգչուհի Ադելը մրցանակաբաշխության ընթացքում միջնամատ է ցույց տվել ոչ թե իր երկրպագուներին, այլ` մրցանակաբաշխության կազմակերպիչներին:
17 Փետրվարի 2012 - 14:54
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Հովիվ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Ֆիլմի ցուցադրումից առաջ ռեժիսոր Լեւոն Իվանյանը նշեց. «Ինչ էլ նկարահանվի Նարեկացու մասին, այն Սուրբի գործունեության մի փոքր մասն է կազմելու…»:
17 Փետրվարի 2012 - 13:51
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կնշվի նաև Թբիլիսիիում:
15 Փետրվարի 2012 - 21:23
Նոր գեղարվեստական կինոնկար սիրված ֆուլտհերոսների մասնակցությամբ:
15 Փետրվարի 2012 - 20:48
Մարտի 22-ին կկայանա նորվեգացի ահաբեկչին նվիրված բեմադրության պրեմիերան:
14 Փետրվարի 2012 - 22:07
Երևան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երևանի պատմության ևս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
|
Լրահոս`
Արմավիրում ցրտահարությունից մարդ է մահացել
Հասարակություն
ազատների թաղամասը («Այբ» ավագ դպրոց)
«քաղաքը»
Երբ կատուներն ամենածիծաղելին են (տեսանյութ)
Հասարակություն
4 մլրդ մարդ օգտվում է բջջային հեռախոսներից
Հասարակություն
Պատասխանում են Տարոն Մարգարյանին
Հասարակություն
«BRIT Awards»-ը` լուսանկարներով
Մշակույթ
Խոզուկը սիրահարվել է ցլին
Միջազգային
Սրտի կաթվածն առավել վտանգավոր է երիտասարդ աղջիկների համար
Հասարակություն
Ալիևի համադասարանցուն ազատ են արձակել
Միջազգային |







