Facebook   Twitter
 
Գեղամյանի տեղակալը՝ փոխնախարար (լրացված)

Գեղամյանի տեղակալը՝ փոխնախարար (լրացված)

27 Հունվարի 2012 - 13:50
 
Ինչպես և գրել էր HayNews.am-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Հետաքրքրական է, որ քաղաքաշինության նախարարը «Բարգավաճ Հայաստանից» է՝ Վարդան Վարդանյանը, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ անձանցից մեկը: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ չի բացառվում, որ Ալեքսան Կարապետյանը գործուղվում է այդ նախարարություն՝ նախընտրական շրջանում «Բարգավաճի» հնարավոր «խաղերը» կանխելու և այդ ոլորտում առկա ոչ քիչ քանակությամբ ձայները դեպի Հանրապետական ուղղելու համար: Այս ենթադրությունն ավելի ռեալ է դառնում այն պարագայում, երբ խոսվում է, որ Արտաշես Գեղամյանը Հանրապետականի համամասնական ցուցակով պատգամավոր է դառնալու: Ստացվում է, որ «Բարգավաճ Հայաստանի» վերջին ընդդիմադիր «նկրտումներից» հետո իշխանության մոտ ԲՀԿ-ի հանդեպ լրջագույն անվստահություն է հասունանում, ուստի ԲՀԿ-ականների ղեկավարած ոլորտները «կոնտրոլի» տակ են դրվում:

***

Ալեքսան Կարապետյանը ծնվել է 1950 թ. Երևանում:
Սովորել է Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի բաժինը, ապա ուսումնառությունը շարունակել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: 1985-1989 թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, ստացել քաղաքագետի որակավորում:
1974-1976 թթ. աշխատել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ: 1976-1980 թթ. ընտրվել և աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 հազարանոց ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար, 1980-1985 թթ.` հանրապետության շինարարական ամենախոշոր (10 հազարանոց) կազմակերպության՝ «Երևանշին» արտադրական - շինմոնտաժային միավորման, կուսկոմիտեի երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար։ 1985-1990 թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ։ 1988 թ. դեկտեմբեր – 1989 մարտ ամիսներին մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին:
1991-1992 թթ. աշխատել է «Պրոմեթևս-Անդրնավթգազշին» ակցիոներական ընկերությունում որպես վարչության պետ։ 1992-1995 թթ. աշխատել է «Քաղշին» շինմոնտաժային միավորումում որպես պետի տեղակալ և կոմերցիոն կենտրոնի տնօրեն, 1995-1996 թթ. եղել է «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի նախագահ, 1996-1997 թթ.` հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։
«Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրներից է, Ազգային ժողովի II և III գումարման պատգամավոր: 2003 թվականից եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և Աշխարհի Միջխորհրդարանական միությունում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ: Եղել է Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, Բիզնեսի և պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կոորդինացնող խորհրդի անդամ, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային գլոբալ կազմակերպության (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի անդամ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մանվել Բադեյան. Եթե ձեզ ընտրակաշառքն ա հետաքրքրում, չեմ բաժանելու
22 Փետրվարի 2012 - 21:55
ՀՀԿ-ում վերջնականապես որոշված է` Գավառում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու ծնունդով գավառցի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը:
Եվրանեսթի ԽՎ հանձնաժողովի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
22 Փետրվարի 2012 - 21:48
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Կառավարությունն ԱԺ-ից հետ է կանչել աղմուկ հանած օրենքը
22 Փետրվարի 2012 - 16:48
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Մինսկի խումբը գործող միակ ձևաչափն է. ԱՄՆ պետդեպ
22 Փետրվարի 2012 - 16:17
ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը ադրբեջանական Ազեր Թաջ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է.
Հայաստանը պատրաստ է բարեփոխումների
22 Փետրվարի 2012 - 16:14
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատգամավորների պատվիրակությանը:
Վարդան Ղուկասյանը Բրազիլիայում է, սակայն...
22 Փետրվարի 2012 - 15:22
Վերջին օրերին տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում ինտենսիվորեն շահարկումներ են տարածվում` կապված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` Բրազիլիա մեկնելու հետ:
Գերծանր քաշայիններն այս պահին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են
22 Փետրվարի 2012 - 14:53
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին է ներկայացրել իրենց իրականացրած հերթական հարցաման արդյունքները:
Ինչու՞ են կախել Մաշտոցի, այլ ոչ թե Արզաքանցյանի նկարը
22 Փետրվարի 2012 - 13:33
Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների անունները թեեւ չեն հրապարակվում, սակայն որոշ մարզերում կարծես թե վերջնականապես որոշվել է, թե ովքեր են առաջադրվելու:
Նախագահն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
22 Փետրվարի 2012 - 13:23
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 148
 
Լրահոս`