Facebook   Twitter
 
ՀՀ ՊՆ-ոմ քննարկել են «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր

ՀՀ ՊՆ-ոմ քննարկել են «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարությունից HayNews.am-ին տեղեկացրեցին.
Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ս.թ. սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր: Կողմերն ընդգծել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների և զորավարժության նախապատրաստման պլանի կատարման հաջող ընթացքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը տեղեկացրել է 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին
21 Փետրվարի 2018 - 11:44
Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվում է խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողով, որտեղ ներկայացված են ընդամենը 25 երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ, որոնց շարքում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:
Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման կամ ձևավորել նման հանրային ընկալում. Արման Թաթոյան
21 Փետրվարի 2018 - 11:41
Երևանի ավագանու նիստերի լուսաբանման և քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են:
Հայաստան պաշտոնական այց կկատարի Մադագասկարի արտաքին գործերի նախարարը
21 Փետրվարի 2018 - 11:26
Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 22-ից 24-ը Հայաստան կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական:
Իրանում օդանավի կործանման վայրում հայտնաբերել է 45 մարդու դի
21 Փետրվարի 2018 - 11:00
Որոնողական բրիգադն Իրանում ATR-72 օդանավի կործանման վայրում հայտնաբերել է 45 մարդու դի, հայտնել է Արտակարգ իրավիճակների տեղի վարչության ղեկավար Ջալալ Պուրանֆարդը, փոխանցում է «Известия»-ն:
Թրամփն աշակերտների և ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը
21 Փետրվարի 2018 - 10:55
Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին հանդիպում կանցկացնի աշակերտների և ուսուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը վարչական դատարանի նախագահ է նշանակել
21 Փետրվարի 2018 - 10:37
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի նախագահ:
Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
21 Փետրվարի 2018 - 10:36
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Հոլանդիան վերածվում է թմրապետության՝ նախազգուշացնում են ոստիկանները
21 Փետրվարի 2018 - 10:34
Վերջին շրջանում Հոլանդիան գնալով ավելի ու ավելի շատ է հիշեցնում թմրապետություն, որտեղ ուժայիններն ի զորու չեն պայքարել թմրանյութերի աճող սև շուկայի դեմ։
Քաղաքապետարանում ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակող կարգավորումների թեմայով Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Տարոն Մարգարյանին
21 Փետրվարի 2018 - 10:27
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 6761
 
Լրահոս`