Facebook   Twitter
 
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերին

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մայիսի 15-ից 18-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ 37-րդ լիագումար նիստին:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում քննարկվել է 14 մոդելային օրենք: Մասնակիցները կարեւորել են «Գիտական գործունեության ժամանակ գիտնականների էթիկայի մասին» մոդելային օրենքը: Օրենքի հեղինակները կարեւորել են գիտնականների պատասխանատվությունը ողջ մարդկության հանդեպ` գիտական արդյունքների կիրառման ժամանակ:
Վեհաժողովի լիագումար նիստում ներկայացվել է ԱՊՀ դիտորդների զեկույցը` 2012թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անցկացման ընթացքը: Նրանք հատկապես կարեւորել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին քարոզարշավն իրականացնելու եւ լուսաբանելու համար հավասար հնարավորությունների տրամադրումն ու ընտրական հանձնաժողովների բարձր պատրաստվածությունը: Դիտորդները շեշտել են, որ Հայաստանում առկա է եղել առողջ մրցակցություն:

ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ երեք հանձնաժողովների նիստերի աշխատանքներին: Կարեւոր քննարկումներ են ընթացել ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու հարցի շուրջ: Հայաստանի երիտասարդական խորհրդարանը դիտարկվել է որպես նման կառույցի ստեղծման մոդելային փորձ: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ ամենայն հավանականությամբ, աշնանը կձեւավորվի ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժաղովը:
Հայ խորհրդարանականները մասնակցել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի աշխատանքներին: Այստեղ եւս բարձր են գնահատվել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

ԱՊՀ ՄԽՎ կազմավորման 20-րդ եւ ՀԱՊԿ ԽՎ կազմավորման 10-րդ ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՊՀ ԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի Աժ-ի պատվիարկության ղեկավարներն ու անդամները, ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար արժանացել են մեդալների ու պարգեւների:
Սանկտ Պետերբուրգում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ներկա է գտնվել հայազգի գեներալ Վ. Մադաթովի 230-ամյակին նվիրված միջոցառմանը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը. ՌԴ Դաշնության խորհրդի քարտուղար
21 Փետրվարի 2019 - 19:13
Մենք ողջունում ենք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու Հայաստանի քայլը:
ՀՀ վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը
21 Փետրվարի 2019 - 18:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:
«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Զարուհի Բաթոյան
21 Փետրվարի 2019 - 18:44
«Դժվար է գերագնահատել այն դերակատարումը, որ ունեցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ Հայաստանում երեխաների իրավունքների, սոցիալական պաշտպանության, ներառականության և ապաինստիտուցիոնալացման գործում:
Մանե Ադամյանն ու ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը
21 Փետրվարի 2019 - 18:40
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգին և Ցեզար Սանչես Լոպեսին՝ քննարկելու նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքում մեկնարկած աշխատանքները։
Կառավարությունը մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառի
21 Փետրվարի 2019 - 17:08
Կառավարության նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կիրառել։
Արարատ Միրզոյանն ու Շոմբի Շարփը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները
21 Փետրվարի 2019 - 17:02
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները:
Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում
21 Փետրվարի 2019 - 17:01
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և, առհասարակ, բարձրագույն կրթության ոլորտում:
Գործադիրը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Իմ քայլը» դաշինքին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին
21 Փետրվարի 2019 - 16:56
Կառավարության նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
ԵՊՀ-ում կոռուպցիոն չարաշահումները 800 միլիոն դրամից ավելի են. Դավիթ Սանասարյան
21 Փետրվարի 2019 - 16:12
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց՝ ԵՊՀ-ում կոռուպցիոն գործընթացների շրջանակներում խոսքը 800 միլիոն դրամից ավելի չարաշահումների մասին է։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5163
 
Լրահոս`