Facebook   Twitter
 
Սիրտը բոլորի համար ցավում էր. մարտական ընկերները «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանի մասին

Սիրտը բոլորի համար ցավում էր. մարտական ընկերները «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանի մասին

28 Մայիսի 2012 - 16:43
Ծանր հիվանդությունից մահացել է «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանը:
Այս գույժն իմացա, երբ Հայաստանի առաջին Հանրապետության պատմական փաստերն էի ուսումնասիրում և միմյանց համադրում: Առաջին բանը, որ մտքովս անցավ` խոսել Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի` Ագոյի հետ: Միքայել Ապրեսյանի մահվան լուրն արդեն Արցախ էր հասել, Ագոյի ձայնի մեջ հուզմունք կար: Ինչպիսի ՀՀ քաղաքացի, հրամանատար և մարդ էր Միքայել Ապրեսյանը հարցին, Արկադի Կարապետյանը մի կարճ պատասխան տվեց. «Իմ ընկերն է, եթե ես իրա հետ ընկերություն էի անում, ուրեմն հզոր մարդ էր: Սիրտը բոլորի համար ցավում էր… այսքանը…»:

«Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանը շատ ցավագին էր տանում, տարածքներ հանձնելու մասին խոսակցությունները. «Տարածքներ հանձնելու մասին են խոսում: Մոռացել են, որ 12.000 դիակ ենք այդ հողերին հանձնել: Պատերազմի ընթացքում խոսք անգամ չկար, որ այդ տարածքներն ազատագրում ենք՝ հետո հանձնելու նպատակով: Ի՞նչ խղճով են նայելու զոհվածների դեմքերին: Ո՞վ զոհվի, ու՞մ մեդալներ բաժանեն: Ազատագրված տարածքների գոնե մի հատվածն էլ այսօր դեռ բնակեցված չէ՝ նույն իշխանությունների անտարբերության և անձնական խնդիրներով տարածված լինելու պատճառով: Իշխանություններն էնքան են տարածքները հանձնելու մասին խոսում, որ Քելբաջարի բնակչությունը խուճապի մեջ է և տեղափոխվելու մասին է մտածում: Նույն վիճակն է նաեւ Լաչինում»:

Զայրույթը հազիվ էր զսպում նաև, երբ խոսք էր բացվում ԵԿՄ-ի գործունեության և առհասարակ, Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի շուրջ. «Ես տղաներին չեմ ուզում նեղացնել։ «Երկրապահում» էլ կան նվիրված տղաներ, բայց դե չի ստացվում, էլի, ԵԿՄ-ն «չաստնի կոմպանիա» է դարձել։ Եթե ես ԵԿՄ պետք է մտնեմ ու ինչ-որ բան սպասարկեմ՝ սպասարկելու տեղ այնքան կա։ Հացի գործարանի տնօրենին ես ո՞նց բերեմ ու ինձ մոտ զինվոր գրեմ։ 90-ականներին այդ սխալն արել ենք, հիմա չենք ուզում կրկնել, որովհետև դա բերեց այս համակարգին: Ինչ վերաբերում է ներքաղաքական պատկերին, ապա նայում եմ էս բարդակին, սիրտս խառնում է»:

Մարտական մյուս ընկերները կրկնեցին հրամանատար Ագոյի միտքը. «Սրտացավությունից էր այսպես ջղայնանում: Ազնվագույն, հիանալի, ջիգյարով մարդ էր….»:

Մարիամ Պետրոսյան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չափազանց կրքոտ․ Ու՞մ է նվիրված Սեդակովայի մերկ ուղերձը
15 Դեկտեմբերի 2018 - 10:16
Երգչուհի եւ ոճաբան Աննա Սեդակովան բաց ֆլիրտ է անում ինչ-որ մեկի հետ։ Նա հրապարակում է շատ սեքսուալ նկարներ երկիմաստ նկարագրություններով։
Մեքենան ընկել է Արփա գետը. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 10:02
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 07:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում և 5 մարզերում լույս չի լինի
15 Դեկտեմբերի 2018 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դույլով արյուն եմ կորցրել և այտուցվել.Մոսկվայում քթի վիրահատությունից 9 օր հետո ուշքի եկած Կարոլինա Սարգսյանը դատի կտա բժիշկներին
15 Դեկտեմբերի 2018 - 09:45
Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված և վերջերս ուշքի եկած 25-ամյա Կարոլինա Սարգսյանը հայտնել է, որ 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել, և որ իր փրկությունը հրաշք է եղել:
Սամվել Կարապետյանը 2.8 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին
15 Դեկտեմբերի 2018 - 09:30
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց նոյեմբերի վերջին կայացած հեռուստամարաթոնը:
ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 09:29
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Հայյտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Մազերի բնական ճերմակությունը ծածկելու կարիք այլևս չի լինի. հայտնի են 2019-ի նորաձևության գլխավոր թրենդերը
15 Դեկտեմբերի 2018 - 09:25
Ամերիկյան Pinterest ինտերնետ ծառայությունն անդրադարձել է գալիք տարվա նորաձևության գլխավոր միտումներին:
Դեկտեմբերի 15-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
15 Դեկտեմբերի 2018 - 09:22
ԽՈՅԵՐ
Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է
15 Դեկտեմբերի 2018 - 09:13
Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի թեյ արտադրող առաջատար երկրներում նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day): Օրվա նպատակը կառավարությունների եւ քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի, թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի, փոքր արտադրողների եւ սպառողների խնդիրների ուղղությամբ սեւեռելն է: Դե, իհարկե, նաեւ այդ ըմպելիքի ժողովրդականացումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14331
 
Լրահոս`