Facebook   Twitter
 
Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

25 Հուլիսի 2012 - 15:06
Եվրամիության հետ համատեղ Հայաստանում մշակվում է «Թվինինգ» մտավոր իրավունքի մասին ծրագիրը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ կազմակերպության տնօրենի` մեզ մոտ շատ են հատկապես երգիչների հեղինակային իրավունքների խախտումները. «Հեղինակային իրավունքի խախտումն, ավելի մեծ խախտում է քան գույքի գողությունը, քանի որ սա ուղեղի աշխատանքի գողություն է»:

Ներսիսյանի խոսքով` Եվրամիության մշակած ծրագիրը ներառում է նաև տարբեր քննարկումներ և միջոցառումներ. «Ծրագրի առաջնային խնդիրներից է բարձրացնել իրավապահ մարմինների դերը այս ոլորտում, ինչպես նաև նախատեսվում է վերլուծել, թե ո՞ր ոլորտում է հիմնականում խախտումները գրանցվում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն, իր հերթին նշեց, որ այսօր մեր օրենսդիր դաշտը բավականին կայացած է. «Ստեղծվել է երաժշտական նոր կայք, որը չի խախտում հեղինակային իրավունքները և թույլ է տալիս օգտատերին անվճար ներբեռնել նախընտրած երգը»:

Իրավաբանի ներկայացմամբ` մինչ ներբեռնումը օգտատերը դիտում է 20 վայրկյանանոց գովազդային հոլովակը, իսկ երգի հեղինակները ունենում են եկամուտ գովազդատուից:

Երգիչ ՀՏ Հայկոն էլ հավանություն տալով կայքին նշեց, որ Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արքայադուստր Դիանան մահից առաջ հաղորդագրություն է ձայնագրել արքայազն Ուիլյամի և նրա կնոջ համար
30 Սեպտեմբերի 2013 - 16:20
Ամերիկյան Globe ամսագիրը հայտնում է խորհրդավոր ձայնագրության հայտնաբերման մասին, որն արքայադուստրը ձայնագրել է մահվանից մի քանի ամիս առաջ:
Արտակ Շաբոյանն արհամարհո՞ւմ է «Բարև Երևանի» հարցումը
30 Սեպտեմբերի 2013 - 16:16
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետի՝ 19.07.2013թ.-ի թիվ 3661-ա և թիվ 3661-Ա որոշումներով Երևան քաղաքում ուղևորափոխադրող կազմակերպությունների պայմանագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ ս.թ. հուլիսի 25-ին խմբակցության անունից հարցումով դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:
Տիգրան Առաքելյանի դեպքում չցանկացավ «քաղբանտարկյալ» եզրույթն օգտագործել
30 Սեպտեմբերի 2013 - 16:12
«Նախագիծը դեռևս չի բաժանվել պատգամավորներին, կբաժանվի, կծանոթանանք և, ըստ այդմ, կարող ենք կարծիք հայտնել»,- այսօր Ազգային ժողովում պատասխանելով համաներում հայտարարելու մասին նախագծի վերաբերյալ լրագրողների հարցին` հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Թիվ 38 ընտրատարածքում ընտրությունները անազատ եւ անարդար էին
30 Սեպտեմբերի 2013 - 16:07
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ
«ԼՂ-ն ներկայանում է որպես անկախ պետություն` Հայաստանից առանձին, ուստի ՀԱՊԿ-ի կանոնադրությունը չի կարող նրա վրա տարածվել»
30 Սեպտեմբերի 2013 - 16:01
Այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով հերթական քննարկումն էր կազմակերպվել հայ և ռուս փորձագետների մասնակցությամբ` «ՀԱՊԿ-ն և Եվրասիայի անվտանգությունը» թեմայով:
«ՀԿԵ» ՓԲԸ անձնակազմի աշխատավարձը մեկ տարվա ընթացքում աճել է 11%-ով
30 Սեպտեմբերի 2013 - 15:40
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 11%-ով:
«Որ Վոլոդյան բան արած չլինի, բաց կթողնեն, 100%»
30 Սեպտեմբերի 2013 - 15:30
«Որ Վոլոդյան բան արած չլինի, բաց կթողնեն, 100%»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են։
1 | 10456 | 10457 | 10458 | 10459 | 10460 | 10461 | 10462 | 10463 | 10464 | 10465 | 10466 | 10467 | 10468 | 10469 | 10470 | 14623
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական