Facebook   Twitter
 
Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

25 Հուլիսի 2012 - 15:06
Եվրամիության հետ համատեղ Հայաստանում մշակվում է «Թվինինգ» մտավոր իրավունքի մասին ծրագիրը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ կազմակերպության տնօրենի` մեզ մոտ շատ են հատկապես երգիչների հեղինակային իրավունքների խախտումները. «Հեղինակային իրավունքի խախտումն, ավելի մեծ խախտում է քան գույքի գողությունը, քանի որ սա ուղեղի աշխատանքի գողություն է»:

Ներսիսյանի խոսքով` Եվրամիության մշակած ծրագիրը ներառում է նաև տարբեր քննարկումներ և միջոցառումներ. «Ծրագրի առաջնային խնդիրներից է բարձրացնել իրավապահ մարմինների դերը այս ոլորտում, ինչպես նաև նախատեսվում է վերլուծել, թե ո՞ր ոլորտում է հիմնականում խախտումները գրանցվում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն, իր հերթին նշեց, որ այսօր մեր օրենսդիր դաշտը բավականին կայացած է. «Ստեղծվել է երաժշտական նոր կայք, որը չի խախտում հեղինակային իրավունքները և թույլ է տալիս օգտատերին անվճար ներբեռնել նախընտրած երգը»:

Իրավաբանի ներկայացմամբ` մինչ ներբեռնումը օգտատերը դիտում է 20 վայրկյանանոց գովազդային հոլովակը, իսկ երգի հեղինակները ունենում են եկամուտ գովազդատուից:

Երգիչ ՀՏ Հայկոն էլ հավանություն տալով կայքին նշեց, որ Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վիրավորական համարելով ZARA-ի նոր գովազդային պաստառը չինացիները քննադատել են
19 Փետրվարի 2019 - 22:48
Համացանցի չինացի օգտատերերը քննադատել են ZARA հայտնի ապրանքանիշին մոդել Լի Ցզինվենի հետ նոր գովազդի համար:
Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ է ձերբակալվել
19 Փետրվարի 2019 - 22:14
Ադրբեջանում ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» ըննդիմադիր կուսակցության անդամ, ակտիվիստ Ռովշան Գուլիևին:
Ֆրանսիացի ոստիկանները տղամարդուն հրազենից սպանել են Մարսելի կենտրոնում
19 Փետրվարի 2019 - 22:10
Ֆրանսիացի ոստիկանները տղամարդուն հրազենից սպանել են Մարսելի կենտրոնում այն բանից հետո, երբ նա դանակով հարձակվել է չորս հոգու վրա՝ հայտնում է AP-ն։
Հայտնի է դարձել, թե ով է Կարլ Լագերֆելդի իրավահաջորդը
19 Փետրվարի 2019 - 22:05
Ֆրանսիական Chanel նորաձևության տան ստեղծագործող տնօրենի պաշտոնում Կարլ Լագերֆելդին կփոխարինի նորաձևության տան դիզայներական ստուդիայի ղեկավար Վիրջինի Վիարը:
Մահվան ելքով վրաերթ Երեւանում
19 Փետրվարի 2019 - 22:01
Այսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
19 Փետրվարի 2019 - 21:40
Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:
Առանց հեշտոցի ծնված կնոջը վիրահատել են եւ աղիների հյուսվածքներից նոր հեշտոց պատրաստել
19 Փետրվարի 2019 - 21:26
37-ամյա Տարա Գրաթոնն առանց հեշտոցի եւ արգանդի է ծնվել, չնայած արտաքինից նրա սեռական օրգանները «նորմալից» չեն տարբերվում: Տարան երազում է մայրանալու մասին եւ հանուն դրա ենթարկվել է աղիների հյուսվածքների օգտագործմամբ հեշտոցի վերականգնման բարդ վիրահատության:
Նորվեգիայում թռչող հողմաշարժիչները էլեկտրաէներգիա կարտադրեն (Տեսանյութ)
19 Փետրվարի 2019 - 21:04
Ամերիկյան Alphabet հոլդինգի մաս կազմող Makani էներգետիկ ընկերությունը նախատեսում է Նորվեգիայում կառուցել թռչող հողմաշարժիչներով առաջին էլեկտրակայանը`Shell նավթագազային ընկերության հետ համատեղ՝ գրում է focus.ua-ը։
Ալեքսիս Օհանյանի դստեր էջում նոր լուսանկար է հրապարակվել նրա պատվին կազմակերպված խնջույքից հետո (Լուսանկար)
19 Փետրվարի 2019 - 21:02
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դստեր՝ Օլիմպիայի թվիթերյան էջում նոր լուսանկար է հրապարակվել, որում մեկամյա փոքրիկը պատկերված է խաղահրապարակում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 15511
 
Լրահոս`