Facebook   Twitter
 
Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

25 Հուլիսի 2012 - 15:06
Եվրամիության հետ համատեղ Հայաստանում մշակվում է «Թվինինգ» մտավոր իրավունքի մասին ծրագիրը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ կազմակերպության տնօրենի` մեզ մոտ շատ են հատկապես երգիչների հեղինակային իրավունքների խախտումները. «Հեղինակային իրավունքի խախտումն, ավելի մեծ խախտում է քան գույքի գողությունը, քանի որ սա ուղեղի աշխատանքի գողություն է»:

Ներսիսյանի խոսքով` Եվրամիության մշակած ծրագիրը ներառում է նաև տարբեր քննարկումներ և միջոցառումներ. «Ծրագրի առաջնային խնդիրներից է բարձրացնել իրավապահ մարմինների դերը այս ոլորտում, ինչպես նաև նախատեսվում է վերլուծել, թե ո՞ր ոլորտում է հիմնականում խախտումները գրանցվում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն, իր հերթին նշեց, որ այսօր մեր օրենսդիր դաշտը բավականին կայացած է. «Ստեղծվել է երաժշտական նոր կայք, որը չի խախտում հեղինակային իրավունքները և թույլ է տալիս օգտատերին անվճար ներբեռնել նախընտրած երգը»:

Իրավաբանի ներկայացմամբ` մինչ ներբեռնումը օգտատերը դիտում է 20 վայրկյանանոց գովազդային հոլովակը, իսկ երգի հեղինակները ունենում են եկամուտ գովազդատուից:

Երգիչ ՀՏ Հայկոն էլ հավանություն տալով կայքին նշեց, որ Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարը
17 Փետրվարի 2019 - 17:09
Փետրվարի 16-ին՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարն ու «Արտ դիզայն» ՍՊԸ ճարտարապետ դիզայները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դաժան ծեծի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում 33-ամյա տղամարդ է հոսպիտալացվել
17 Փետրվարի 2019 - 17:06
Փետրվարի 16-ին, ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Կիպրոսի ԱԳ նախարարին
17 Փետրվարի 2019 - 16:41
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Վաճառողը բեմադրել է գողություն, USB լարով իր պարանոցին հետքեր թողել. Ոստիկանություն
17 Փետրվարի 2019 - 16:38
Փետրվարի 16-ին, Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողությունը բեմադրված է եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Կուրտուա. Մի անգամ Բեյլը բաց թողեց թիմային ընթրիքը, քանի որ 23:00-ին պառկում է քնելու
17 Փետրվարի 2019 - 15:48
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե ինչպես են թիմի հարձակվող Գարեթ Բեյլն ու կիսապաշտպան Տոնի Կրոսը մի անգամ բաց թողել թիմի ընթրիքը.
Ինչու են անբաններն արժանանում լավ բախտի, իսկ աշխատասեր ու բարի կանայք՝ տառապանքի
17 Փետրվարի 2019 - 15:37
Ինչու են լավ բախտի արժանանում այն մարդիկ, ովքեր անբան են, իսկ աշխատասեր ու բարի կանանց բաժին է ընկնում տառապանք: Այս հարցը բոլորին է տանջում, սակայն կյանքը ցույց է տալիս,որմիշտ այդպես է լինում:
Նա իր կյանքը չէր ապահովագրի 1,75 մլն դոլարով, եթե իմանար՝ ինչի է ընդունակ կինը
17 Փետրվարի 2019 - 15:34
49-ամյա Դենիզ Ուիլյամսին դատապարտել են ցմահ ազատազրկման. նա ծրագրել էր ամուսնու սպանությունը՝ հարստանալու նպատալով: Քիլլերի դերում հանդես է եկել զոհի լավագույն ընկերը, որը դատապարտվածի նկատմամբ տածել է ռոմանտիկ զգացմունքներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 15478
 
Լրահոս`