Facebook   Twitter
 
Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

25 Հուլիսի 2012 - 15:06
Եվրամիության հետ համատեղ Հայաստանում մշակվում է «Թվինինգ» մտավոր իրավունքի մասին ծրագիրը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ կազմակերպության տնօրենի` մեզ մոտ շատ են հատկապես երգիչների հեղինակային իրավունքների խախտումները. «Հեղինակային իրավունքի խախտումն, ավելի մեծ խախտում է քան գույքի գողությունը, քանի որ սա ուղեղի աշխատանքի գողություն է»:

Ներսիսյանի խոսքով` Եվրամիության մշակած ծրագիրը ներառում է նաև տարբեր քննարկումներ և միջոցառումներ. «Ծրագրի առաջնային խնդիրներից է բարձրացնել իրավապահ մարմինների դերը այս ոլորտում, ինչպես նաև նախատեսվում է վերլուծել, թե ո՞ր ոլորտում է հիմնականում խախտումները գրանցվում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն, իր հերթին նշեց, որ այսօր մեր օրենսդիր դաշտը բավականին կայացած է. «Ստեղծվել է երաժշտական նոր կայք, որը չի խախտում հեղինակային իրավունքները և թույլ է տալիս օգտատերին անվճար ներբեռնել նախընտրած երգը»:

Իրավաբանի ներկայացմամբ` մինչ ներբեռնումը օգտատերը դիտում է 20 վայրկյանանոց գովազդային հոլովակը, իսկ երգի հեղինակները ունենում են եկամուտ գովազդատուից:

Երգիչ ՀՏ Հայկոն էլ հավանություն տալով կայքին նշեց, որ Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի կենդանաբանական այգին դառնում է իսկապես տարածաշրջանային առաջատար կենտրոն. Տարոն Մարգարյան
26 Մայիսի 2018 - 18:58
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանը:
«Սուրենյանը ընկել է նավապետ Տարոն Մարգարյանի հետևից» (Լուսանկարներ)
26 Մայիսի 2018 - 18:51
Երևանի փողոցները՝ հորդառատ անձրևից հետո. Արարատ Միրզոյանի կինը լուսանկարներ է հրապարակել
Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը
26 Մայիսի 2018 - 18:37
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի ազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը: Փաշինյանը նման կարծիք հայտնեց դպրոցի սաների ավարտական միջոցառմանը:
Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսի հետ լուսանկար է հրապարակել
26 Մայիսի 2018 - 18:23
Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Սերենա Ուիլյամսի հետ։
Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել և դրանով ամեն ինչ ասված է. Փաշինյան
26 Մայիսի 2018 - 18:18
«Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել, Հայաստանի ԶՈՒ գեներալ մայոր և դանով ամեն ինչ ասված է»: Լրագրողների հետ զրույցում այսօր` մայիսի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց,այն հարցին, թե Արթուր Աղաբեկյանը մտահոգություն էր հայտնել ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված:
Օսիպյանի եւ Վանեցյանի նշանակումներն ամենակարեւորն են. Դավիթ Սանասարյան
26 Մայիսի 2018 - 18:14
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային ամենակարեւոր որոշումները եղել են Ոստիկանության պետի ու ԱԱԾ տնօրենի նշանակումները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 11778
 
Լրահոս`