Facebook   Twitter
 
Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

25 Հուլիսի 2012 - 15:06
Եվրամիության հետ համատեղ Հայաստանում մշակվում է «Թվինինգ» մտավոր իրավունքի մասին ծրագիրը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ կազմակերպության տնօրենի` մեզ մոտ շատ են հատկապես երգիչների հեղինակային իրավունքների խախտումները. «Հեղինակային իրավունքի խախտումն, ավելի մեծ խախտում է քան գույքի գողությունը, քանի որ սա ուղեղի աշխատանքի գողություն է»:

Ներսիսյանի խոսքով` Եվրամիության մշակած ծրագիրը ներառում է նաև տարբեր քննարկումներ և միջոցառումներ. «Ծրագրի առաջնային խնդիրներից է բարձրացնել իրավապահ մարմինների դերը այս ոլորտում, ինչպես նաև նախատեսվում է վերլուծել, թե ո՞ր ոլորտում է հիմնականում խախտումները գրանցվում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն, իր հերթին նշեց, որ այսօր մեր օրենսդիր դաշտը բավականին կայացած է. «Ստեղծվել է երաժշտական նոր կայք, որը չի խախտում հեղինակային իրավունքները և թույլ է տալիս օգտատերին անվճար ներբեռնել նախընտրած երգը»:

Իրավաբանի ներկայացմամբ` մինչ ներբեռնումը օգտատերը դիտում է 20 վայրկյանանոց գովազդային հոլովակը, իսկ երգի հեղինակները ունենում են եկամուտ գովազդատուից:

Երգիչ ՀՏ Հայկոն էլ հավանություն տալով կայքին նշեց, որ Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը կապ ունի՞ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ
22 Նոյեմբերի 2017 - 15:17
Սերգեյ Լավրովը փորձում է հանդես գալ նախ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ, ոչ թե՝ ՌԴ արտգործնախարար, և այցի հիմնական նպատակն ու ուղղվածությունն էր երկու հակամարտող կողմերին բերել, հնարավորինս շատ նստեցնել ստարտային, բանակցային սեղանի շուրջ:
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում
22 Նոյեմբերի 2017 - 15:13
2 օր առաջ անհայտ կորած տղամարդու դին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերվել է Գորհայքի լճի տարածքում. ժամանել են քննչականի պետն ու վաշտի հրամանատարը
Ուսանողներն առաջարկում են բակալավրիատում սովորելու ընթացքում մեկուկես տարի ծառայել. ԿԳ նախարարը` ենթաօրենսդրական ակտեր է առաջարկում
22 Նոյեմբերի 2017 - 14:52
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրեցին 2 հիմնական առաջարկ, որից մեկը զինծառայության նոր կարգն է։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատգամավորների հետ հանդիպմանը, մինչ կներկայացներ իրենց հիմնական երկու առաջարկները, հայտարարեց, թե նախաձեռնությունը մեծ առումով արդեն հաջողվել է:
Չծառայածները հիմա դասեր են տալու ծառայածներին, թե ինչպես հայտնվել բարձր պաշտոններում․ Ազատ Արշակյան
22 Նոյեմբերի 2017 - 14:47
Տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողների համար խաղը արդեն ավարտվել է նրանց պարտությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ մեկնաբանելով այսօր արդեն մեկնարկած կլոր-սեղան քննարկումները տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների եւ իշխանությունների միջեւ։
Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել բողոքող ուսանողների դիրքորոշումը. Լեւոն Մկրտչյան
22 Նոյեմբերի 2017 - 14:38
Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք իսկապես անհանգստացած են այդ հարցով: Այդ մասին խորհրդարանում՝ կլոր սեղանի շուրջ, նոյեմբերի 22-ին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով սահմանափակվում է կրթության տարկետումը, ինչն իր հերթին ուսանողների բողոքի ակցիաների առիթ է դարձել:
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրին
22 Նոյեմբերի 2017 - 14:30
Բրյուսելում կայացել է Ռոբերտ Շումանի ինտիտուտի և Վիլֆրիդ Մարտենսի Եվրոպական ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված «Ինչպես է գործում Եվրոպան» խորագիրը կրող ուսումնական դասընթացի երկրորդ փուլը, որտեղ Մոլդովայի, Ուկրաինայի և Բելոռուսի 15 ներկայացուցիչների հետ միասին, իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության պատվիրակ Հայկ Սաֆարյանը:
Վանաձորում սպանության պատճառը եղել է մեքենան կայանելու շուրջ վեճը. 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
22 Նոյեմբերի 2017 - 14:25
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 8811
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական