Facebook   Twitter
 
Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

25 Հուլիսի 2012 - 15:06
Եվրամիության հետ համատեղ Հայաստանում մշակվում է «Թվինինգ» մտավոր իրավունքի մասին ծրագիրը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ կազմակերպության տնօրենի` մեզ մոտ շատ են հատկապես երգիչների հեղինակային իրավունքների խախտումները. «Հեղինակային իրավունքի խախտումն, ավելի մեծ խախտում է քան գույքի գողությունը, քանի որ սա ուղեղի աշխատանքի գողություն է»:

Ներսիսյանի խոսքով` Եվրամիության մշակած ծրագիրը ներառում է նաև տարբեր քննարկումներ և միջոցառումներ. «Ծրագրի առաջնային խնդիրներից է բարձրացնել իրավապահ մարմինների դերը այս ոլորտում, ինչպես նաև նախատեսվում է վերլուծել, թե ո՞ր ոլորտում է հիմնականում խախտումները գրանցվում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն, իր հերթին նշեց, որ այսօր մեր օրենսդիր դաշտը բավականին կայացած է. «Ստեղծվել է երաժշտական նոր կայք, որը չի խախտում հեղինակային իրավունքները և թույլ է տալիս օգտատերին անվճար ներբեռնել նախընտրած երգը»:

Իրավաբանի ներկայացմամբ` մինչ ներբեռնումը օգտատերը դիտում է 20 վայրկյանանոց գովազդային հոլովակը, իսկ երգի հեղինակները ունենում են եկամուտ գովազդատուից:

Երգիչ ՀՏ Հայկոն էլ հավանություն տալով կայքին նշեց, որ Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը
17 Նոյեմբերի 2018 - 12:18
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 19- ից դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոն («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն թվով երկրորդն է։
Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է
17 Նոյեմբերի 2018 - 12:12
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 39 ամյա տղամարդուն, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը
17 Նոյեմբերի 2018 - 12:03
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Գիտեմ՝ հարցնելու եք, թե ինչու ես` արարատցիս, առաջադրվում եմ Երեւանում, թիվ 1 ընտրական տարածքում. Արամ Սարգսյան
17 Նոյեմբերի 2018 - 11:52
«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 1 ընտրական տարածքում՝ Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Կարտոֆիլի եւ գլուխ սոխի մեջ ի՞նչ վիտամիններ են պարունակվում
17 Նոյեմբերի 2018 - 11:13
Մեզ համար սովորական մթերքները՝ կարտոֆիլը եւ գլուխ սոխը օգտակար նյութերի եւ վիտամինների իսկական գանձարան են:
Մեկնարկել է ՄԱԿ-ի եռամսյա ծրագիրը Հայաստանում
17 Նոյեմբերի 2018 - 11:06
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկեց «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը:
Կամերային երաժշտության տանը կանցկացվի Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ
17 Նոյեմբերի 2018 - 11:05
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ:
Երբ են սկսվելու դպրոցականների ձմեռային արձակուրդները
17 Նոյեմբերի 2018 - 10:52
Հանրակրթական դպրոցներում առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:
«Սասնա Ծռերը» ավտոերթ է իրականացնում դեպի Ստեփանակերտ
17 Նոյեմբերի 2018 - 10:45
«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր Երևանից ավտոերթ է իրականացնում դեպի Ստեփանակերտ։ Ավտոերթը նվիրվում է քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 14349
 
Լրահոս`