Facebook   Twitter
 
Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա. ՀՏ Հայկո

25 Հուլիսի 2012 - 15:06
Եվրամիության հետ համատեղ Հայաստանում մշակվում է «Թվինինգ» մտավոր իրավունքի մասին ծրագիրը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ կազմակերպության տնօրենի` մեզ մոտ շատ են հատկապես երգիչների հեղինակային իրավունքների խախտումները. «Հեղինակային իրավունքի խախտումն, ավելի մեծ խախտում է քան գույքի գողությունը, քանի որ սա ուղեղի աշխատանքի գողություն է»:

Ներսիսյանի խոսքով` Եվրամիության մշակած ծրագիրը ներառում է նաև տարբեր քննարկումներ և միջոցառումներ. «Ծրագրի առաջնային խնդիրներից է բարձրացնել իրավապահ մարմինների դերը այս ոլորտում, ինչպես նաև նախատեսվում է վերլուծել, թե ո՞ր ոլորտում է հիմնականում խախտումները գրանցվում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս` իրավաբան Ստեփան Խզրթյանն, իր հերթին նշեց, որ այսօր մեր օրենսդիր դաշտը բավականին կայացած է. «Ստեղծվել է երաժշտական նոր կայք, որը չի խախտում հեղինակային իրավունքները և թույլ է տալիս օգտատերին անվճար ներբեռնել նախընտրած երգը»:

Իրավաբանի ներկայացմամբ` մինչ ներբեռնումը օգտատերը դիտում է 20 վայրկյանանոց գովազդային հոլովակը, իսկ երգի հեղինակները ունենում են եկամուտ գովազդատուից:

Երգիչ ՀՏ Հայկոն էլ հավանություն տալով կայքին նշեց, որ Հայաստանում չկա երգ գնելու կուլտուրա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայ-վրացական սահմանին պատանդ պահված հայերի մասին տեղեկացվել է վրացական ոստիկանությանը. ԱԳՆ
20 Հունվարի 2012 - 13:37
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը HayNews.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, թե հայ–վրացական սահմանին Ստամբուլից ժամանած ավտոբուսում թուրք ու վրացի վարորդները հայ ուղևորների գերի են պահում:
1990 թ-ի հունվարին Բաքուն վերածվել էր փակ սպանդանոցի
20 Հունվարի 2012 - 12:59
«Պետք է նշենք, որ այսօր չէ, որ լրանում է Բաքվի ջարդերի 22-ամյա տարելիցը: Ի վերջո երկու տարի` Սումգայիթի հայերի ջարդերից հետո, Բաքվի տարբեր թաղամասերում տարբեր ուժգնությամբ իրականացվում էին բռնություններ` պատուհաններից մարդկանց նետում էին, բռնաբարությունների դեպքեր էին լինում, փողոցներում մարդկանց հետապնդում էին և այլն: 1990 թ-ի հունվարին այս դեպքերը խտացան և վերածվեցին անընդհատ երևույթների, իսկ հունվարի 13–ից հետո պարզապես էլ դադար չկար, քանի որ փաստացի Բաքուն վերածվել էր, ոչ թե սպանդանոցի, այլ փակ սպանդանոցի. փակ էին հայերի համար օդանավակայանը, գնացքների դռներին կանգնած էին ժողովրդական ճակատի ներկայացուցիչների խմբեր, որոնք ստուգում էին անձնագրերը, և որևէ հայ այդ գնացքը նստել չէր կարող` նրանց ուղղակի դուրս էին հանում ու հոշոտում էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` խոսելով Բաքվում հայերի ջարդերի մասին:
Թուրքերն ու վրացիները սահմանին 45 հայերի 3 օր է` պատանդ են պահում
20 Հունվարի 2012 - 12:34
Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ իրավիճակ է արձանագրվել հայ–վրացական սահմանին։
Եթե Ադրբեջանը հայերին վատ դիմավորի, խայտառակ կլինի ամբողջ Եվրոպայի առջև. ռուս քննադատ
20 Հունվարի 2012 - 11:55
Այն բանից հետո, երբ «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական էջում հայտնվեց մասնակից երկրների` այդ թվում նաև Հայաստանի անունը, սոցցանցերում ադրբեջանցիները սկսեցին հերթական անգամ վիրավորանքներ ուղղել հայերի հասցեին:
Ծառուկյանի խոսնակը հերքում է
20 Հունվարի 2012 - 11:13
Չնայած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքել էր տեղեկությունը, սակայն թերթերից մեկը պնդել էր, որ իր աղբյուրի համաձայն` Ծառուկյանը մեկնել է Սինգապուր` էկզոտիկ կենդանիների որսի:
Կրակոցներ «Չեմպիոնս» սրճարանում՝ ուշացած ուտելիքի պատճառով
20 Հունվարի 2012 - 10:47
Երևանի կենտրոնում երեկ կրկին կրակոցներ են հնչել.
1 | 8691 | 8692 | 8693 | 8694 | 8695 | 8696 | 8697 | 8698 | 8699 | 8700 | 8701 | 8702 | 8703 | 8704 | 8705 | 8811
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական