Facebook   Twitter
 
Սերիալները հասարակությանը տանում են դեպի տգիտություն և անճաշակություն. Լալա Մնացականյան

Սերիալները հասարակությանը տանում են դեպի տգիտություն և անճաշակություն. Լալա Մնացականյան

26 Հուլիսի 2012 - 13:59
Հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալները գռեհիկ ու տգեղ են և հասարակությանը տանում է դեպի տգիտություն և անճաշակություն:
Նման կարծիք այսօր կայացած մամուլ ասուլիսի ժամանակ հայտնեց դերասանուհի Լալա Մնացականյանը:

Նա նշեց, որ եթե ցանկանում ենք արագ փչացնել սերունդը, կարող ենք օրվա մեջ մի քանի անգամ նույնը կերակրել. «Այս հարցը կարելի է լուծել, եթե կա պետական վերաբերմունք: Սա պետք է պետական մակարդակի վրա դրվի»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս Սուրեն Շահվերդյանն իր հերթին ասաց, որ համոզված է` խնդիրը համատարած անճաշակությունն է, որը պետք է սկսել մակապարտեզից ու դպրոցից. «Հասարակությունն ունի ճաշակի մեծ խնդիր, որում մեղավոր ենք բոլորս: Բայց մենք ունենք Կոմիտաս և, կարծում եմ, որ մեր այս վիճակը կփրկի Կոմիտասը»:

Ըստ նրա` դերասանը պետք է իր հոգին մաքրի, իսկ հետո այն փոխանցի լսարանին:

Լալա Մնացականյանն էլ իր հերթին ավելացրեց, որ արվեստի դաշում տիրում է առևտրականի հոգեբանությունը. «Բոլորը փորձում են արագ վաճառել ապրանքն ու ստանալ շահույթ` առանց մտահոգվելու, թե ինչ ապրանք ն վաճառում»:

Անդրադառնալով թատրոնին` դերասանուհին իր մտահոգությունն հայտնեց` նշելով, որ աշխարհի ամենադժվար մասնագիտությունն այսօր ոտքի տակ է տրված, և դերասան կարող են լինել բոլորը` սկսած տաքսու վարորդից մինչև շինարար. «Թատրոնը կորցրեց իր հանդիսատեսին շատ արագ»:

Սուրեն Շահվերդյանն էլ նշեց, որ Հայաստանում թատրոնը չի առնչվում ոչ մի գործընթացի հետ և հեռու է մեր իրականությունից. «Թատրոնն այսօր ոչ մի կապ չունի պետության հետ և ոչ մի կերպ չի փոխում հասարակությունը, քանի որ մարդիկ չեն գալիս թատրոն»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
30 տարի ավտոտնակում մոռացված Bentley-ն վաճառվել է ավելի քան 450 000 ֆունտ ստերլինգով
25 Մարտի 2019 - 09:58
Ավելի քան 30 տարի ավտոտնակում կանգնած Bentley-ն, որն արտադրվել է 1936 թվականին, Անգլիայում կայացած աճուրդում վաճառվել է 454 250 ֆունտ ստերլինգով: Վերջնական գինը գրեթե երկու անգամ գերազանցել է նախնական արժեքը:
Գերմանիայում գնդակի համար վիճած երեխաների ծնողները զանգվածային կռվի են բռնկվել
25 Մարտի 2019 - 09:48
Մարտի 23-ի երեկոյան Ռեյնլանդ-Փֆալց դաշնային շրջանի Ռայնբյոլեն քաղաքի խաղահրապարակներից մեկում փոքրիկները վիճել են գնդակի համար: Իրենց երեխաներին օգնության հասած ծնողները նույնպես չեն կարողացել կիսել խաղալիքը խաղաղ ճանապարհով, հաղորդում է DW-ն:
Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ
25 Մարտի 2019 - 09:47
Մոտ 1,5 հազար միգրանտներից կազմված քարավանը կիրակի Մեքսիկայի հարավի Չյապաս նահանգի Տապաչուլա քաղաքից շարժվել է դեպի ԱՄՆ հյուսիսային սահման։
Քաղցած մնալն իսկապես երկարացնում է կյանքը. հետազոտություն
25 Մարտի 2019 - 09:43
Կալորիաների օգտագործման նվազեցումն իսկապես երկարացնում է կյանքը, պարզել են Joslin Diabetes Center-ի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանք նաեւ փորձել են կապ գտնել քաղցած մնալու եւ կյանքի տեւողության միջեւ։
Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
25 Մարտի 2019 - 09:33
Մարտի 25-ին, ժամը 03:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղի կենտրոնական հատվածի տներից մեկի տանիքում:
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում
25 Մարտի 2019 - 09:30
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դժբախտ մայրը խնդրել է իր պայուսակը գողացած անձանց վերադարձնել հանգուցյալ դստեր մազափունջը
25 Մարտի 2019 - 09:08
Մեծ Բրիտանիայում դժբախտ մայրը դիմել է իր պայուսակը գողացած անձանց՝ խնդրելով վերադարձնել գոնե իր 6 տարի առաջ 2 տարեկան հասակում մահացած դստեր մազափունջը, հաղորդում է Sky News-ը:
Մարտի 25-ը Ստրկության եւ անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրն է
25 Մարտի 2019 - 09:06
Ստրկության եւ անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակման միջազգային օրը (International Day of Remembrance of the Victims of Slavery and the Transatlantic Slave Trade) նշվում է ամեն տարի մարտի 25-ին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի № A/RES/62/122 բանաձեւն ընդունվել էր 2007 թվականի դեկտեմբերի 17-ին, գրում է Calend.ru-ն:
Մարտի 25-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
25 Մարտի 2019 - 09:03
ԽՈՅԵՐ
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15994
 
Լրահոս`