![]() ՀՅԴ Գերագույն մարմինը դատապարտում է ՏԻՄ ընտրությունների հետ կապված ապօրինություններըՏեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։
Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը արժևորելու և ճիշտ հետևություններ անելու խնդիր ունենք։
Մինչդեռ այդ ինստիտուտը վերջնականապես հեղինակազրկելու ուղին է որդեգրվել։ Մենք միշտ այն համոզմանն ենք եղել, որ ՏԻՄ ընտրությունների անհարկի կուսակցականացումը տեղին չէ։ Մեր ժողովուրդը կարիք ունի իրապես ընտրված, հարգանք ու հեղինակություն վայելող, համայնքի խնդիրները լուծող ղեկավարների և ոչ թե քաղաք ու գյուղ «նայողների», իշխանության վերարտադրման համար ձայն ապահովողների։ Բնականաբար, լիարժեք ՏԻՄ համակարգ երբեք չի կայանա պարտադրված ընտրությունների միջոցով։ Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը այս առումով հուսադրող չէ։ Ազգային ժողովի` բնույթով հակաժողովրդավարական ընտրություններից հետո այժմ էլ փորձ է արվում նույն մեթոդների գործադրմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացնել։ Կրկին գործի է դրվել յուրայիններին ամեն գնով աջակցող պետական-իշխանական ապարատի ողջ զինանոցը։ Թանձրացող թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտը, շիկացող կրքերը, ահաբեկումներն ու ճնշումները ի չիք են դարձնում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Հայտարարվում է մեկ բան, արվում է ճիշտ հակառակը։ Երբեմն տեղական «հեղինակությունները» իրենց վրա պետական գործառույթներ են վերցնում ու մնում անպատիժ։ Դա հյուծում է մեր երկիրը, պառակտում հասարակությունը։ Թալինի, Ախթալայի, Կապանի, Գյումրիի օրինակները հուշում են, որ այդ երևույթները եզակի չեն և ընդհանրական դառնալու միտում ունեն։ Մենք հայտարարում ենք, որ նման գործընթացները ուղղակիորեն հարվածում են մեր պետականությանը, մեր քաղաքացիների մեջ սպանում են հավատը որակական փոփոխությունների հանդեպ: ՀՅԴ Գերագույն մարմինը դատապարտում է ՏԻՄ ընտրությունների հետ կապված ապօրինությունները, ճնշումները, ահաբեկման երևույթները և իշխանություններից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել դրանք բացառելու և ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին HayNews.am ![]() 20 Փետրվարի 2019 - 10:49
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետվարի 20-ին, ժամը 00:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորհայք ճանապարհին այրվում է տնակ:
![]() 20 Փետրվարի 2019 - 10:45
Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզմանը:
![]() 20 Փետրվարի 2019 - 10:34
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 21-ին՝ ժամը 09:00-ից
![]() 20 Փետրվարի 2019 - 10:32
Երեւանի եւ Օդեսայի միջեւ ուղիղ չվերթները կգործարկվեն մայիսի 20-ին, նշված է YanAir Airlines ավիաընկերության Facebook-յան էջում:
![]() 20 Փետրվարի 2019 - 10:17
Երեկ կառավարության աշխատակազմից իրականացված հարցման միջոցով հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց 18․5 մլն դոլարին համարժեք գումար է փոխանցել:
![]() 20 Փետրվարի 2019 - 10:16
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
![]() 20 Փետրվարի 2019 - 09:54
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
![]() 20 Փետրվարի 2019 - 09:52
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
|
Լրահոս`
![]()
Հրդեհ Սյունիքում. Երկու տնակներն ամբողջությամբ այրվել են
Հասարակություն ![]()
«Զենիթի» հարձակվողը զվարճացրել է ակումբակիցներին
Սպորտ, Հասարակություն ![]()
Վանաձորում մեկ ամբողջ օր պլանային ջրանջատումներ են լինելու
Հասարակություն ![]()
Երեւանի եւ Օդեսայի միջեւ ուղիղ չվերթը կգործարկվի մայիսին
Հասարակություն ![]()
«Ես առանձնապես չեմ շտապում». Թրամփ
Միջազգային ![]()
«Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր». Բակո Սահակյան
Հասարակություն, Քաղաքական ![]()
12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած
Հասարակություն |