Facebook   Twitter
 
Թուրքիայի նախկին նախագահին չեն թունավորել. նոր վարկած

Թուրքիայի նախկին նախագահին չեն թունավորել. նոր վարկած

08 Դեկտեմբերի 2012 - 11:45
Թուրքական մամուլում օրերս տեղեկություններ են տարածվել, թե Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալին չեն թունավորել:
Նշենք, որ շաբաթներ առաջ թուրքական իշխանությունները բացել էին Օզալի գերեզմանը` նոր դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու նպատակով:

Օզալը նախագահ էր դարձել 1989 թվականին, իսկ 4 տարի անց կասկածելի հանգամանքներում հանկարծամահ էր եղել: Այն ժամանակ նրա մահը որպես սպանություն չէր որակվել, սակայն մշտապես կարծիք էր շրջանառվում, թե Օզալին սպանել են թունավորման միջոցով:

Թուրքիայի նախագահի գերեզմանը բացելուց հետո թուրքական մամուլում սկսեցին շրջանառվել վարկածներ, որ փորձաքննությունը տարբեր տեսակի թույներ է գտել հանգուցյալ նախագահի մնացորդներում: Այս վարկածները պաշտոնական հաստատում չեն ստացել:

Իսկ նախօրեին թուրքական «Սաբահ» պարբերականը, հղում կատարելով Թուրքիայի դատաբժշկական փորձաքննությունների ինստիտուտում ունեցած իր աղբյուրին, նշել է, որ Օզալը չի մահացել թունավորման պատճառով: Աղբյուրը նշել է նաև, որ Օզալի մահվան պատճառ կարող էր դառնալ տարիների ընթացքում նրա մարմնում հավաքված քիմիական միացությունները, որոնք նա ընդունել է սննդի հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը
18 Նոյեմբերի 2018 - 23:31
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ձերբակալել են 31-ամյա Չարլզ Դիոն Մաքդաուելին, որին մեղադրում են թմրանյութեր պատրաստելու, պահելու և վաճառելու մեջ:
Հաագայի բողոքական եկեղեցին փորձում է հայկական ընտանիքին վտարումից փրկել
18 Նոյեմբերի 2018 - 23:05
Հաագայի բողոքական եկեղեցին արդեն երեք շաբաթ շուրջօրյա պատարագ է անում, որպեսզի հայկական ընտանիքին երկրից չվտարեն։
Խաշոգջիին սպանողները, հավանական է, նրա անդամահատված մարմինը Թուրքիայից ուղեբեռով են դուրս բերել
18 Նոյեմբերի 2018 - 22:52
Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին սպանողները, հավանական է, նրա անդամահատված մարմինը Թուրքիայից ուղեբեռով են դուրս բերել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեղեկացնում է CNN Turk-ը։
Մելանյա Թրամփի մեկօրյա այցը Տորոնտո կազմել է 174 000 դոլար
18 Նոյեմբերի 2018 - 22:40
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի անցյալ տարի Տորոնտո կատարած մեկօրյա այցը 174 000 դոլար է արժեցել, տեղեկացնում է Quartz-ը։
Մակրոն․ Որոշ խոշոր տերություններ Եվրամիության համար սպառնալիք են ներկայացնում
18 Նոյեմբերի 2018 - 20:29
Որոշ խոշոր տերություններ Եվրամիության եւ ֆրանկո-գերմանական տանդեմի համար սպառնալիք են ներկայացնում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։ Գերմանիայում նա մասնակցում է Ազգային վշտի օրվան նվիրված միջոցառումներին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մեյը մեկնաբանել է կառավարության անվստահության քվեի հարցով իրավիճակը
18 Նոյեմբերի 2018 - 16:08
Բրիտանիայի կառավարության ղեկավարին անվտահության քվե հայտնելու համար պատգամավորների անհրաժեշտ քանակով նամակներ չեն հավաքվել, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը՝ հանդես գալով Sky News հեռուստաալիքի եթերում։
Կահիրեում օդանավակայանի աշխատանքի խափանում է տեղի ունեցել
18 Նոյեմբերի 2018 - 15:37
Ուղեւորների գրանցման էլեկտրոնային համակարգի խափանումը հանգեցրել է Կահիրեի միջազգային օդանավակայանի աշխատանքի ընդմիջումների, հայտնել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը
18 Նոյեմբերի 2018 - 15:30
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին ծավալուն զեկույց կներկայացվի ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ, գրում է ТАСС գործակալությունը:
Հնդկաստանում երեք մարդ է զոհվել աղոթատանը պայթյունի հետեւանքով
18 Նոյեմբերի 2018 - 15:29
Հնդկաստանում աղոթատներից մեկում նռնակի պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 10-ն էլ տուժել են, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4203
 
Լրահոս`