Facebook   Twitter
 
Հնդկաստանում պատանդ են պահում  Իտալիայի դեսպանին

Հնդկաստանում պատանդ են պահում Իտալիայի դեսպանին

15 Մարտի 2013 - 15:26
Հնդկաստանի իշխանությունները պատանդ են պահում Իտալիայի դեսպան Դենիել Մանչինիին:
Հնդկաստանի միջազգային օդանավակայանները տեղեկացվել են, որպեսզի թույլ չտան դեսպանին լքել Հնդկաստանը:

Նման որոշում է կայացրել Գերագույն դատարանը, այն բանից հետո, երբ Իտալիան հրաժարվել է Դելի վերադարձնել երկու իտալացի նավաստիներին, ովքեր մեղադրվում են հնդիկ ձկնորսների սպանության մեջ:

Գերագույն դատարանի նախագահը հայտարարել է, որ իտալական կողմից պատասխան է ակնկալում մինչև մարտի 18-ը:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ 2013 թվականի մարտի 13-ին Հնդկաստանի վարչապետը զգուշացրել էր Իտալիայի իշխանություններին, որ իրենք պատասխան քայլեր կձեռնարկեն, եթե հնդիկ ձկնորսներին սպանած իտալացիները չարտաքսվեն Հնդկաստան:

Հնդիկ ձկնորսները սպանվել են 2012 թվականի փետրվարին՝ Կերալ նահանգի ափերի մոտակայքում, երբ իտալական բեռնատար նավի անձնակազմը կրակահերթ էր բացել հնդկական նավի ուղղությամբ՝ կարծելով, որ ծովահեններ են:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
22 Մայիսի 2018 - 23:58
2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:
Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակի տոնակատարությունների լոգոտիպը
22 Մայիսի 2018 - 23:50
Մայիսի 28-ին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում և Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական մի շարք միջոցառումներ: Նշված միջոցառումներին ընդառաջ ստեղծվել է ներկայացված լոգոտիպը, ինչպես նաև դրա օգտագործման ուղեցույցը:
Հարի Քեյն․ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել աշխարհի առաջնությունում
22 Մայիսի 2018 - 23:49
Անգլիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ իր երկրի հավաքականի ուժերի սահմանում է հաղթել աշխարհի առաջնությունում։
Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է հետաձգվել
22 Մայիսի 2018 - 23:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ մեծ հնարավորություն» կա, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հաջորդ ամիս կայանալիք պատմական գագաթնաժողովը կարող է տեղի չունենալ:
Հնդկաստանի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել կապիկներից
22 Մայիսի 2018 - 23:36
Հնդկաստանի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել կապիկներից այն բանից հետո, երբ երկու ֆրանսիացիները Թաջ Մահալում սելֆի անելու ժամանակ հարձակման են ենթարկվել նրանց կողմից, հաղորդում է AFP-ն:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
22 Մայիսի 2018 - 23:29
Մայիսի 22-ին, ժամը 17:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մոտակայքում՝ «Ղարաբաղցու փոս» կոչվող հատվածում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մկրտիչ Արզումանյանի գրառումը՝ Գալուստ Սահակյանի ոճով
22 Մայիսի 2018 - 23:22
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը համացանցի օգտատերերի շրջանում հայտնի է իր արտահայտություններով, որոնք սոցցանցերում մեմեր են դարձել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13342
 
Լրահոս`