Facebook   Twitter
 
«Չէին սպասում»-ի Սուրեն Շահվերդյան. «Շատերին եմ քնած բռնացրել»

«Չէին սպասում»-ի Սուրեն Շահվերդյան. «Շատերին եմ քնած բռնացրել»

24 Հունիսի 2013 - 21:32
 
Արդեն տասնմեկ տարի է, ինչ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում հանդիսատեսի ուշադրությանն է արժանանում «Չէին սպասում» հաղորդումը, որն այժմ ունի նաև «Քաղցած չէին սպասում» էջը:
Այս հաղորդումն առավել մեծ հռչակ է վայելում իր հաղորդավարի` Սուրեն Շահվերդյանի շնորհիվ: «Արդեն տասնմեկ տարի է «Չէին սպասումը» եթերում է: Այս տարիների ընթացքում շատ մարդկանց տներում ենք հյուրընկալել»: Այնքան շատ, որ Սուրենն ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում չկարողացավ գոնե մոտավոր թիվ նշել. «Դժվարանում եմ նշել, բայց շատ»:

Հաղորդմանը պարբերաբար հետևողները նկատած կլինեն, որ Սուրենի հյուրերից շատերն իրենց իսկ բնակարաններում լարվում են հաղորդավարի ներկայությամբ: Պատճառները տարբեր են` ոմանք առաջին անգամ են խոհանոցում ու լարվում են Սուրենի հետևողականությունից ու հեռուստադիտողի կարծիքից, իսկ մեծամասնությունը պարզապես լարվում է Սուրենի «սուր» հարցերից ու դատողություններից: ArmtStar.am-ը հետաքրքրվեց, թե այդ սուր ու քննադատական ոճը հաղորդավարի անձնական հատկանիշներից է, թե հաղորդման ֆորմատը. «Դա հաղորդման ֆորմատն է»,-կարճ և կոնկրետ պատասխանեց Սուրեն Շահվերդյանը:

ArmStar.am-ին Սուրենը պատմեց նաև, որ շատ հյուրերի բնակարաններում իրեն շատ լավ է զգացել. «Հաղորդմանս շնորհիվ ձեռք եմ բերել նոր ընկերներ, շատ շատերի տանն եմ ինձ լավ զգացել»: Բնականաբար հաղորդման նկարահանումների ընթացքը շատ հետաքրքիր ու արկածներով լի է անցնում. «Այնքա~ն մարդու ենք քնած բռնացրել: Եղել են դեպքեր, երբ կերակուր պատրաստելը հաղորդմանս հյուրի մոտ չի ստացվել, մենք նորից ենք սկսել պատրաստել»,-ծիծաղով նշեց Սուրենը: Ի դեպ, վերջերս Սուրենը և «Չէին սպասում»-ը հյուրընկալել է գեղեցկուհի Գոհար Հարությունյանի տանը: Եթերը կվայելենք շուտով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Նորմալ տղամարդիկ այսօր շատ քիչ են». Ջուսն իրեն արժանի տղամարդ է փնտրում
01 Ապրիլի 2015 - 18:00
Երգչուհի Ջուսը Life.panorama.amLife.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարտի 21-ին կայացած «21TV»-ի մրցանակաբաշխությանը իրեն չեն հրավիրել՝ պատճառաբանելով, որ նրա 2014թ-ի գործունեությունը չի համապատասխանում մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ չափորոշիչներին, ինչի հետ, սակայն, երգչուհին համաձայն չէ:
Խաչատուրովը հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում պլանային ստուգումներ է անցկացրել
01 Ապրիլի 2015 - 17:40
Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Աշխատանքային այցելության շրջանակում անցկացվել են պլանային ստուգումներ:
Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
01 Ապրիլի 2015 - 17:15
Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կասկածյալն այսօր ձերբակալվել է։
Թոշակները կվճարվեն ապրիլի 3-ից
01 Ապրիլի 2015 - 17:05
2015 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2015թ. ապրիլի 3-ից:
Հարգանքի տուրք են մատուցել Խորեն Աբրահամյանի հիշատակին
01 Ապրիլի 2015 - 16:37
Մեծանուն դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Խորեն Աբրահամյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նրա հարազատներն ու ընկերները, թատերական գործիչներ, ուսանողներ, դպրոցականներ, Աբրահամյանի արվեստի սիրահարներ: Պանթեոն է այցելել և Երևանի քաղաքապետի անունից դերասանի շիրիմին ծաղկեպսակ դրել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Անմոռուկային սկանդալ գտնել ու այն օրվա կադր ներկայացնել...ի~մաստը
01 Ապրիլի 2015 - 16:25
Այս օրերին սոցիալական կայքերում ժամանակ առ ժամանակ հայտնվում են լուսանկարներ, որտեղ այս կամ այն դպրոցը զարդարված է անմոռուկներով:
Հունվար-մարտ ամիսներին Երևանի տարբեր վայրերից մի շարք գողություններ կատարողին հայտնաբերել են
01 Ապրիլի 2015 - 15:28
Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
11 քրեակատարողական հիմնարկներում 2014-ին պահվել է 2 հազար 767 դատապարտյալ և 1113 կալանավորված անձ
01 Ապրիլի 2015 - 15:10
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատութան նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. ընթացքում իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Ապրիլի 6-ը ոչ աշխատանքային, փոխարենն աշխատանքային` ապրիլի 11-ը
01 Ապրիլի 2015 - 14:50
Կառավարության վաղվա նիստում ընդգրկված 33-րդ նախագծով, որը ներկայացնելու է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքային օրեր են տեղափոխվելու:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 6224
 
Լրահոս`