Facebook   Twitter
 
Փորձագիտական խումբը գոհ էր ԵՊՀ-ից

Փորձագիտական խումբը գոհ էր ԵՊՀ-ից

28 Հունիսի 2013 - 13:08
Հունիսի 16-24-ը համալսարան էր այցելել ԵՊՀ հավատարմագրման արտաքին փորձագիտական խումբը՝ NVAO (Nederlands-Vlaamse Accreditatie Organisatie) նիդեռլանդական անկախ հավատարմագրող կազմակերպության անդամները:
Հունիսի 16-19-ը ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագետները հանդիպումներ ունեցան ԵՊՀ խորհրդի և գիտխորհրդի անդամների, ռեկտորի և պրոռեկտորների, դեկանների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանք այցելել են գրադարան, ծանոթացել տեղեկատվական ռեսուրսներին, լսարանային և լաբորատոր պայմաններին: Այցելել են նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Բացի ինստիտուցիոնալ հավատարմագրումից՝ նույն գործընթացն իրականացվում է նաև կրթական ծրագրերի մակարդակով: Մայր բուհը ևս մասնակցում է ծրագրային հավատարմագրման գործընթացին: ԵՊՀ ղեկավարությունն ընտրել է Կենսաբանության ֆակուլտետի բակալավրի աստիճանի «Կենսաբանություն» և մագիստրոսի աստիճանի «Գենետիկա» կրթական ծրագրերը:

ԵՊՀ ինստիտուցիոնալ (բուհական) հավատարմագրման գործընթացը սկսվել է դեռևս 2012 թ-ին: Գործընթացն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից 2011 թ-ի հունիսի 30-ին հաստատված ՀՀ միջին և բարձրագույն մաuնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատությունների պետական հավատարմագրման կարգի համաձայն:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվում է 3 հաջորդական փուլերով`
1) ենթակառուցվածքային կարողությունների ներքին գնահատում ուuումնական հաuտատության կողմից (ինքնավերլուծություն),
2) ինքնավերլուծության արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից` uահմանված չափորոշիչներին եւ չափանիշներին համապատաuխան (փորձաքննություն),
3) ինքնավերլուծության եւ փորձաքննության արդյունքների հիման վրա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի կողմից դրական, պայմանական կամ բացաuական եզրակացության մաuին որոշման ընդունում:

«Փորձագիտական այցը գնահատվեց որպես շատ լավ կազմակերպված: Ինքնավերլուծության զեկույցը, որը պատրաստվել էր մեկ տարվա ընթացքում, նրանց վրա բավականին լավ տպավորություն էր գործել: Նրանք ներկայացրել են նախնական գնահատականները, որոնք խիստ դրական էին, իսկ այցի վերաբերյալ վերջնական զեկույցը կներկայացվի օգոստոս ամսին»,- ասում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

«Անկախ Մայր բուհ համարվելուց՝ ԵՊՀ-ն շատ լավ ու որակյալ համալսարան է: Ցավոք, տեղեկացված չեմ Հայաստանի մյուս ուսումնական հաստատություններից, սակայն համոզված եմ, որ Ձեր երկրում կան շատ նվիրված մարդիկ: Այժմ հին կառուցվածքից, որն ավելի կենտրոնացված և ուղղորդված էր, անցում եք կատարում ավելի բաց համակարգի, և մարդիկ ստիպված են ընդունել այն և փոխել իրենց մոտեցումներն ու մտածելակերպը»,- այցի ավարտին նշել է փորձագիտական խմբի ղեկավար Բեն վան Կամպը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
24 Փետրվարի 2018 - 13:36
Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:
Փարպեցու փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա
24 Փետրվարի 2018 - 13:35
Փետրվարի 24-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ես չեմ վաճառվում. Մարիամ Մելիքյան (Լուսանկար)
24 Փետրվարի 2018 - 13:33
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Գիտեք, թե ինչով եմ ես տարբերվում բարբի տիկնիկից. ես չեմ վաճառվում»։
Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
24 Փետրվարի 2018 - 13:30
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Եկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:28
Հանրային հեռուստաընկերության «Եկենք հասկանանք» հաղորդաշարի հերթական հաղորդման հյուրը մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ հայտնի են դարձել համացանցում:
Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
24 Փետրվարի 2018 - 13:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:
Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
24 Փետրվարի 2018 - 13:22
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:
Բժշկական սարքավորումների սպասարկման եւ վաճառքի կենտրոնից գողացել են 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր եւ բանկային քարտ (Տեսանյութ)
24 Փետրվարի 2018 - 13:20
Ոստիկանությունը բացահայտել է Երեւանում փետրվարի 12-ին տեղի ունեցած գողությունը:
Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
24 Փետրվարի 2018 - 12:26
Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10028
 
Լրահոս`
ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը
Միջազգային, Հասարակություն