Facebook   Twitter
 

Warning: file_put_contents(cache/news/80692.dat): failed to open stream: Permission denied in /home/haynews/public_html/news.php on line 35
Դավաճանելով «հեղափոխության իդեալներին»

Դավաճանելով «հեղափոխության իդեալներին»

28 Հունիսի 2013 - 14:18
Ներքաղաքական զարգացումների կարևորագույն դրվագներից մեկը ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կազմալուծումն ու ՀԱԿԿ կուսակցության ձևավորումն էր, որը կատարվեց ՀՀՇ-ն կազմալուծելու ճանապարհով:
Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել, և առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ռեբրենդինգի է ենթարկել ՀՀՇ-ն, քանզի հասկանում է, որ կուսակցությունը սպառել է իրեն, և ՀՀՇ-ի առանցքի շուրջ ստեղծված ՀԱԿ-ը պետք է նոր ձևաչափով մասնակցի քաղաքական գործընթացներին: Միևնույն ժամանակ պարզ է, որ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ քաղաքականությամբ զբաղվողներն ու հետաքրքրվողները մեկը մյուսին շատ լավ են ճանաչում, և ռեբրենդինգը ոչ մի իմաստ չուներ: Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը կազմաքանդեց ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն` ձևավորելով ՀԱԿԿ անվանումը կրող նոր քաղաքական միավորը:

Հիմա արդեն պարզ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, կազմաքանդելով ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն, խնդիր էր դրել ազատվել այն գործիչներից, ովքեր իր իսկ դրոշի ներքո պայքարում էին արդարության համար և ունեին արդար մղումներ: Այս գործիչները ոչ մի կերպ չէին կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Տեր-Պետրոսյանը, դավաճանելով «հեղափոխության իդեալներին», համագործակցություն է սկսել իր իսկ հռչակած «ավազակապետության» կարևորագույն հենասյուներից մեկի` օլիգարխիայի հետ: Այս մարդիկ Տեր-Պետրոսյանին պետք չէին, ուստի և նրանցից ազատվելն առաջին նախագահի համար դարձել էր կենսական նշանակություն ունեցող խնդիր, որն էլ լուծվեց ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի լուծարման ճանապարհով:

Տեր-Պետրոսյանին անհրաժեշտ էին Լյովիկ Զուրաբյանի նման գործիչներ, որոնք անվերապահորեն կատարում են «շեֆի» հանձնարարականները` երբեք չքննարկելով նպատակահարմարությունն ու մարտավարության տրամաբանական, բարոյական կողմերը: Ընդհանրապես, քաղաքականության բնագավառում «ձեռնասունների» գործոնը միշտ չէ, որ դրական արդյունք է ունենում: Սեփական կարծիք չունեցող և մշտապես «պատրոն» փնտրող տեսակը, ի վերջո, պարտվում է սեփական գործողությունները մշակող, իրականացնող և իր ուսերի վրա պատասխանատվություն վերցնող տեսակին: Թերևս, սա է պատճառը, որ ներկայումս նախկին ՀԱԿ կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները հրապարակային պայքար են ծավալում միմյանց դեմ: Շատ է խոսվել, որ իշխանության ճամբարում տեսակի պայքար է գնում, նույնը վերաբերում է նաև ընդդիմադիր ճամբարին:

Այստեղ ևս կան մարդիկ, որոնք ունեն քաղաքական իդեալներ և չեն ցանկանում հայկական օլիգարխիայի խաղը խաղալ, ավելին` ստանձնել օլիգարխներին իշխանությունից պաշտպանելու և քաղաքական փաստաբանության դերակատարությունը, ինչը տեղի ունեցավ ՀԱԿԿ-ի պարագայում: Ինչ վերաբերում է օլիգախիային, ապա նրանց հաջողվել է շահեկան վիճակում հայտնվել: Կարելի է ասել, որ հայկական օլիգարխիան կարողացել է քաղաքական դիվերսիֆիկացիայի ենթարկել հնարավոր ռիսկերը և համագործակցում է ոչ միայն իշխանության տարբեր թևերի, այլև ընդդիմության մի հատվածի հետ: Իհարկե, փողը շատ բան է որոշում, սակայն քաղաքականության բնագավառում հնարավոր չէ փողով լուծել բոլոր տեսակի հարցերը, հատկապես, երբ ՀԱԿԿ ղեկավարությունը հայտնի է սկզբունքներից և հռչակված նպատակներից հետ կանգնելու վարքագծով:

«Իրատես»

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հեռացող վարչապետի և եկող նախագահի հանդիպումը
18 Փետրվարի 2018 - 22:42
Երեկ ուշ երեկոյան հանդիպել են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը:
Եթե ՌԴ-ի նպատակը քաոսի տարածումն էր ԱՄՆ-ում, ապա այն հասել է իր նպատակին
18 Փետրվարի 2018 - 20:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ռուսաստանի նպատակն ամերիկյան հասարակության մեջ դիսոնանսի եւ քաոսի տարածումն էր, ապա հետաքննությունների եւ ԱՄՆ Կոնգրեսում ծավալված բազմաթիվ լսումների շնորհիվ ՌԴ-ն հասել է իր նպատակին: Նման կարծիք ԱՄՆ նախագահը հայտնել է կիրակի օրը թվիթերյան իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով
18 Փետրվարի 2018 - 18:56
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Մյունխենում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ջատագով առաջնորդի ելույթ էր։
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալին
18 Փետրվարի 2018 - 18:22
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Սերժ Սարգսյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի ընկերությունների ղեկավարների հետ
18 Փետրվարի 2018 - 18:17
Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին այսօր Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր եւ նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների եւ «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին
18 Փետրվարի 2018 - 16:03
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են փոխգործակցության հարցերը
18 Փետրվարի 2018 - 13:42
Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
18 Փետրվարի 2018 - 13:37
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը փետրվարի 16-ին այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3820
 
Լրահոս`