Facebook   Twitter
 
Երկրորդ անգամ պարտադրված վիճակում չենք հայտնվելու

Երկրորդ անգամ պարտադրված վիճակում չենք հայտնվելու

28 Հունիսի 2013 - 14:48
«Այդպիսի հայտարարություններն ուղղված են և ներքին, և արտաքին չլուծված խնդիրներին, ինչպես նաև հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տիրույթում` պարտադրելու մեզ գնալ միակողմանի զիջման:
Ես հայտարարում եմ` երկրորդ անգամ պարտադրված վիճակում չենք հայտնվելու: Մեկ անգամ պարտադրված վիճակում հայտնվել ենք. ներքաշվել ենք պատերազմի մեջ, բայց կարողացել ենք պահպանել Արցախի ժողովրդի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը: Այնպես որ, այսօր մեզ պարտադրել գնալ միակողմանի զիջումների` ահնարին է: Մենք կողմնակից ենք, որ խնդիրը լուծվի քաղաքական խաղաղ ճանապարհով»,- «Էրեբունի» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցին ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ զորահանդեսում հնչեցրած ռազմատենչ հայտարարությանը:

Հարցին` ամեն դեպքում, որքանո՞վ է մոտ պատերազմի վերսկսման վտանգը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն արձագանքեց. «Պատերազմի վտանգ պաշտպանության նախարարի համար միշտ էլ կա. ամեն օր պատրաստվում ենք պատերազմի, ամեն օր կատարելագործում ենք մեր ունակություններն ու կարողությունները, ի վերջո, մեր շուրջը կան սպառնալիքներ և կարող ենք բռնկիչ վիճակում հայտնվել: Այս ֆոնին պետք է նշեմ, որ մենք կողմնակից ենք խելացի պաշտպանական քաղաքականությանը, այն է ` քիչ ներդրում, մեծ խնդիրներ: Փորձը ցույց է տվել, որ ռազմավարական և օպերատիվ-մարտավարական գործողությունների ժամանակ, միշտ էլ գտնում ենք հնարքներ, որոնց շնորհիվ կարողանում ենք լուրջ խնդիրներ լուծել և հակառակորդին բաներ պարտադրել: Այսօր մեր հույսը ոչ միայն մեր ունեցած սպառազինությունն է` գերճշգրիտ և հեռահար, այլ մենք ապավինում ենք հասարակ զինվորի մարտական պատրաստակամության և պատրաստվածության մակարդակին, ով ամեն վայրկյան սահմանների անվտանգության ապահովման քննություն է հանձնում»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մակակների մարդանման կռիվը (Լուսանկարներ)
27 Մայիսի 2018 - 11:27
Դեւիդը նշել է, որ ավելի մեծահասակ կապիկները սիրում են լողավազանում հանգստանալ, իսկ երիտասարդները կռվելու նպատակով հարձակվում են նրանց վրա, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Վրաստանի վարչապետը հուսով է, որ երկիրը ՆԱՏՕ-ին կանդամակցի 2021 թվականին
27 Մայիսի 2018 - 11:11
Վրաստանի իշխանությունները առաջին անգամ անվանել են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ենթադրյալ ժամկետները:
Վեյպի ամենավտանգավոր համը՝ ըստ գիտնականների
27 Մայիսի 2018 - 11:05
Համային քիմիկատները, որոնք օգտագործվոււմ են վեյպի ջրիկ խյուսը պատրաստելու համար, կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Այս մասին նախազգուշացնում են ամերիկացի հետազոտողները:
Սնոուդենը՝ Պուտինի հանդեպ Թրամփի սիրո մասին
27 Մայիսի 2018 - 10:59
ԿՀՎ և ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահին ոչ ոք չի սիրում այնպես, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախկին գործակալի խոսքերը մեջբերում է Huffington Post-ը:
Լոռիում վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներ (Լուսանկարներ)
27 Մայիսի 2018 - 10:53
Լոռու մարզում, մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանն իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի աջ եւ մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողշարջված վիճակում հայտնվել դաշտում:
Շենգավիթում «Օպել»-ը շրջվել է. վարորդին եւ ուղեւորին օգնություն են ցուցաբարել
27 Մայիսի 2018 - 10:45
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մայիսի 9 - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մի քանի օրից կհասկանամ՝ ինչ էր ինձ հետ կատարվում». Մարտայի առաջին մենահամերգի էմոցիոնալ պահերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ, տեսանյութ)
27 Մայիսի 2018 - 10:38
22 տարի բեմում եւ առաջին մենահամերգ. երգչուհի Մարտա Կիրակոսյանի համար մայիսի 26-ն առանձնահատուկ օր էր: Հարազատ Երգի պետական թատրոնում Մարտան ելույթ ունեցավ երկրպագուների, ընկերների եւ հարազատների համար:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի հետ հանդիպման անցկացման հարցում շարունակում է կողմնորոշվել հունիսի 12-ի հանդիպումով
27 Մայիսի 2018 - 10:32
ԱՄՆ-ն ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջին գագաթաժողովի անցկացման հարցում շարունակում է կողմնորոշվել հունիսի 12-ի հանդիպումով, որի նախապատրաստումը դրական է ընթանում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Առավոտյան վաղ արթնանալու հինգ պատճառ
27 Մայիսի 2018 - 10:27
Վաղ արթնացող մարդիկ, այսպես կոչված արտույտները, մի շարք առավելություններ ունեն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13022
 
Լրահոս`