Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրաքի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրաքի նորանշանակ դեսպանը

28 Հունիսի 2013 - 14:52
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը և դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձևավորված հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում:

Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի սերտացման գործում կարող են բնական կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրաքի միջև, Սերժ Սարգսյանը կարևորել է քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տիրող անկայուն վիճակի, տարածաշրջանի ներկայիս զարգացումների շուրջ ևս:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ղազի Տահեր Խալեդը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին
18 Նոյեմբերի 2018 - 21:50
ՌԴ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են ինքնաթիռում իրարանցում ստեղծած ուղևորին: Այս մասին ТАСС գործակալությանը տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
18 Նոյեմբերի 2018 - 21:40
Այս մասին Վալերի Պեկրեսը հայտնել է «Արմենպրես»-ի հեր զրույցում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստան ժամանած Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Տաքսու վարորդը ուղեւորին դրամապանակը վերադարձնելու համար 8 ժամ սպասել է
18 Նոյեմբերի 2018 - 21:36
Մոսկվայում տաքսու վարորդը, ով Ղրղզստանից էր, ութ ժամ սպասել է ուղեւորին, որպեսզի նրան վերադարձնի մոռացած դրամապանակը։ Աղջիկն այդ մասին պատմել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնում է Lenta-ն։
Հարյուրավոր տուժածներ և ձերբակալվածներ. Ֆրանսիայում շարունակվում են բենզինի գնաճի դեմ բողոքի ցույցերը
18 Նոյեմբերի 2018 - 21:02
Ֆրանսիայում բենզինի գնի աճի դեմ իրականացվող բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 227-ի: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին են վկայում երկրի Ներքին գործերի նախարարության տվյալները:
Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում. կա վիրավոր
18 Նոյեմբերի 2018 - 21:00
Սյունիքի մարզում երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Բրիտանացիներին կառաջարկեն տապակած մորեխներ համտեսել
18 Նոյեմբերի 2018 - 20:58
Բրիտանական Sainsbury's սուպերմարկետների ցանցը եկող շաբաթ կսկսի յուրահատուկ ուտեստ վաճառել։ Երկրով մեկ 250 խանութներ տապակած մորեխներ կստանան՝ տեղեկացնում է The Guardian-ը։
Պարզվել է, որ ամերիկացու քրոնիկական հարբուխը ողնուղեղի հեղուկի արտահոսք է եղել
18 Նոյեմբերի 2018 - 20:35
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ Գրեգ Ֆիլփոթսը հինգ տարի տառապել է քրոնիկական հարբուխով, մինչև որ պարզվել է, որ այդ ընթացքում նրա քթից ողնուղեղի հեղուկի արտահոսք է եղել, հաղորդում է ABC 7 Chicago տեղական վեբ-պորտալը:
Սմարթֆոնների օգտագործումը կարող է հանգեցնել տեսողության կորստի
18 Նոյեմբերի 2018 - 20:06
Սմարթֆոնի տևական օգտագործումը բացասաբար է ազդում աչքի ցանցաթաղանթի վրա, որի արդյունքում մարդը կարող է զրկվել տեսողությունից, հայտարարել են ամերիկացի գիտնականները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15702
 
Լրահոս`