Facebook   Twitter
 

«Մեզանում շատերը չգիտեն, որ ամորձապարկում պետք է լինի 2 ամորձի». Հայաստանում տղամարդը հաճախ է մենակ մնում իր առողջական խնդիրների հետ

Կանանց առողջության մասին շատ է բարձրաձայնվում, իսկ տղամարդկանց բազմաթիվ խնդիրների մասին հաճախ են լռում:
HayNews.am-ի հետ զրույցում ՀՈւԱ Երիտասարդ բժիշկների գրասենյակի ղեկավար, բժիշկ-ուրոլոգ՝ Գևորգ Գրիգորյանն անդրադառնալով այս խնդրին նկատեց, որ մեր հասարակությունը դեռևս շարունակումէ լուրջ խնդիրների հետ ապրել` համապատասխան տեղեկատվություն չունենալու պատճառով:


Մեր երկրում տղամարդու առողջությունն ի՞նչ մակարդակի վրա է և ի՞նչ խնդիրների մասին չգիտենք:

-Կանանց առողջության պահպանման խնդիրները 21-րդ դարում շատ հաճախ են հայտնվում ուշադրության կենտրոնում և դա շատ ողջունելի է: Սակայն ազգաբնակչությունը միայն տղամարդկանցով չի սահմանապակվում և դեմոգրաֆիկ ցուցանիշները միայն կանանցով չէ պայմանավորված: Համաշխարհային տենդնեցի համաձայն՝ տղամարդիկ ավելի քիչ են օգտվում առողջապահական ծառայություններից, քան կանայք: Այլ կերպ ասած` տղամարդիկ «առաջատար» են հիվանդություններից մահացության բոլոր 10 պատճառներով, ինչպես նաև դժբախտ պատահարներից մահացություններով: Ամուսնացած զույգերի մոտ տղամարդու մահացությունը 6 անգամ ավելի հավանական է, քան կնոջինը: Եթե դիտարկենք ամենապարզ օրինակներից մեկը` սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացությունը տղամարդկանց մոտ 1:2 է, երբ կանանց մոտ 1:3 է, իսկ տղամարդկանց մահացությունը 49%-ով բարձր է համեմատած կանանց հետ: Հայ տղամարդիկ ավելի խոցելի են: Եթե անց կացնենք համեմատական բնութագիր՝ միջին տարիքի եվրոպացի տղամարդը միջինում կարողանում է իրականացնել 22 отжимания 30 վայրկյանում, ունի 34 կգ մկանային զանգված, կարողանում է վազել 2300 մ 12 րոպեում և ապրում է 72,5 տարի: Մեր երկրում, բացի վերը նշված խնդիրներից, իր «սև» գործն անում է նաև տղամարդկանց մտածելակերպը: Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր` նվիրված կանանց առողջությանը, սակայն ես դեռևս չեմ հանդիպել «տղամարդկանց առողջության» պահպանմանը նվիրված համատարած ծրագիր, բացի Հայկական Ուռոլոգիական Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տղամարդու Առողջության Օրեր» նախագծից, որը տարեկան տևում է մի քանի օր:

Տղամարդը չպետք է միայնակ մնա իր առողջական խնդիրների հետ և դիմի բժշկի միայն այն ժամանակ, երբ գանգատները դառնում են անտանելի կամ կյանքի հետ անհամատեղելի: Որպես ուռոլոգ` ես տեսնում եմ ավելի լայնածավալ աշխատանքների անհրաժեշտութուն՝ տղամարդու առողջության պահպանման առումով:
- Հասարակության, ինչպես նաև մասնագետների մոտ տեղեկատվության պակասն ի՞նչ խնդիրներ է առաջացնում:
-Ներկայումս, համացանցում ինֆորմացիայի պակաս չկա: Ցանկացած անձ կարող է տասնյակ աղբյուրներից գտնել իրեն իսկ հետաքրքրող հարցերի պատասխանները: Օրինակ իմ` www.grigoryans.am կայք հաճախումների և ինձ հարցեր ուղարկելու հաճախականությունից կարող եմ ասել, որ հետաքրքրվողների թիվն օրեցօր աճում է:

Սակայն կան շատ հարցեր և խնդիրներ, որոնց առկայությունը կամ առկայության վտանգը հասարակության համար մնում է ստվերում և ի հայտ է գալիս արդեն իսկ հիվանդության ծաղկման շրջանում: Որպես օրինակ՝ տղամարդու սեռական թուլությունը (էրեկտիլ դիսֆունկցիա) հանդիսանում է սրտամկանի հիվանդությունների նախադրյալ, և հակառակը՝ սիրտ-անոթային հիվանդություններով տառապող տղամարդիկ հաճախ տառապում են սեռական թուլությամբ, շաքարային դիաբետով տառապող տղամարդիկ հաճախ տառապում են սեռական թուլությամբ: Սրանք ամենատարածված օրինակներն են: Արդյունքում ունենում ենք կյանքի որակի անկման ևս մեկ պատճառ և սթրեսի աճ երկրաչափական պրոգրեսիայով: Կյանքի որակի նվազումը ցանկացած տարիքում բերում է հոգեբանական ամենազանազան խնդիրների և կոմպլեքսների ի հայտ գալուն:
3 Որպես մասնագետ նախատեսո՞ւմ եք ինչ որ ծրագիր իրականացնել, որը կբարձրացնի տեղեկացվածության մակարդակը թեկուզ հենց մասնագետների շրջանակում ` նպաստելով բազում խնդիրների վերացմանը:
-Որպես մասնագետ, տեսնում եմ զանազան ծրագրերի ներդրման և պրակտիկ իրականացման անհրաժեշտությունը, որոնցից ամենակարևորներից են՝
• Ինֆորմացիայի հանրամատչելի մատուցումը բնակչությանը, օգտագործելով ԶԼՄ-ներ ողջ ներուժը՝ թերթեր, հեռուստատեսություն, համացանց
• Պրոֆիլակտիկ զննումների ներդրումը, քանի որ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը քան բուժել և ավելի հեշտ է բուժել հիվանդությունը վաղ շրջանում քան բարդացած դեպքերում (հեշտ ասվածը՝ ֆինանսապես մատչելի, հոգեբանորեն ընկալելի և այլն):
• Տղամարդու առողջության դպրոցի ներդնում թե բնակչության և թե առաջին օղակի բուժսպասարկման և նեղ մասնագետների համար, այսինքն՝ զանազան մասնագետների ներգրավմամբ դասախոսությունների և քննարկումների իրականացում:
• Անհրաժեշտ է ներդնել ուռոլոգի պարտադիր խորհրդատվություն սիրտ-անոթային հիվանդություններով և շաքարային դիաբետով հիվանդների համար:
Որպես մասնագետ` ես ժամանակի ընթացքում աշխատում եմ վերը նշված կետերի ներդնումը իրականացնլ իմ իսկ ուժերով, սակայն ավելի նախընտրելի է ծրագրերի համատարած իրականացում:
4 Տղամարդկանց մոտ ո՞ր հիվանդություններն են ամենատարածվածը, վիճակագրություն կներկայացնեք:
-Ամենատարածված հիվանդություններ գոյություն չունեն իմ բնագավառում՝ ամեն տարիքային խմբին բնորոշ են սպեցիֆիկ ուռոլոգիական հիվանդություններ: Կախված տվյալ տարիքային խմբի ապրելակերպից, մասնագիտությունից, վնասակար սովորությունների առկայությունից և այլ խնդիրներից՝ հիվանդությունների տարածվածությունը կարող է տարբեր լինել, սակայն՝ լայն տարածում ունեն շագանակագեղձի բորբոքումը, շագանակագեղձի գերաճը, տղամարդու անպտղությունը (որը որպես առանձին հիվանդություն հանդես է գալիս որոշ դեպքերում, հիմնականում հանդիսանում է չբուժած հիվանդությունների արդյունք) և այլն:
5 Շփվում եք տասնյակ , եթե ոչ ավել հիվանդների հետ, օրինակ կբերե՞ք դեպքեր, երբ տղամարդու մոտ լուրջ խնդիր է առաջացել զուտ ինֆորմացիայի պակասի, տեղեկացված չլինելու պատճառով:
-Կան բազմաթիվ դեպքեր, երբ տղամարդիկ չիմանալով իրենց իսկ հիվանդության նախանշանների կամ նշանների մասին, չեն դիմում բժշկի և իրավիճակը բարդանում է: Օրինակ՝ շատերը չգիտեն, որ ամորձապարկում պետք է լինի 2 ամորձի… բնածին արատ՝ կրիպտօրխիզմը, երբ մի ամորձին ներարգանդային զարգացման ընթացքում չի իջնում ամորձապարկ, վրիպում է թե երեխայի (տղամարդու) աչքից և թե մայրիկի աչքից: Հետագայում այդ հիվանդությունը առաջացնում է թե տղամարդու անպտղություն և թե հանդիսանում է ռիսկի գործոն ամորձու քաղցկեղի զարգացման համար: Այսպիսի օրինակները բազմաթիվ են:
6 Շփվում եք տարբեր երկրների մասնագետների հետ, իրենց մոտ ի՞նչ կերպ է կազմակերպվում հասարակության տեղեկացվածության ապահովումը, որ կարող է օրինակելի լինել մեզ համար:

-Տարբեր երկրներում այս ամենը տարբեր ձև է կազմակերպում: Գոյություն ունեն նյութեր որոնք դասավանդվում են դպրոցներում, նյութեր որոնք դասավանդվում են համալսարաններում: Կան սեմինարներ, որոնք կոչված են զանազան հիվանդությունների ռիսկային գոտում գտնվող տղամատդկանց տեղեկացնել հիվանդության առաջին ախտանիշների մասին և բժշկի դիմելու անհրաժեշտության մասին: Տվյալ սեմինարները անց են կացվում խոշոր հիմնարկությունների տնօրինության հետ համաձայնեցնելով: Անց են կացվում նաև կլոր սեղաններ տարբեր մասնագետների հետ: Այս ամենը նպաստում է, որպիսզի զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների դարում ինֆորմացիայի պակասից ոչ մեկ չտուժի:



 
Նմանատիպ նորություններ
Երեւանում 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի
18 Սեպտեմբերի 2018 - 18:12
Երեւանում սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երիտասարդի։
Եթե ես դառնամ քաղաքապետ. Անահիտ Թարխանյան (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 18:08
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am-ը փորձել է քաղաքապետի թեկնածուներին դուրս բերել քաղաքական հայտարարությունների մրցավազքից և պարզել՝ որքանով են նրանք պատրաստ իրականացնել իրենց բուն՝ քաղաքապետի գործառույթները, ինչի համար, ըստ էության, պայքարում են։
Բոլոր նախկին նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության օրվա միջոցառումներին. Աղաջանյան
18 Սեպտեմբերի 2018 - 18:00
Անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
Չարենցավանում 16-ամյա տղան դանակի հարված է ստացել կրծքավանդակի ձախ կողմում
18 Սեպտեմբերի 2018 - 17:53
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» Բ/Կ-ից հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք՝ արնահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Արսեն Գ․-ն։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում
18 Սեպտեմբերի 2018 - 17:43
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին
18 Սեպտեմբերի 2018 - 17:38
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
ԿԳՆ-15 քոլեջում ներդրվում է «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական մոդուլը
18 Սեպտեմբերի 2018 - 17:38
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այսօր տեղի է ունեցել «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական ձեռնարկի և երկու ուղեցույցների շնորհանդեսը:
Ինչն է մարդկանց ստիպում սոցցանցերում հետեւել նախկին զուգընկերներին
18 Սեպտեմբերի 2018 - 17:36
Հոգեբանները պատմել են, թե ինչն է մարդկանց ստիպում սոցիալական ցանցերում հետեւել նախկին զուգընկերներին: BMC Psychology ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ նման պահվածքի հակված են նրանք, ովքեր կասկածում են, որ արժանի են սիրո:
«Դուք ու Նիկոլը լեզու գտեք իրար հետ». քաղաքացին՝ Արամ Սարգսյանին
18 Սեպտեմբերի 2018 - 17:34
«Լույս» դաշինքի՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ, բնակիչներից մեկը դիմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին. «Մի բանում ձեզ քննադատում ենք. դուք ու Նիկոլը լեզու գտեք իրար հետ»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13299
 
Լրահոս`