Facebook   Twitter
 
Պահանջատերը մենք ենք՝ հայերս, իսկ պահանջը՝ հատուցո՛ւմ և ո՛չ թե ճանաչում. Էդիկ Մինասյան

Պահանջատերը մենք ենք՝ հայերս, իսկ պահանջը՝ հատուցո՛ւմ և ո՛չ թե ճանաչում. Էդիկ Մինասյան

20 Ապրիլի 2017 - 19:55
Ցեղասպանությունից 102 տարի անց էլ մեր նպատակը շարունակում է մնալ պահանջատիրությունը՝ Ցեղասպանության փաստի ոչ այնքան ճանաչումը, որքան հատուցումը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
«Մենք այսօր վստահություն չունենք, որ մեր պահանջն իսկույն կկատարվի, ավելին, գուցե այն երբեք չկատարվի, սակայն դա չի նշանակում, որ չպետք է բարձրաձայնենք, օգտագործենք բոլոր պատեհ ու անպատեհ առիթները, բոլոր միջազգային բեմերն ու կոնֆերանսները՝ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ մենք պահանջատեր ենք,- նշեց բանախոսն ու հավելեց.- 1.5 միլիոն նահատակներին չենք վերադարձնի, բայց ունեցել ենք նաև տարածքների, ունեցվածքի, մշակութային արժեքների կորուստ: Մենք այդ ամենի հատուցում ենք պահանջում»:

2015-16թթ.-ին Թուրքիան մի քանի փորձ է արել ետ կանչել իր դեսպաններին այն երկրներից, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Խոսելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին, բանախոսը հատկանշական համարեց այն, որ թեև իշխանությունների դիրքորոշումը անփոփոխ է, սակայն թուրք հասարակության մեջ արմատական փոփոխություններ կան՝ հատկապես Հրանտ Դինքի սպանոււթյունից հետո, երբ թուրք երիտասարդները «ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՄԵՆՔ ԵՆՔ» կոչերով և պաստառներով ցույցեր էին կազմակերպել Անկարայում:

Էդիկ Մինասյանի խոսքով՝ այսօր էլ շատ թուրք երիտասարդներ, քաղաքական մի շարք գործիչներ շարունակում են իրենց, գուցե և թաքնված, բայց հակաժխտողական քաղաքականությունը, ինչի պատճառով էլ ոմանք ենթարկվում են ազատազրկման և այլ դաժանությունների:

«Վերջերս ես եղա Մուշում, որտեղ թուրք, գուցե և ծպտված, թրքացած հայ երեխաներին հայերեն էին սովորեցնում, ինչ-որ տեղ դա արվում է գաղտնի: Մեր ամենակարևոր խնդիրն այսօր քրդերի հետ համագործակցություն, հարաբերություններ ձևավորելն է: Իսլամացած հայության թիվը միլիոնների է հասնում, այդ ուղղությամբ աշխատել է պետք»,- HayNews.am-ի հարցին, թե ճշմարտությունը թուրք երիտասարդությանը և առհասարակ հասարակությանը հասցնելու համար ինչ քայլեր են արվում նշեց Էդիկ Մինասյանը:

27 երկիր ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը, դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, կոչ արել վերջինիս ընդունել իր մեղքը: ԱՄՆ-ի շուրջ 46 նահանգներ ևս ճանաչել են 1915թ.-ի դեպքերը որպես Ցեղասպանություն, ինչը սակայն չի արել Սենատը:

Արդյո՞ք մենք նորից սպասում ենք մեր «մեծ եղբոր»՝ Ռուսաստանի օգնությանը Հայոց Ցեղասպանության ընդունման գործընթացում HayNews-ի հարցին ի պատասխան Մինասյանը նշեց.

«ՌԴ-ի պետդուման օրենսդրորեն դատապարտել է 1915թ.-ի դեպքերը, հայրենազրկում տերմինը ևս կիրառվել է: Հատկանշական է նաև, որ Ռուսաստանը 2015թ.-ին վերահաստատեց իր դիրքորոշումը: Թուրքիայի հետ հարաբերությունները կարծես լարվել էին և մենք ուրախացանք, թե դա օգուտ կտա մեզ, այնինչ ամեն բան հարթվեց և նորից մեղրամսի իրավիճակ ստեղծվեց երկու երկրների միջև:

ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կայուն չեն, բայց դրանց վատթարացման ակնկալիքով սպասել Ռուսաստանի, միմիայն նրա աջակցությանը, պետք չէ: Մենք չպետք է ապավինենք ոչ ոքի օգնությանը, մենք ունենք բոլոր ռեսուրսները, որ ամենուր հնչեցնենք միմիայն հատուցման արդարացի պահանջը»:


Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Երևան-Սևան ճանապարհին վրացական համարանիշներով, «քաչալ» անիվներով բեռնատարը պատուհաս էր դարձել վարորդների համար
22 Նոյեմբերի 2017 - 21:00
Արդեն 4 ժամից ավելի է, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները Հրազդանի Ճանշինի աշխատակիցների հետ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Սևանի գաղութից մինչև ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստն» ընկած ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում։
Շուշան Երիցյանը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ավելին, քան պետք էր
22 Նոյեմբերի 2017 - 20:45
Մոդել Շուշան Երիցյանը նոր գայթակղիչ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ավելին, քան պետք էր։ Նշենք, որ նա իր ընկերուհու՝ դերասանուհի Տաթև Սարգսյանի հետ հանգստանում է Սինգապուրում։
Մեր թիրախը ՀՀԿ-ն է, իսկ ՀՎԿ-ն վերադարձել է իր ակունքներին. Էդմոն Մարուքյան
22 Նոյեմբերի 2017 - 20:21
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 19:56
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Անժելա Սարգսյանը դստեր հետ (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 19:36
ԱՄՆ-ում արդեն պատրաստվում են Սուրբ Ծնունդին:
Երբեք մի՛ արա հետեւյալ բաները
22 Նոյեմբերի 2017 - 19:21
Ձյուն` Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի և Հրազդանի ճանապարհներին
22 Նոյեմբերի 2017 - 19:21
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9999
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական