Facebook   Twitter
 
ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս

ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս

21 Ապրիլի 2017 - 09:25
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Պաշտոնական վիճակագրությունը կրկին գործի է դրել թվանկարչական հմտությունները: և այսպես՝ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.6 տոկոս է կազմել. հիմնական աճը եղել է արդյունաբերության ոլորտում՝ 16.1 տոկոս, նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 9.3 տոկոս:
Իսկ ահա գյուղատնտեսական արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով, շինարարությունը՝ 13.6 տոկոսով: Միաժամանակ ներքին առևտրաշրջանառությունն ավելացել է 11.3, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Այս տարի ևս ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին. ներմուծման ոլորտում աճը կազմել է 17.9, արտահանման ոլորտում՝ 16.5 տոկոս: Ի դեպ, այս թվերը տոկոսային հարաբերությամբ առաջին հայացքից բավական խոսուն են թվում, բայց երբ նկատի ենք ունենում նախորդ տարիներին գրանցված լուրջ անկումները, ապա աճը դեռ երկար պետք է շարունակվի, որ հասնի միջճգնաժամային վիճակին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Առավոտ». Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված հուշագիրն անհանգստացնող պետք է լինի ՀՀ-ի համար. վրացագետ
26 Մայիսի 2017 - 11:54
«Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ նախօրեին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական գործակցության եռակողմ հուշագիրն անհանգստացնող պետք է լինի ՀՀ-ի համար: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց.
«Հայկական ժամանակ». ԱԺ-ի ոչ մի նախագահ մինչև վերջ չի պաշտոնավարել
26 Մայիսի 2017 - 11:52
«Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը նոր նախագահ ունի, որն արդեն մեկ շաբաթ է, ինչ կատարում է իր պարտականությունները: Ուսումնասիրելով ԱԺ-ի նախագահների պաշտոնավարման հերթականությունն ու ժամկետը, պարզ է դառնում, որ խորհրդարանի խոսնակներից և ոչ մեկը չի պաշտոնավարել իր ամբողջ ժամկետով:

«Իրավունք». Եռագույնն ուսերին առած՝ Մխիթարյանը կատաղության նոպա առաջացրեց Բաքվում
26 Մայիսի 2017 - 10:39
«Ադբեջանում ծանր տարան Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակը: Եվ դա հասկանալի էր. հերիք չէ Հենրիխ Մխիթարյանը խաղի վերջակետը դրեց փառավոր գոլով, մի բան էլ, ի տես ողջ աշխարհի, մարզադաշտում հաղթանակն էր տոնում չեմպիոնական գավաթը ձեղքին ու հայոց եռագույնն ուսերին:

«Իրատես». ՀՀԿ-ում իրարանցում է. ավագանու ցուցակի առաջին 46-ից նվազագույնը քսան հոգի մանդատը վայր կդնի
26 Մայիսի 2017 - 10:21
«Մինչ Երևանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ էլ ունի անցկացնելու: Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սևեռված է քաղաքային նոր իշխանության ձևավորման, հատկապես՝ ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա:

«Հրապարակ». Ես, կաստումս, գալստուկս ու ժամս. «սիմպո» թաղապետը իր էջը զարդարել է «սիմպոզիումներով»
26 Մայիսի 2017 - 10:13
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երեւանի ավագանու քարոզարշավի ժամանակ Մալաթիայի պուրակում իր տեղադրած «սիմպոզիումների» (կոմպոզիցիաներ նկատի ուներ) մասին ելույթներ ունեցած Արտակ Ալեքսանյանը եւս, ի թիվս այլ պաշտոնյաների, գրանցված է Ֆեյսբուքում:

«Իրավունք». Փաշինյանը տիրացել է Լեւոն Զուրաբյանի «կալվածքին»
26 Մայիսի 2017 - 10:09
«Իրավունք» թերթը գրում է.
«ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են ԱԺ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները:

«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը սոցցանցի իր էջը «զարդարել» է «սիմպոզիումներով». թանկարժեք կոստյումներ, փողկապներ ու ժամացույցներ
26 Մայիսի 2017 - 10:01
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ Մալաթիայի պուրակում իր տեղադրած «սիմպոզիումների» (կոմպոզիցիաներ նկատի ուներ) մասին ելույթներ ունեցած Արտակ Ալեքսանյանը ևս, ի թիվս այլ պաշտոնյաների, գրանցված է Ֆեյսբուքում:

«ՀԺ». Որոշ դպրոցներում մի քանի տասնյակ տեսախցիկներ են հայտնաբերվել, այդ թվում` ուսուցչանոցում. ո՞ւմ են նրանք հսկում
26 Մայիսի 2017 - 09:51
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Պարզվում է Երեւանում կան դպրոցներ, որտեղ տեղադրված տեսախցիկները տասնյակներով են հաշվվում: Ընդ որում, երբեմն դրանք նախատեսված են եղել նաեւ դասասենյակներն ու ուսուցչանոցները հսկելու համար:

«Իրատես». Եթե որևէ քաղաքական ուժ էլ ստեղծվի, հաստատ ոչինչ չի «ժառանգի» «ՕՐՕ»-ից. Ր. Հովհաննիսյան
26 Մայիսի 2017 - 09:48
«Ընտրություններից հետո անհետացած ՕՐՕ-ի շուրջ նորից ակտիվություն է նկատվում: Որ այն պետք է դառնա մեկ կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ, «ՕՐՕ» անունով միավորում չպետք է լինի, նա լայն համախմբման կողմնակից է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 924
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ցանկանում ենք նվաճել Գերմանիայի Գավաթը. Թոմաս Տուխել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
 
Մերկելը գովել է Կանադայի վարչապետի գունավոր գուլպաները
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական