Facebook   Twitter
 
Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը

Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը

21 Ապրիլի 2017 - 11:06
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ:
Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը:

Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաեւ մի քանի ակնթարթներ, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին:

Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինեն Արծվիկի կյանքի ամենահիշարժան եւ տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի եվրատեսիլ»-ում: Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի՝ օդապարիկով թռիքը, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը: Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային “Fly with me” երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը եւ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին «թռչել» Արծվիկի հետ: «Ես անմոռանալի տպավորություն ստացա թռիչքիցս: Աննկարագարելի է, թե ինչ ես զգում, երբ գտնվում ես երկրի ու երկնքի միջեւ՝ ամպերին այդքան մոտ: Հույս ունեմ, որ տեսաբացիկի միջոցով էմոցիաներս կկարողանամ փոխանցել երկրպագուներիս»,- նշում է Արծվիկը:

Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր եւ յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը:
Բացի այդ, ներկայացվում է նաեւ ընկերական ջերմ հանդիպում գինու շուրջ, որտեղ Արծվիկին ուղեկցում են նաեւ բեք-վոկալիստներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը եւ երգի համահեղինակ Դավիթ Ծերունյանը: Երիտասարդների հանդիպումը խորհրդանշում է խնջույքներին հայկական գինեխմության ավանդույթը:
Նկարահանումներին աջակցել են “Skyball” ընկերությունն ու «Մալոկո» սրճարանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկնարկեց Գուսան Աշոտի 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը
25 Ապրիլի 2017 - 19:04
Ապրիլի 25-ը Գուսան Աշոտի ծննդյան օրն է. լրացավ աշուղական երգի մեծ երախտավորի 110-ամյակը: Նրա հիշատակը ոգեկոչեցին ծննդավայր Գորիսում. Գուսանի՝ քաղաքին իշխող բլրին ամփոփված շիրմին ծաղիկներ դրեցին Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, համայնքային իշխանության, Գորիս քաղաքի հասարակայնության ներկայացուցիչներ, Գուսանի արվեստի երկրպագուներ: Այս մասին գրում է Սյունյաց երկիր մարզային թերթը:
Ստեփանակերտում կբացվի հայկական տարազների Ֆոտոստուդիա (Լուսանկարներ)
25 Ապրիլի 2017 - 18:47
Երևանում գործող «Տերյան» մշակութային կենտրոնը Ստեփանակերտում մայիսի 7-ին բացելու է հայկական տարազների Ֆոտոստուդիայի մասնաճյուղ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
Գուսան Աշոտը Զանգեզուրի հանճարեղ զավակն էր, Գորիսի հարստությունը և այդ անկրկնելի քաղաքի պատմությունը
25 Ապրիլի 2017 - 11:36
Աշոտ Հայրապետի Դադալյան կամ Գուսան Աշոտը ծնվել է 1907 թ-ի ապրիլի 25 –ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Գառնարած է եղել:
Թիմաթին ու Ֆիլիպ Կիրկորովը «Վերջին գարուն» երգի համատեղ տեսահոլովակն են ներկայացրել (Տեսանյութ)
25 Ապրիլի 2017 - 09:59
Ո՞վ կարող էր նման բան ենթադրել, բայց նախկին թշնամիներ Ֆիլիպ Կիրկորովն ու Թիմաթին հաշտվել են եւ միասին ձայնագրել «Վերջին գարուն» երգը, ինչպես նաեւ Youtube-ի TimatiOfficial ալիքում ներկայացրել տեսահոլովակը:
Թուրքական կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին
22 Ապրիլի 2017 - 18:31
Թուրքական demokrathaber.org կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմին:

Կայքը ֆիլմի մասին խոսելիս օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ընդ որում` առանց չակերտների, ինչպես դա սովորաբար անում են թուրքական լրատվամիջոցները:

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը
22 Ապրիլի 2017 - 12:24
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը:
«Արմատներ» ֆիլմի հեռուստապրեմիերան՝ Առաջին ալիքի եթերում
22 Ապրիլի 2017 - 11:49
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ապրիլի 24-ին՝ ժամը 21:45-ին, կկայանա «Արմատներ» ֆիլմի առաջին հեռուստատեսային ցուցադրությունը:
«Պատերազմի եւ խաղաղության կռիվը». Առաջին ալիքի բացառիկ նկարահանումները՝ Հալեպում (Լուսանկարներ)
21 Ապրիլի 2017 - 17:52
Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Տիգրան Դանիելյանն օրերս է վերադարձել Հալեպից, որտեղ շուրջ մեկ շաբաթ հնարավորություն է ունեցել ապրելու մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր ամենատարբեր հանգամանքների արդյունքում շարունակում են մնալ Սիրիայում՝ չնայած տարիներ շարունակ չավարտվող պատերազմին եւ անորոշ ներկային:
«Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրություն՝ Երևանում (Տեսանյութ)
20 Ապրիլի 2017 - 19:39
Ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 23-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 409
 
Լրահոս`