Facebook   Twitter
 
Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ լեհ գործարարներին ներկայացնելու. վարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ լեհ գործարարներին ներկայացնելու. վարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին

21 Ապրիլի 2017 - 14:30
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաև գործարար համաժողովների անցկացումը:

«Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ և ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դրանք նաև լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու և զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:

Դեսպանը ևս կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում և պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում:

Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը: Կարեն Կարապետյանը և Եժի Նովակովսկին անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանը տուգանքներ է սահմանում գործադուլների համար
26 Ապրիլի 2018 - 20:26
Ադրբեջանում նոր պատժատեսակներ են սահմանում գործադուլների եւ այլ մեթոդների միջոցով ձեռնարկություններում, հաստատություններում եւ կազմակերպություններում գործունեության կասեցման համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահը Միլլի Մեջլիսին առաջարկել է փոփոխել Օրենսգրքի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածը:
Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
26 Ապրիլի 2018 - 19:51
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը:
Նիգերիայում «երեխաների ֆաբրիկայից» տղաներին և աղջիկներին փրկել են ստրկությունից և մարմնավաճառությունից
26 Ապրիլի 2018 - 19:29
Նիգերիայի ամենախոշոր քաղաքում՝ Լագոսում, փրկել են ավելի քան 100 երեխայի, որոնց մտադիր էին օգտագործել որպես ստրուկներ կամ մարմնավաճառներ: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Մոսկվայում կայացել է Նալբանդյանի և Լավրովի հանդիպումը
26 Ապրիլի 2018 - 19:20
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը և Լևոն Մկրտչյանը հրաժարականի դիմում են ներկայացրել
26 Ապրիլի 2018 - 19:00
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:
ՀՀ և Արցախի նախագահները Գարեգին Բ-ի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը
26 Ապրիլի 2018 - 18:57
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյանը պատասխանել է Արարատ Միրզոյանին
26 Ապրիլի 2018 - 18:16
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ինքը ապագա կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնում է Դավիթ Տոնոյանի թեկնածությունը։
Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա
26 Ապրիլի 2018 - 17:50
Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցից հետո՝ ապրիլի 26-ին մեկնել է Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7120
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից
Սպորտ, Հասարակություն