Facebook   Twitter
 
ԳԱԱ-ն պարզապես շենք չէ, տաճար է, վիրավորական է, որ խոսում են վաճառքի մասին. Ռադիկ Մարտիրոսյան

ԳԱԱ-ն պարզապես շենք չէ, տաճար է, վիրավորական է, որ խոսում են վաճառքի մասին. Ռադիկ Մարտիրոսյան

21 Ապրիլի 2017 - 14:58
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հերքում է լուրերը, թե ԳԱԱ շենքը կարող է վաճառքի հանվել: Tert.am-ի հետ զրույցում Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, թե նման քննարկումներ չկան:

«Այդ լուրը մեզ համար չափազանց անսպասելի էր, ու վիրավորական է, որ ԳԱԱ համալիրը վաճառելու մասին լուրեր կան: Սա պարզապես շենք չէ, սա կառույց է՝ մշակութային բարձր նշանակության, գիտության տաճար է, որտեղ տեղակայված են հայագիտության, բնական գիտությունների մի շարք ինստիտուտներ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ մամուլում այսօր գրվել էր այն մասին, որ կառավարությունը փնտրում ԳԱԱ շենքի գնորդին:

Մարտիրոսյանն ասաց, թե փոխանակ պայմաններ ստեղծվեն գիտական ոլորտի զարգացման համար, խոսում են ԳԱԱ շենքի՝ կոթողի, վաճառքի մասին:

«Մենք ուրախ կլինեինք, որ մի լուր լիներ, որ կառավարությունը որոշել է լավացնել գիտության վիճակը, աշխատակիցների սոցիալական հարցերը, ոչ թե այս պարծանքը հանենք վաճառքի»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը:

ԹԵՐԹ.am

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
1986թ.-ի ապրիլի 26-ին տեղի ունեցավ Չեռնոբիլի ողբերգական աղետը
26 Ապրիլի 2017 - 11:35
Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետի` Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի պայթյունի 31-րդ տարելիցը: ԱԷԿ-ը կառուցվել էր Պրիպյատ քաղաքի մոտակայքում, Չեռնոբիլ քաղաքից 18 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
26 Ապրիլի 2017 - 11:27
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին:

Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական
26 Ապրիլի 2017 - 11:23
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով ՊՆ նոր գլխավոր խորհրդականի կենսագրությունը.

Ողբերգական դեպք Կապանում. մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
26 Ապրիլի 2017 - 11:12
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կապանի բժկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 9-րդ շենքի թիվ 53 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Վանաձորի Փաշի գյուղ կոչվող հանդամասում հայտնաբերվել է հոշոտված դի
26 Ապրիլի 2017 - 10:47
Ապրիլի 25-ին ժամը 14.52-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 11.30-ի սահմաններում Վանաձորի Քիմիական գործարանի վերևում` Փաշի գյուղ կոչվող հանդամասում, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի:

ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին հայտնաբերվել է Երևանում՝ ավտոմեքենայի մեջ
26 Ապրիլի 2017 - 10:31
Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
26 Ապրիլի 2017 - 10:26
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 11.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
Էջմիածնում 31-ամյա վարորդը բախվել է ՃՈ մեքենային, ոստիկանության կապիտանը հոսպիտալացվել է (լուսանկարներ)
25 Ապրիլի 2017 - 22:37
Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 14 շենքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Պետրոսյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 FՍ 840 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող, ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 3-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արման Զախարյանի վարած Toyota Corolla մակնիշի 282 II 02 ծառայողական ավտոմեքենայի հետնամասին:
Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը զինծառայողը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով. Քննչական կոմիտե
25 Ապրիլի 2017 - 22:35
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7003
 
Լրահոս`