Facebook   Twitter
 
Մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը

Մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը

21 Ապրիլի 2017 - 15:12
Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են մի շարք երկրների շուրջ 250 պատվիրակ, Միջազգային բակալավրիատ և Ռաունդ Սքվեր կազմակերպությունների համաշխարհային գրասենյակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ուսհաստատությունների ղեկավարներ:
Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, ասված էր. «Կրթության համակարգի զարգացումը և կատարելագործումը համարվում է ՀՀ կառավարության հիմնական գերակայություններից մեկը: Այս գործընթացում կարևոր է ժամանակակից պահանջներին համապատասախան կրթական ծրագրերի և բարձր որակավորում ունեցող մասնագետների դերը: Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա կրթական խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քննարկումների արդյունավետ հարթակ, նոր խթան կհանդիսանա Հայաստանի կրթության ոլորտի հաջող զարգացման համար, ինչպես նաև կստեղծի հիմքեր` տարբեր երկրների դպրոցների, ուսուցիչների և սովորողների միջև հետագա արդյունավետ համագործակցության համար»:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ Երևանը միջոցառման անցկացման վայր ընտրելու համար: «Կարծում եմ, որ Երևանի ընտրությունը կապված է նաև այն որոշակի արդյունքի հետ, որ ունենք Հայաստանում գործող մեր դպրոցում: Այս կապակցությումբ շնորհակալություն եմ հայտնում Շիրակացու ճեմարանին՝ ոչ միայն Միջազգային բակալավրիատի ծրագրի հաջող փորձարկման, այլ նաև կրթական մեծ տարածքներում աշխատելու համար: Մենք չէինք կարող ունենալ կրթագիտական հաջողություններ, եթե ինտեգրված չլինեինք Խորհրդային Միության կրթական հզոր տարածքին: Այսօր Հայաստանը կրթական առումով ակտիվ աշխատում է երկու ուղղությամբ՝ նախկին խորհրդային երկրների հետ՝ ինտեգրվելով թե տարածաշրջանային կառույցներում և գիտակրթական համակարգերում, թե ԵՄ-ի հետ: Մենք համարյա բոլոր եվրոպական կրթական ծրագրերի ակտիվ մասնակիցն ու ներկայացուցիչն ենք: Այս իմաստով Միջազգային բակալավրիատը մեծ դեր է խաղում աշխարհում՝ ազգային կրթական համակարգերը միավորելու, միջազգային չափորոշիչներին համապատասխան միջին մակարդակի համաշխարհային կրթական ձևաչափ ստեղծելու ուղղությամբ: Հայաստանում այս ձևաչափով գործում են մի քանի դպրոցներ, ունենք միջազգային ներկայացվածություն և մենք ողջունում ենք այս քաղաքականությունը, քանի որ ՀՀ կրթական համակարգը բաց հարթակ է: Մեր երկրի բարձրագույն կրթական համակարգում աշխատում են ինչպես միջպետական համաձայնագրով, այնպես էլ անհատական-կազմակերպական նախաձեռնություններով ստեղծված միջազգային համալսարաններ, մասնավոր համալսարանների մի ամբողջ համախումբ, և նաև այս գործունեությունը տեղափոխված է հանրակրթության համակարգ: Հատկապես ավագ դպրոցում ներկայումս տեղի են ունենում լուրջ փոփոխություններ Հայաստանում, և Միջազգային բակալավրիատի փորձը շատ կարևոր է մեզ համար՝ հատկապես ավագ դպրոցի առաքելության, ուսումնական պլանների, ծանրաբեռնվածության բեռնաթափման առումով: Այն խնդիրները, որ դնում է Միջազգային բակալավրիատն իր առջև, իսկապես համահունչ է 21-րդ դարի պահանջներին: Դրանով է պայմանավորված նաև վերջինիս մեծ ներկայացվածությունը ողջ աշխարհում»,-նշել է նախարարը:

Նշենք, որ հայկական կողմից համաժողովի կազմակերպչական ապահովումն իրականացնելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

Համաժողովի շրջանակներում կքննարկվեն կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, ինչպես նաև կրթական հաստատություններում նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափորոշիչների՝ ներդնելու հնարավորությունները: Համաժողովի ընթացքում կներկայացվեն Միջազգային բակալավրիատի ծրագրի առանձնահատկությունները, ինչպես նաև կանցկացվեն հետաքրքիր, բազմաշերտ սեկցիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայում մի գիշերվա ընթացքում հարյուրավոր ուժայիններ են ձերբակալվել
26 Ապրիլի 2017 - 11:47
Թուրքիայի ոստիկանությունը գիշերը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել: Ինչպես հաղորդում է NTV թուրքական հեռուստաալիքը, ձերբակալվել է 803 մարդ, որոնք կասկածվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կաապեր ունենալու համար:

1986թ.-ի ապրիլի 26-ին տեղի ունեցավ Չեռնոբիլի ողբերգական աղետը
26 Ապրիլի 2017 - 11:35
Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետի` Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի պայթյունի 31-րդ տարելիցը: ԱԷԿ-ը կառուցվել էր Պրիպյատ քաղաքի մոտակայքում, Չեռնոբիլ քաղաքից 18 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
26 Ապրիլի 2017 - 11:27
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին:

Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական
26 Ապրիլի 2017 - 11:23
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով ՊՆ նոր գլխավոր խորհրդականի կենսագրությունը.

Ողբերգական դեպք Կապանում. մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
26 Ապրիլի 2017 - 11:12
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ ապրիլի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կապանի բժկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 9-րդ շենքի թիվ 53 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Վանաձորի Փաշի գյուղ կոչվող հանդամասում հայտնաբերվել է հոշոտված դի
26 Ապրիլի 2017 - 10:47
Ապրիլի 25-ին ժամը 14.52-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 11.30-ի սահմաններում Վանաձորի Քիմիական գործարանի վերևում` Փաշի գյուղ կոչվող հանդամասում, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի:

ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին հայտնաբերվել է Երևանում՝ ավտոմեքենայի մեջ
26 Ապրիլի 2017 - 10:31
Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
26 Ապրիլի 2017 - 10:26
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 11.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
Թրամփը համաձայնել է հետաձգել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը
26 Ապրիլի 2017 - 10:17
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ենթադրություններն այն մասին, թե նա թաղել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախագիծը, բայց պատրաստակամություն է հայտնել դադար վերցնել դաշնային բյուջեից դրա համար միջոցներ խնդրելու համար, հայտնում է CNN-ը։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8244
 
Լրահոս`