Facebook   Twitter
 
Հայաստանն ու Ճապոնիան հրշեջ-փրկարարական գույքի բարելավման ծրագրի շրջանակում արձանագրություն են ստորագրել

Հայաստանն ու Ճապոնիան հրշեջ-փրկարարական գույքի բարելավման ծրագրի շրջանակում արձանագրություն են ստորագրել

21 Ապրիլի 2017 - 15:33
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում փրկարար ծառայությունը` ի դեմս տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին ստորագրել են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել ճապոնացի գործընկերներին` երկարամյա համագործակցության համար` հուսալով, որ նոր դրամաշնորհային ծրագիրը նույնքան արդյունավետ կլինի, որքան նախորդ` իրականացված ծրագրերը:

Կացուտոշին ընդգծել է, որ հաջող իրականացման դեպքում այն կլինի տարածաշրջանի ամենախոշոր դրամաշնորհային ծրագիրը, իսկ հատկացվող գույքի մի մասը կտրամադրվի Լոռու և Շիրակի մարզերին, որոնք ամենից շատն են տուժել Սպիտակի ավերիչ երկրաշարժից` նոր կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Ճապոնիայի բարեկամության համար:

Նշենք, որ զարգացմանն ուղղված Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը դրամաշնորհային հայտ էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը` ՀՀ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով։ JICA տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությունն ապրիլի 18-21-ը գործուղվել էր Հայաստան` իրականացնելու ծրագրի էսքիզային նախագծի մշակման աշխատանքները:

Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել ՀՀ ԱԻՆ պաշտոնատար անձանց հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց
25 Ապրիլի 2018 - 23:41
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ռիհաննան համարձակ հանդերձանքով լուսանկար է հրապարակել
25 Ապրիլի 2018 - 23:39
Վերջին տարին Ռիհաննայի համար սովորականներից չէր։ Նա անընդհատ քննադատությունների էր արժանանում՝ ավելորդ կիլոգրամների պատճառով։
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել. «Интерфакс»
25 Ապրիլի 2018 - 23:32
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր երեկոյան Մոսկվա է մեկնել։ Այս մասին գրել է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրին։
Ուշադրություն. 13-ամյա Մարիամ Մելքոնյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2018 - 23:30
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 13-ամյա Մարիամ Մելքոնյանը։ Նա ապրիլի 23-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչներին իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կոչ է անում
25 Ապրիլի 2018 - 23:14
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն ընդդիմադիր ցույցերի և երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կոչ է անում։
Արմեն Գևորգյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար
25 Ապրիլի 2018 - 23:09
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12862
 
Լրահոս`