Facebook   Twitter
 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

21 Ապրիլի 2017 - 16:18
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նախագահներ Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա: Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։

Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում և գոհունակություն են հայտնել, որ այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրել։

Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնություններին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. հանուն նրա 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
20 Հունիսի 2018 - 16:54
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի իր հերթական նիստում արձանագրություն է կազմել ԱԺ պատգամավորի մանդատը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից Հրանտ Դավթյանին տալու վերաբերյալ:
Ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել. Արա Բաբլոյան
20 Հունիսի 2018 - 16:26
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է. Շարմազանովը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության մասին
20 Հունիսի 2018 - 16:24
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի
20 Հունիսի 2018 - 15:40
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NHK-ին:
Թրամփը դստերը խորհուրդ է տվել «մեծացնել կուրծքը». ԶԼՄ–ներ
20 Հունիսի 2018 - 15:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել է դստերը՝ Իվանկային, կրծքի մեջ սիլիկոնե իմպլանտներ դնել, երբ Իվանկան դեռ դեռահաս է եղել։ Այս տեղեկությունները բրիտանական Daily Mail պարբերականը պարզել է Էմիլյա Ջեյն Ֆոքսի՝ Born Trump: Inside America’s First Family գրքից։
Աշոտ Հակոբյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկվել է համագործակցության ուղղություններին առնչվող հարցեր
20 Հունիսի 2018 - 15:00
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ծառուկյան դաշինքում ինքնաբացարկներ են ներկայացնում. ԿԸՀ
20 Հունիսի 2018 - 14:51
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի հերթական նիստում քննարկելու է Ծառուկյան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախնական քննարկումներին
20 Հունիսի 2018 - 14:14
ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին մինչ ստեղծվող հանձնաժողովի աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
20 Հունիսի 2018 - 13:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7557
 
Լրահոս`