Facebook   Twitter
 
Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ

Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ

21 Ապրիլի 2017 - 16:51
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-22-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենալու «Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը»:


Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Սարգսյանը:

«Միջոցառման նպատակն է համաշխարհային երիտասարդության համախմբումը, միջազգային կապերի և միջմշակութային փոխգործակցության ամրապնդումը»,-ասել է Ա. Սարգսյանը և տեղեկացրել, որ փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր մարզաձևերի մրցույթներ, քաղաքական թեմաներով սեմինարներ և քննարկումներ, համերգներ, տոնակատարություններ, ինչպես նաև պատվիրակությունների գունագեղ շքերթ:

«Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը»,-հավելել է Ա. Սարգսյանը և նշել, որ փառատոնին արցախցի երիտասարդներն առաջին անգամ են մասնակցելու:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հռոմի պապը շնորհավորել է Անկախության տոնի առթիկ
21 Սեպտեմբերի 2017 - 17:43
Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Մաշկաբանի խորհուրդները ձեռքերի մաշկն առավել խնամված ու գեղեցիկ կդարձնեն
21 Սեպտեմբերի 2017 - 17:26
Հաճախ կնոջ տարիքը մատնում են հենց ձեռքերը: Եվ եթե կոսմետիկ միջոցներն ու միջամտությունները կարող են դեմքին գրված տարիքը «ջնջել», ապա ձեռքերի դեպքում դա առավել բարդ է:
Ինչպե՞ս անվնաս հագուստ ընտրել
21 Սեպտեմբերի 2017 - 17:18
Ժամանակակից մարդու առօրյա կենցաղային սովորույթները, նորաձևությունն ու միմյանց հետ մրցող ու աշխարհը գրավող թրենդները, հաշվի չեն առնում թերևս ամենակարևորը՝ առողջությունը։
Քննադատողները միշտ էլ կան, եղել են եւ կլինեն․ Մհերը՝ իրեն վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին
21 Սեպտեմբերի 2017 - 17:13
Երգիչ Մհերը վստահ է, որ արժանի էր ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։
Տաքսու վարորդների հետ էլ ենք կոնֆլիկտ ունենում՝ սայլակը խցիկում տեղավորելու համար. հաջողակ մարզիկի կյանքի անհաջողությունները (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 17:01
«Դպրոցում առաջադիմությունս այնքան էլ բարձր չէր, պատճառը այն էր, որ իմ Ազատ ոճի ըմբշամարտը ավելի շատ էի սիրում: Այս սպորտաձևով զբաղվել եմ 3-րդ դասարանից, որն էլ իմ կյանքի համար հետագայում ճակատագրական դարձավ, բայց ինչ իմանայի…»,- ասում է Մհերը:
Եղանակը Հանրապետությունում
21 Սեպտեմբերի 2017 - 16:43
Սեպտեմբերի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Շահումյանի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
21 Սեպտեմբերի 2017 - 16:37
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 21-ին, ժամը 11:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհ Սյունիքում
21 Սեպտեմբերի 2017 - 16:30
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Հայաստանն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
21 Սեպտեմբերի 2017 - 16:24
Սեպտեմբերի 21-ին, Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8086
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հրդեհ Սյունիքում
Հասարակություն