Facebook   Twitter
 
Այստեղ կա փորձ, տաղանդ, ժառանգություն․ Forbes-ի թղթակիցը՝ Հայաստանի մասին

Այստեղ կա փորձ, տաղանդ, ժառանգություն․ Forbes-ի թղթակիցը՝ Հայաստանի մասին

02 Մայիսի 2017 - 21:21
Լոնդոնում Forbes ամսագրի, ինչպես նաև BBC-ի բիզնեսի և տեխնոլոգիաների գծով մշտական թղթակից Մոնթի Մանֆորդը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի ներդրողների համագործակցությունը կարող է լավագույն ձևը լինել երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ ամեն դեպքում երկու երկրների միջև հարաբերությունների վերջնական բարելավման համար ժամանակ կպահանջվի:

«Երկարատև գործընթաց է լինելու, և սրանք փոքր քայլեր են լինելու կարգավորման հարցում: Ես չեմ տեսնում համագործակցության այլ ձև: Դա նաև կախված է նրանից, թե արդյոք դուք հավատում եք, որ գումարը կարող է բուժել հարաբերությունները, իսկ սովորաբար գումարը օգնում է մարդկանց իրար հետ հաշտ լինելու հարցում: Ես լավատես եմ, բայց միևնույն ժամանակ՝ իրատես»,- ասաց նա։

Մոնթի Մանֆորդը Հայաստանում է մասնակցելու Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպմանը: Արդեն մեկ օր է այստեղ է, պատրաստվում է իր գնալուց հետո հայաստանյան այցի մասին նյութ պատրաստել հեղինակավոր Forbes ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի համար:

Պատմեց, որ ինքը եկել է միջոցառմանը մասնակցելու Սիլիկոնային հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբսի» հիմնադիր ազգությամբ Թուգջե Էրգյուլի առաջարկով:

«Ես ու Թուգջեն լավ ընկերներ ենք, մենք անցյալ տարի համաժողովի ժամանակ հանդիպել ենք Մալթայում և մենք կապի մեջ ենք մնացել: Նա ինձ հարցրեց, թե քաղաքական ոլորտում ներգրավվա՞ծ եմ, ես ասացի, որ ավելի շատ հետաքրքրվում եմ տեխնոլոգիաներով: Երբ նա բացատրեց միջոցառման տեսլականը, դրա հետևում կանգնած գաղափարը` կապիտալի միջոցով լուծել երկրների միջև խնդիրները, ես մտածեցի, որ դա հետաքրքիր է»,- նշեց նա՝ հավելելով, որ պատրաստվում է Հայաստան այցի ժամանակ հանդիպել Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ:

Մոնթի Մանֆորդը խոսեց նաև Հայաստանի դիրքի և խնդիրների մասին, նշելով, որ այն կարևոր երկիր է Ռուսաստանի և Թուրքիայի համար: «Ես նաև կարծում եմ, որ կա պատմություն, որի մասին մոռանում են: Մարդիկ մոռանում են Ադրբեջանում անկլավի մասին, մոռանում են, որ կա թշնամություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կարծում եմ, որ դա մի պատմություն է, որի վրա ավելի շատ ուշադրություն պետք է ուղղվի, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան այդ մասին»,- ասաց նա:

Ինքը դրա մասին չի պատրաստվում գրել. ասում է՝ կենտրոնանալու է տեխնոլոգիական հարցերի վրա՝ ինչպես կարող է աշխատել կապիտալը, ներկայացնելու է լավագույն քայլերը, որ երկրները կարող են ձեռնարկել, որ անհատները փոխգործակցեն և այլն:

«Ստամբուլում և Երևանում ձեռնարկատերերը նույնն են․ նրանք ունեն նույն հարցերը, նույն խնդիրները, նույն մարտահրավերները: Եվ ես կարծում եմ, որ երկրների մեծ մասը չեն հասկանում, որ մարդիկ են, որ նշանակություն ունեն: Եվ ես արդեն լսել եմ, որ շատ հայեր արձակուրդներին գնում են Թուրքիա, շատ թուրքեր գալիս են այստեղ, կառավարությունները կարևոր չեն, կարևորը մարդիկ են»,- ասաց նա:

Խոսելով Հայաստանի հնարավորությունների մասին՝ աշխարհահռչակ լրատվամիջոցներում տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ հրապարակումներով հանդես եկող Մոնթի Մանֆորդը նշեց․ «Ես կարծում եմ, թե կարևորն այն է, որ Հայաստանը թեկուզև փոքր երկիր է, բայց մեծ սփյուռք ունի, ԱՄՆ-ում մեծ լոբբիստական խումբ կա: Հավանաբար, այստեղ շատ բաներ են տեղի ունենում անցյալի ՝ խորհրդային կարգերի պատճառով: Բայց ես գիտեմ, որ այստեղ նաև տաղանդավոր մարդիկ կան, շախմատն է զարգացած: Այնպես որ այստեղ կա փորձ, տաղանդ, ժառանգություն: Խնդիրն այն է, որ բոլորին պետք է մեկտեղել, և դա կլինի երկիրը զարգացնելու ուղղությամբ հաջորդ քայլը»,- ասաց նա:
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի ԶՈւ հրետանային զորավարժություններ «Գրադ» համակարգերի մասնակցությամբ (Լուսանկարներ)
23 Ապրիլի 2019 - 18:03
Հրետանու դաշտային հավաքների շրջանակում Հայաստանի ԶՈւ առաջին զորամիավորումում շարունակվել են ստորաբաժանումների մարտավարական զորավարժությունները։
ԱԱԾ. բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. տեսանյութ
23 Ապրիլի 2019 - 17:52
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Դե Բրույնեն չի մասնակցի մանչեսթերյան դերբիին
23 Ապրիլի 2019 - 17:50
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված հանդիպմանը։
Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի հետ արյունակցական կապ չունի, պարզապես ծանոթներ են. Դավիթ Անանյան
23 Ապրիլի 2019 - 17:45
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ Նորագավիթի մաքսայինի նորանշանակ պետը Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է: Դավիթ Անանյանն այս մասին ասաց այսօր ՊԵԿ-ում լրագրողների հետ զրույցում:
Տաք օդային հոսանքներ են գալիս. Գագիկ Սուրենյան
23 Ապրիլի 2019 - 17:41
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ուրախ լուր է հայտնել եղանակի մասին:
Բակո Սահակյանը մասնակցել է Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը
23 Ապրիլի 2019 - 17:31
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը:
NBA-ի պատմության լավագույն մեկնարկային կազմը Շաքիլ Օ՛Նիլի վարկածով
23 Ապրիլի 2019 - 17:30
Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ, այժմ ամերիկյան հեռուստատեսությունում փորձագետի աշխատանք կատարող Շաքիլ Օ՛Նիլը նշել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն խաղացողների իր վարկածը:
Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
23 Ապրիլի 2019 - 17:27
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները խմբով խոշտանգել են ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն:
«Լավ օրից չէ, որ մենք մտնում ենք սրա մեջ». Մարությանը՝ աղբահանության հարցով համայնքային հիմնարկ ստեղծելու մասին
23 Ապրիլի 2019 - 17:01
Լավ օրից չէ, որ մենք մտնում ենք այս պրոցեսի մեջ, պատճառն այն է, որ «Սանիթեքը» ձախողում է իր աշխատանքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16052
 
Լրահոս`