Facebook   Twitter
 
Մարդկանց կոչ ենք անում չվախենալ եւ արթնացնել իրենց միջի նկարչին եւ բացահայտեն իրենց գույների միջոցով. Լանա Գրիգորյան (Լուսանկարներ)

Մարդկանց կոչ ենք անում չվախենալ եւ արթնացնել իրենց միջի նկարչին եւ բացահայտեն իրենց գույների միջոցով. Լանա Գրիգորյան (Լուսանկարներ)

19 Մայիսի 2017 - 11:13
Այս անգամ ներկայացնում ենք հետաքրքիր մի գաղափար ու նախագիծ, որն արդեն իրականություն է։ Մեր զրուցակիցն է «Պատ»-ի հիմնադիր Լանա Գրիգորյանը։
-Մասնագիտությամբ նկարիչ եք, ինչո՞ւ ընտրեցիք հենց նկարչությունը:

-Մինչ յոթերորդ դասարանը որոշել էի, որ պետք է ատամնաբույժ դառնամ, բայց ձեռքիս տակ ընկած թղթերի վրա անընդհատ նկարում էի եւ որոշեցի, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ պարտադիր պետք է գույների հետ կապված լինի: Անգամ իմ հագուստի ընտրությունը շատ գունեղ է ստացվում։ Ամեն ինչ սկսվեց Իգիթյան կենտրոնից: Այդտեղ սովորելու տարիներին ձեռքս բացվեց ու հասկացա, որ արվեստից բացի ինձ ուրիշ ոչ մի տեղ չեմ պատկերացնում։ Ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիայի Արդյունաբերական դիզայն բաժինը։

-Ինչպե՞ս հղացավ «Պատ» նախագծի գաղափարը:

-Շրջապատում շատ էի հանդիպում մարդկանց՝ հիմնականում աղջիկների, որոնք երազում էին նկարելու կամ ասեղնագործելու մասին: Գաղափարը հենց այդտեղից ու այդպես էլ հղացավ, որոշեցի մի հարթակ ու միջավայր ստեղծել որտեղ խորացված նկարել իհարկե չեն սովորի, փոխարենը հաճելի ու անկաշկանդ միջավայրում կհամատեղեն օգտակարն ու գեղեցիկը: Սովորեցնում ենք տարրական թվացող բաներ, մարդիկ սիրողական նկարչությամբ են զբաղվում եւ մտնում այդ արվեստի մեջ: Ու եթե այսուհետ հագուստի վրա ինչ որ հետք մնա, անպիտան իրի նման դեն չեն նետի, այլ այդ հատվածում կարող են գեղեցիկ ասեղնագործություն անել եւ շարունակեն հագնել այդ հագուստը: «Պատ»-ը իր գաղափարով կոտրում է այդ կարծրատիպերը, կոմպլեքսները նաեւ մարդու միջից հանում է մինչ այդ գոյություն ունեցող վախը:

-Ո՞րն է «Պատ»-ի առանձնահատկությունը:

-«Պատ»-ը դա արտ ստուդիո է, որտեղ հաճախելով մարդիկ սիրողական նկարել կսովորեն, գրեթե ամեն ինչով ու ամեն ինչի վրա: Չենք կենտրոնանում միայն թղթի վրա եւ ակադեմիական նկարչություն չենք սովորեցնում, այլ մտքներով ինչ անցնի՝ բաժակ, փայտ, կտոր, պատ կարեւորը, որ մարդը սովորի ազատ արտահայտվել եւ ձեռքը բացվի, հետագայում թող ինքը ընտրի տան պատին կնկարի, թե իր հագուստի վրա։ Միջոցառումները թեմատիկ են լինում, մենք մարդկանց առաջարկում ենք ալտերնատիվ տարբերակ իրենց ժամանցը անցկացնելու համար: Շատ- շատերը հոգնում են նույնաբովանդակ աշխատանքից, սա հենց այն տարբերակն է որ մարդիկ իրենց ժամանցը անցկացնեն մեր միջոցառումների շրջանակում եւ ինչու ոչ նաեւ տարբերվեն, իրենց հանգիստը կազմակերպեն այսպիսի կրեատիվ միջավայրում, սրճարան գնալու փոխարեն։

Հիմնական շեշտը դրվում է փակ աչքերով նկարելու վրա, որովհետեւ դա միակ տարբերակն է մարդկանց վախերից ազատելու, քանի որ իրենք նկարել չգիտեն հենց այդ ժամանակ իրենց մոտ այդ բարդույթը վերանում է, դա համարվում է արտ թերապիա։ Ծանր աշխատանքային շաբաթվանից հետո մեզ մոտ հաստատ կհանգստանան, կթուլացնեն լարված նյարդերը եւ կտրվեն գույներին:

- Տարիքային որ խմբերն են այցելում Ձեզ:

- Տարիքային սահմանափակում չունենք, մինեւ այժմ մեզ այցելել են 4-ից մինչեւ 45 տարեկանները։

- Մարդիկ որտեղից իմացան «Պատ»-ի եւ նախատեսվելիք միջոցառումների մասին:

-«Պատ»-ը ունի ֆեյսբուքյան էջ, որին հետեւելով կարող են տեղեկանալ մեր միջոցառումների մասին։ Միջոցառումները մեկ վայրում չենք անում, դրանք հիմնականում շրջիկ են: Թեմատիկայի սահմանափակում եւս չկա՝ փակ աչքերով նկարչություն, նկարչություն բաժակների վրա, ասեղնագործություն սեփական հագուստին եւ այլն: Վերջին միջոցառումը որ արել ենք դա ուտել եւ նկարելն էր, շատ հետաքրքիր պատկերներ էին ստացվել։ Այն ինչը մեզ մոտ նկարում են, ինչի վրա էլ որ լինի, վերջում իրենց հետ տուն են տանում, այսինքն գալով մեզ մոտ ինչ-որ բան նաեւ ձեռք են բերում:

- Հիմնականում ի՞նչ են նկարում:

- Կոնկրետ ինչ-որ թեմատիկա չկա: Երբ գալիս են մեզ մոտ ասենք փակ աչքերով իվենթին՝ փակում ենք աչքերը միացնում ենք հանգիստ տրամադրող երաժշտություն եւ մարդիկ սկսում են երեւակայել, որոշները ինչ-որ դրվագներ են հիշում իրենց կյանքից, բոլոր զգացողությունները փոխանցում են գույների միջոցով: Մի մասի մոտ ստացվում է: Բացելով աչքերը տեսնում են այն ինչը մտովի պատկերացրել էին, որոշները տեսնում են որ միանգամայն այլ պատկեր է ստացվել: Սակայն բոլորի մոտ էլ վերջնական արդյունքը միշտ շատ հետաքրքիր է լինում:

-Եղել է որ մարդիկ այցելեն ձեզ ու հետո ցանկություն հայտնեն ավելի խորացված զբաղվեն նկարչությամբ:

-Այո, ունեցել ենք եւ հիմա էլ ունենք այդպիսի մասնակիցներ, որ մեկ անգամ այցելել են մեր միջոցառումներից մեկը, ծանոթացել միջավայրին եւ նկարչության դասեր են վերցրել, դրանք տարբեր տարիքի մարդիկ են:

Այնպես որ մենք մարդկանց կոչ ենք անում չվախենալ եւ արթնացնել իրենց միջի նկարչին եւ մեզ մոտ այցելելով բացահայտեն իրենց գույների միջոցով։

«Պատ»-ի ֆեյսբուքյան էջը սեղմել այստեղ:

Զրույցը՝ Նարեկ Խաչատրյանի
 
Նմանատիպ նորություններ
Խուզարկություններ՝ Զապի, Կանևսկոյի, Օշականցի Գևորիկի, Նորատուսցի Արայի և մյուսների տանը
20 Հունիսի 2018 - 17:02
Ոստիկանները խուզարկություններ են իրականացրել երեք տասնյակից ավելի քրեական հեղինակությունների և օրենքով գողերի բնակարաններում:
11 ժամով կդադարեցվի Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարարումը
20 Հունիսի 2018 - 16:59
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 21-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 20:00-ը դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի
«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. հանուն նրա 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
20 Հունիսի 2018 - 16:54
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի իր հերթական նիստում արձանագրություն է կազմել ԱԺ պատգամավորի մանդատը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից Հրանտ Դավթյանին տալու վերաբերյալ:
Beeline-ը, Յունիբանկը եւ «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ են գործարկել
20 Հունիսի 2018 - 16:49
Beeline-ը, «Մոբայլ սենթր»-ը եւ Յունիբանկը հայտարարում են սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել 30 000-ից բարձր արժեք ունեցող ցանկացած սմարթֆոն «Մոբայլ սենթր»-ի խանութ-սրահներում։
Չի բացառվում, որ ոստիկանները բերման ենթարկեն Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին. ոստիկանության 6–րդ վարչությունը ԵԿՄ–ում է
20 Հունիսի 2018 - 16:44
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ վարչություն) աշխատակիցներն այս պահին ԵԿՄ կենտրոնական շենքում են եւ ստուգումներ են անցկացնում։
Դավթի Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ. հարցումներ են անցկացվում
20 Հունիսի 2018 - 16:38
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ:
Նուռնուսի բնակիչը երեք մարդուց գողացել է ցլիկներ ու երինջ
20 Հունիսի 2018 - 16:32
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս հունիսի 19-ին, ժամը 11-ին, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ Համլետ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, Նուռնուս համայնքում երեք անձանցից գողացել է մեկական հորթ:
Անի Լուպեի եւ կիսամերկ Հայկ Մարությանի զվարճալի լուսանկարը
20 Հունիսի 2018 - 16:30
Երևանի Պետական Կամերային Թատրոնի դերասանուհի Անի Լուպեն Instagram-ի իր էջում հումորային լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած զվարճալի լուսանկարում Անին Հայկ Մարությանի եւ Իշխան Ղարիբյանի հետ է: Դերասանուհին իր միկրոբլոգի հումորային հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել:
Արցախում գայլը երեխայի է կծել. 10-ամյա տղան մահացել է
20 Հունիսի 2018 - 16:27
Հունիսի 19-ին ԼՂՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝ 2007թ. ծնված Կ.Գ-ի դիակը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12218
 
Լրահոս`