Facebook   Twitter
 
Ոսկերչության ոլորտը զարգանում է արագ տեմպերով

Ոսկերչության ոլորտը զարգանում է արագ տեմպերով

19 Մայիսի 2017 - 11:09
ԵՏՄ ոսկերիչների ասոցիացիաների՝ նախօրեին Երեւանում կայացած արտագնա նիստը նվիրված է եղել առկա որոշ խնդիրների լուծմանն ու փոխընկալմանը: Այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների հարցերով նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը՝ մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:

Խնդիրների թվում նա նշեց ոլորտի ստանդարտների նկատմամբ միասնական մոտեցումների մշակման անհրաժեշտությունը եւ առաջին հերթին՝ հարգի փոխադարձ ճանաչելիությունը. «Հակառակ դեպքում գործարարները կորցնում են ժամանակը, իսկ ժամանակը ոսկի է»: Մկրտչյանի խոսքով՝ նիստի ժամանակ որոշումներ չեն ընդունվել, բայց քննարկվել են դրա ճանապարհները:

Քննարկվել են նաեւ արտահանման, ներմուծման, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցեր: Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ Հայաստանի համար հիմնական գործընկերն ու շուկան մնում է Ռուսաստանը. «Ուստի մենք մեծ նշանակություն ենք տալիս ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցության զարգացմանը, համապատասխան բիզնես միջավայրի հետ կապերի հաստատմանը»:

Նախարարի խորհրդականի գնահատականներով՝ ոլորտը զարգանում է արագ տեմպերով, վերջին կես տարվա ընթացքում՝ կրկնակի, եւ այդ տեմպերը կպահպանվեն մինչեւ տարեվերջ, ակնկալվում է նոր պայմանագրերի ստորագրում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դեսպան Ղազարյանը դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում
23 Նոյեմբերի 2017 - 20:22
Նոյեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը «ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում:
Հիպոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը կփոխվի հունվարի 1-ից
23 Նոյեմբերի 2017 - 20:17
Կառավարության նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոփոխվելու է:
Անչափահաս եղբոր հետ գողություններ էր կատարել
23 Նոյեմբերի 2017 - 20:16
Օրերս ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Սարի թաղի բնակիչ Արմեն Բաղրամյանը իր անչափահաս եղբոր հետ գողություններ է կատարում։
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 14-ամյա երեխան դպրոցից «փակ գանգուղեղային տրավմա, գանգուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց
23 Նոյեմբերի 2017 - 20:12
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Կեսօրին Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Սամվել Ա.-ն։
Մեքսիկայում երեք տուն է փլվել (Տեսանյութ)
23 Նոյեմբերի 2017 - 20:05
Մեքսիկայում մի քանի բնակելի տուն է փլվել կառուցվող առևտրական կենտրոնի փոսորակի մեջ: Մեկ մարդ մահացել է, երեքն՝ անհայտ կորել, ևս մի քանիսը վնասվածքներ է ստացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Telemundo- ին:
Ծառայողական հովվաշունը ոստիկանների հետ հատակին ձգում վարժություն է կատարել
23 Նոյեմբերի 2017 - 20:05
ԱՄՆ քաղաքներից մեկի ոստիկանները համացանցում հոլովակ են տեղադրել, որում ծառայողական հովվաշունը 2 ոստիկանների հետ հատակին ձգում վարժություն է կատարում, փոխանցում է «Россия 24»-ը:

ՀՀ նախագահը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
23 Նոյեմբերի 2017 - 20:00
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, նոյեմբերի 23-ին հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8914
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Մեքսիկայում երեք տուն է փլվել (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր